https://naro-fominsk.hh.ru/employer/9025060 http://khimki.hh.ru/employer/9025060 https://domodedovo.hh.ru/employer/9025060 https://catalog.sibnet.ru/org/124945 https://spvtomske.ru/forum/index.php?topic=31364 http://www.komcity.ru/info/?id=15407 http://www.priorovod.ru/group.php?do=discuss&group=&discussionid=342 https://duster-clubs.ru/forum/album.php?albumid=471&pictureid=6649 http://www.fordexplorerclub.ru/forum/index.php?action=media;sa=item;in=7536 https://www.romanticcollection.ru/users/id7328195733293242351/photo/67391

Lakmus

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՆ ԿԱՊԵԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ինչպես հայտնի է, նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում․«Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:

 Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»,- ասված է պատերազմի ավարտին կնքված եռակողմ հայտարարության մեջ։ 

ՀՀ իշխանությունները թեպետ չեն շտապում տեղեկացնել, թե ապաշրջափակված ճանապարհները որտեղով են անցնելու, այսինքն` Ադրբեջանից Թուրքիա եւ հակառակը որ ուղիներով են կապվելու, սակայն Սյունիքում խոսում են, որ քննարկվում է 4-5 ճանապարհի տարբերակ, որով թույլատրելու են ադրբեջանցիներին ազատ տեղաշարժվել Հայաստանի տարածքով։ Գուցե հինգն էլ գործարկվեն, գուցե դրանցից մեկ-երկուսը գործի, իշխանություններն առայժմ չեն գաղտնազերծում դա:

Մեկը Կուբաթլու-Որոտան-Խոտ ճանապարհն է, մյուսը՝ Բիչենեկ /Նախիջեւան/-Քարվաճառ ուղղությունը:

Երրորդը՝ Սիսիանի Նորավան գյուղի խաչմերուկից միջպետական ավտոճանապարհը կապվում է Նախիջեւանի եւ Քարվաճառի հետ:

Չորրորդը` Կուբաթլուից Բերձորի շրջան Լաչին, որն անցնում է Խնձորեսկ գյուղի մոտով:

Խոսվում է նաեւ Բերձորի շրջանից Քարվաճառ ձգվող ճանապարհի, ինչպես նաեւ Ջերմուկի վերեւով դեպի Քարվաճառ ձգվող հատվածի կառուցման մասին։