запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Դիվերսիոն փորձով Ադրբեջանը վատ ազդակներ է փոխանցում միջազգային հանրությանը

Ադրբեջանը դիվերսիոն փորձով բավականին վատ ազդակներ է փոխանցում՝ հատկապես միջազգային հանրությանը, բայց պետք է արձանագրենք, որ ժամանակին ֆիքսվել է նրանց շարժն ու լիկվիդացվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին հակառակորդի կողմից դիվերսիոն փորձ կատարելու դեպքին:

ԱՀ ՊԲ-ն երեկ հայտարարություն էր տարածել, մասնավորապես նշելով, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել:

- Պարոն Աբրահամյան, հակառակորդը քանի՞ խմբով է դիվերսիոն ներթափանցման փորձկատարել եւ ինչո՞վ է պայմանավորված սա:

- Քանի որ Պաշտպանության բանակը նաեւ իր հաղորդագրության մեջ է նշել, որ կոնկրետ իրենց գործողության տարբեր դրվագները նաեւ ֆիքսել է տեսադիտարկման համակարգերի միջոցով, մոտ ժամանակներս հնարավոր կլինի ամբողջությամբ վերլուծել իրավիճակն ու շատ ավելի հստակ գնահատականներ հնչեցնել: Մինչ այդ պահը զերծ կմնամ գնահատականներից: Ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ հակառակորդի գործողությունը կանխվել է: Ժամանակին ֆիքսվել է նրանց շարժը ու լիկվիդացրել են:

- Դիվերսիոն փորձ կատարողների թիվը մե՞ծ է եղել, տեսանյութերում երեւո՞ւմ է:

- Քանակության հետ կապված դեռեւս չեմ ուզում մեկնաբանել: Ավելի ուշ հստակ կլինի:

- Արդյոք այս դիվերսիոն փորձը կապ ունի՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆկատարած այցի հետ: Սովորաբար նման այցերի ժամանակ հակառակորդը ագրեսիվգործողություններ է փորձում իրականացնել, այդպես չէ՞:

- Սա այդպիսի հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո տեղի ունեցած առաջին դեպքը չէ: Իսկապես, տարբեր փուլերում նման կարեւոր հանդիպումներից առաջ եղել են նման փորձեր: Պետք է նկատել նաեւ, որ նախօրեին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Եթե չեմ սխալվում՝ այսօր (երեկ.-հեղ.)  էլ նախատեսված էր հանդիպում մեր ԱԳ նախարարի հետ: Սրանով Ադրբեջանը բավականին վատ ազդակներ է փոխանցում՝ հատկապես միջազգային հանրությանը, որովհետեւ որոշակի բազայականությամբ մեզ անընդհատ փոխանցում են, որ մենք մի քիչ ավելի լավ ենք ճանաչում  հակառակորդին: Սա բավականին վատ ազդակ էր՝ Ադրբեջանի իրական մտադրությունների, նպատակների եւ այն սկզբունքների մասին, որոնցով իրենք մոտենում են բանակցային գործընթացին:

- Այս պահին սահմանային իրավիճակն ինչպիսի՞ն է: Լարվածություն նկատվո՞ւմ է:

- Այդ դեպքով պայմանավորված՝ բնականաբար որոշակի լարվածության առիթ եղել է: Այս պահին իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է՝ թույլ չտալով նաեւ սրան հաջորդող այլ սադրանքները, այլ դրսեւորումները:

- Մեծ զորավարժություն է մեկնարկում նաեւ ամբողջ Հայաստանում: Հնարավո՞ր է, որԱդրբեջանը սրան ի պատասխան է փորձել ինչ-որ ագրեսիա դրսեւորել:

- Չի կարելի բացառել, որ դա որոշակի առումով կապ ունի նաեւ մեզ մոտ սկսվող լայնամասշտաբ զորավարժությունների հետ: Իհարկե, լայնամասշտաբ ասվածը հիմնականում վերաբերում է նրան, որ դրան մասնակից է պետական կառավարման ողջ համակարգը: Այսինքն՝ ոչ թե զուտ տեխնիկական միավորումներ եւ զորահավաք է, այլեւ պետական կառավարման համակարգի եւ մոբիլիզացիայի՝ ըստ զորավարժության սցենարների գործողությունների: Չի բացառվում, որ Ադրբեջանը նաեւ այս գործոնը հաշվի առնելով՝ փորձել է սադրանքների գնալ՝ ցույց տալու  մեր «խոցելիությունը»: Բայց մեր առաջնագծում ծառայությունը բոլոր ուղղություններով կազմակերպվում է բարձր: Ցանկացած պարագայում մեր Զինված ուժերն ամեն ինչ անում են Հայաստանում կամ Արցախում անցկացվող ցանկացած միջոցառման տրամաբանությունն ու խաղաղությունը ապահովելու համար:

ՀԺ-ն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն ինչպե՞ս է այս պահին, ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին վիճակը նորմալ է»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը ՀՀ ՊՆ-ն կանցկացնի աննախադեպ ծավալի ու բնույթի ռազմավարական զորավարժություն։ Տեղի է ունենալու Զինված ուժերի լիարժեք ներգրավում եւ պահեստազորի զորահավաք:

Հայկական ժամանակ