запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

2019 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին. ՀՔԱՎ

2019 թ. հուլիսի 10-ին  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2019 թ. առաջին կիսամյակում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ ուսումնասիրության տվյալները։

2019 թ. հուլիսի 10-ի դրությամբ արձանագրել էինք 23 զինծառայողի մահվան դեպք։ 

Տեղեկանքի հրապարակումից հետո պաշտոնական աղբյուրներից ձեռք են բերվել եւս 6 զինծառայողների մահվան վերաբերյալ տեղեկություններ, որոնց մասին հաղորդագրություններ չեն տարածվել ոչ պաշտոնական աղբյուրներով եւ ոչ էլ զանգվածային լրատվամիջոցներն են անդրադարձել։ 

Այսպիսով՝ 2019 թ. 1-ին կիսամյակում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 29 զինծառայողի մահվան դեպք։ 

Հարկ է արձանագրել, որ չհայտարարված 6 մահացության դեպքերից 5-ը պաշտոնապես (ՀՀ գլխավոր դատախազության կողմից) համարվել են զինվորական ծառայության հետ չկապված, իսկ 1-ը՝ կապված։ 

Հատկանշական է, որ ինքնասպանություն որակված եւ պաշտոնապես «զինվորական ծառայության հետ կապված» դասակարգված դեպքի մասին հաղորդագրություն չի տարածվել ոչ պաշտոնական աղբյուրներով, եւ ոչ էլ զանգվածային լրատվամիջոցներով։ 

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության տվյալների՝ 2019 թ. 1-ին կիսամյակում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ ԶՈւ-ում արձանագրված 29 զինծառայողներից 11-ի մահվան դեպքերը կապված են զինվորական ծառայության հետ, իսկ 18-ը՝ ոչ։ 

Այսպիսով՝ 2019 թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում գրանցվել է մահացության 32 դեպք: 

Համեմատության համար նշենք, որ 2018 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է զինծառայողների մահացության 34 դեպք։ 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ