запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սերժ Սարգսյանը կհարցաքննվի, թե ոչ՝ պարզ կդառնա «ցուցմունքներից»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ աշխատանքային նիստ է հրավիրել: Չնայած հուլիսի 15-ից ԱԺ-ն արձակուրդ է գնացել, բայց հանձնաժողովը կաշխատի արձակուրդի ընթացքում։

 Մեր աղբյուրն ասաց, որ գրեթե ամեն օր աշխատանքային քննարկումներ են անում, նիստերն էլ՝ շաբաթը մեկ անգամ։

Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը ՊՆ-ից ստացել է ապրիլյանին առնչվող բոլոր փաստաթղթերը և հիմա դրանք է ուսումնասիրում։ «Ուսումնասիրությունից հետո կորոշենք՝ առաջինը ում կանչել, ինչ հարցեր տալ և այլն»,- ասաց մեր աղբյուրը։

Արցախի ՊԲ-ից դեռ փաստաթղթեր չեն պահանջել։ Երեկվա նիստում չի բացառվել, որ փաստաթղթեր ստանալու համար կդիմեն նաև ԱԱԾ-ին: Կազմվել է նաև պոտենցիալ «հարցաքննվողների» ցանկը՝ 20-30 անուն։

Ուշագրավ է, որ ցանկում չկա Սերժ Սարգսյանի անունը, որը Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարն էր այդ օրերին, չկա նաև Բակո Սահակյանի անունը։ Բայց կան Արցախի ՊԲ և Հայաստանի ՊՆ բարձրաստիճան նախկին և ներկա հրամանատարների, զինվորականների, փոխնախարարների անուններ, օրինակ՝ Լյովա Մնացականյան, Սեյրան Օհանյան, Մոսի և այլք․«Դեռ պետք է անմիջական պատասխանատուներին, մասնակիցներին քննենք, նրանց «ցուցմունքներից» պարզ կդառնա՝ կհրավիրե՞նք նոր անուններ, թե՞ ոչ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: