запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԱԱԾ-ն շարունակում է լինել Մոսկվայի աչքն ու ականջը մեր երկրում. «Սասնա ծռեր»

Հայաստանի Հանրապետությունում (այստեղ և այսուհետև՝ Արցախը ներառյալ) ազգային անվտանգության մարմինների համակարգն ըստ էության սահմանափակվում է ԱԱԾ-ով:

Որպես արդյունք՝ մենք չունենք ազգային անվտանգության ապահովման ամբողջական համակարգ. պաշտպանության և այլ ոլորտային համակարգերի անվտանգության մարմինները կայացած չեն և շոշափելի կշիռ ու կարգավիճակ չունեն պետական կառավարման գործում:

Բացի այդ՝ նրանք գտնվում են ԱԱԾ-ի վերահսկողության ու համակարգման ներքո և որևէ կերպով չեն կարող հակակշռել նրան, իսկ շատ դեպքերում պարզապես ենթարկվում են նրա թելադրանքին: ԱԱԾ-ն խորհրդային շրջանից մեզ ժառանգված ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հայաստանյան տարածքային ստորաբաժանման մնացորդն է:

Նրա մեջ ազգայինը միայն անվանումն է, ինչպես նաև ծառայողների այն մասը, որ փորձում է հոսանքին հակառակ հնարավորինս ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Որպես համակարգ՝ ԱԱԾ-ն իրականում ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությանը ենթակա հայաստանյան հատուկ ծառայություն է՝ մի յուրօրինակ օտար պետություն մեր պետության մեջ: Նա շարունակում է լինել Մոսկվայի աչքն ու ականջը մեր երկրում և մեր հողի վրա մեր ազգային շահերի հաշվին ապահովում է օտար պետության շահերը:

Գաղտնիք չէ, որ անկախության արդեն երեք տասնամյակի ընթացքում մեր ինքնիշխանության և պետության ինստիտուցիոնալ կայացման ու սոցիալ-տնտեսական զարգացման խափանումը գլխավորապես արդյունք է այս համակարգի հակահայ և հակամարդ գործունեության:

Անցյալում Հայաստանի Հանրապետությունը կառավարող ռեժիմները ոչ միայն լռելյայն հաշտվել են այս վիճակի հետ, այլև օտար կենտրոնի ենթակայության ներքո այդ համակարգն օգտագործել են իրենց բռնապետությունը հաստատելու, ժողովրդին կեղեքելու, երկրի տնտեսությունն ու ընդերքը գիշատչաբար թալանելու նպատակներով:

Ներկայումս՝ ժողովրդի պարտադրանքով վերջին ռեժիմի պարագլխին հեռացնելու և ժողովրդի ազատ ընտրությամբ կառավարություն ձևավորելու շնորհիվ, առաջացել է մեր պետության մեջ մեր իսկ դեմ գործող այդ օտարահպատակ խորքային պետության կառույցը՝ ԱԱԾ-ն, ազգայնացնելու և անվտանգության իրապես ազգային մարմինների համակարգ ստեղծելու լուրջ հնարավորություն, ինչի իրականացմամբ է պայմանավորված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կայացումն ու զարգացումը:

Այդ նպատակով անհրաժեշտ է արմատապես վերանայել ամենազոր ԱԱԾ-ի՝ որպես պետության մեջ անվերահսկելի և բոլորին ու ամեն ինչը հսկող յուրօրինակ պետության, համակարգը, զտել օտարին ծառայող ու կոռումպացված անձանցից և, տարանջատելով նրա բաղադրիչները, ստեղծել միմյանց հավասարակշռող և անվտանգության ապահովման ամբողջ ծավալն ապահովող ու համադրող կառույցների համակարգ:

Նշված նպատակի իրագործման համար առաջարկում ենք.

1-ին փուլ

արդեն ընդունվող օրենսդրական փոփոխության հիման վրա ԱԱԾ-ի ղեկավարի պաշտոնում նշանակել այդ կառույցի հետ չկապված, իր կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած և պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձի, որն ունի նաև համակարգն արմատապես փոխելու և ազգայնացնելու մղում ու կարողություն,

լյուստրացիայի միջոցով կամ այլ եղանակով զտել անվտանգության բոլոր մարմինները, առնվազն դրանց բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց հեռացնել պաշտոններից, այնուհետև այդպիսի պաշտոններ զբաղեցրած անձանց օրենքով արգելել զբաղեցնելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոններ, քանի որ նրանք առանց բացառության մասնակից են եղել իշխանության յուրացման, պետության զավթման և կոռուպցիոն սխեմաների ձևավորման գործընթացներին (հաշվի առնելով, որ այս համակարգում, որպես կանոն, գործել է բացասական ընտրազատման սկզբունքը՝ որքան վատ, այնքան վերև, կադրային-մասնագիտական շոշափելի կորստի խնդիր ըստ էության չի առաջանալու),

դրան զուգահեռաբար՝ դադարեցնել օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման և վերապատրաստման պրակտիկան, հետ կանչել ներկայումս օտար հաստատություններում սովորողներին և ստեղծել կադրերի պատրաստման ու վերապատրաստման յուրային համակարգ, քանի որ այս ոլորտում օտար ծառայություններին միայն կադրերի տվյալների հայտնի դառնալն արդեն գրեթե զրոյացնում է նրանց հետագա գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև առաջացնում է անվտանգային պրոբլեմներ ու սպառնալիքներ,

ԱԱԾ-ի ենթակայությանը թողնել միայն հետախուզության և հակահետախուզության գործառույթներն ու կառույցները,

ԱԱԾ-ից առանձնացնել Պետական պահպանության ծառայությունը՝ որպես Վարչապետին ենթակա պետական մարմին,

ԱԱԾ-ի քննչական գործառույթներն ու մարմինը փոխանցել Քննչական կոմիտեին,

փաստացի իրականացվող գաղտնի ոստիկանության գործառույթները վերանայել ժողովրդավարական պետության չափանիշների տեսակետից և անհրաժեշտ մնացորդը փոխանցել Ոստիկանությանը,

ԱԱԾ հակակոռուպցիոն բաղադրիչը բաշխել համապատասխան իրավապահպան մարմինների վրա, այն հաշվառմամբ, որ հետագայում պետք է ձևավորվի առանձին հակակոռուպցիոն համակարգ, որն իր մեջ կներառի իրավապահպան համակարգի ամբողջ հակակոռուպցիոն գործառույթն ու կառուցածքային-կադրային ռեսուրսը,

հաշվի առնելով, որ մեր երկիրը չունի ռազմավարական խորություն, սահմանի պահպանությունը կազմակերպել որպես պաշտպանության բաղադրիչ և ԱԱԾ-ի Սահմանապահ զորքերը փոխանցել Պաշտպանության նախարարությանը՝ որպես Զինված ուժերի զորամիավորում,

2-րդ փուլ

ստեղծել Վարչապետին առընթեր քաղաքական-վերլուծական հետախուզություն՝ նրան վերապահելով անվտանգության մարմինների գործունեությունը ռազմավարական մակարդակում համադրելու լիազորություններ,

ստեղծել ԱԳՆ-ի հաշվեկշռում գործող արտաքին հետախուզություն,

ձևավորել ՊՆ-ի ենթակայությամբ գործող պաշտպանական հետախուզություն՝ նրան տրամադրելով առկա ռազմական հետախուզության գործառույթն ու կառուցվածքային-կադրային ռեսուրսը,

ձևավորել Ներքին անվտանգության և հակահետախուզության ծառայություն՝ որպես առանձին պետական մարմին,

բարեփոխել Ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-քրեական հետախուզությունը, նաև այն հաշվով, որ դրա հակակոռուպցիոն բաղադրիչը հետագայում պետք է փոխանցել ստեղծվելիք հակակոռուպցիոն համակարգին:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն