запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայկ Գրիգորյանի հրամանով ՔԿ-ի ներքին խոհանոցը կհսկի Վահրամ Շահինյանի որդին. օբյեկտիվ կլինի՞

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նոյեմբերի 1-ին հրաման է  ստորագրել, որով նախատեսվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Սուրեն Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Նարեկ Վահրամի Շահինյանին լիազորել հանդես գալու իրավասու մարմնի անունից՝ ներքին ազդարարման դեպքում:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժնի պետ Աննա Հովսեփյանը նշանակվել է ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ:

Հիշեցնենք, որ Նարեկ Շահինյանի հայրը՝ Վահրամ Շահինյանը, պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունները /կոռուպցիոն հանցագործություններ/ բացահայտելու լիազորություն ունեցող կառույցի՝ ՀՔԾ-ի պետն էր, և այդ պաշտոնից հեռացավ թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018թ. հունիսին: Նա հրաժարական էր տվել՝ իր հետագա ծառայությունը համարելով աննպատակահարմար: Նրա հեռանալուց հետո սկսվեց կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ալիք, որի վերջը դեռ տեսանելի չէ:

Ուստի հարց է առաջանում՝ Նարեկ Շահինյանի նշանակման պարագայում, արդյո՞ք առկա չէ շահերի բախում, և արդյո՞ք օբյեկտիվության պակաս չի լինի կոռուպցիոն հանցագործությունները բացահայտնելիս՝ եթե լինեն ներքին ազդարարման դեպքեր: