запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննած դատավորներից երկուսը հրաժարվել են թիկնապահներից

Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննած դատավորներ Դավիթ Գրիգորյանի եւ Արմեն Դանիելյանի անվտանգությունը ոստիկանությունն այլեւս չի ապահովում:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արման Խաչատրյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դիմել են իրենց և հրաժարվել անվտանգության աշխատակիցներից՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունն այլևս չկա:

Դավիթ Գրիգորյանը ոստիկանների ուղեկցությամբ էր շրջում Քոչարյանին Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու որոշումից հետո: Դրանից երկու օր անց Գրիգորյանը որոշել էր նաեւ գործի վարույթը կասեցնել եւ գործն ուղարկել Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու համար:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին էլ թիկնապահ էր տրամադրվել այն բանից հետո, երբ նա հունիսի 25-ին բեկանել էր Դավիթ Գրիգորյանի որոշումները եւ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրել:

Արման Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս պահին ոստիկանությունն ապահովում է Քոչարյանի և մյուսների գործը քննած դատավորներից միայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգությունը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 28-ի երեկոյան՝ դատարան գնալիս, Քոչարյանի աջակիցներից երկուսը հետապնդել էին Աննա Դանիբեկյանին, հարցեր հղել այն մասին, թե արդյոք նա իրեն համարո՞ւմ է «դռների տակ վնգստացող դատավոր»։ Դեպքին անմիջապես արձագանքել էր Բարձրագույն դատական խորհուրդը, ինչից հետո դատավորին տրամադրվել էր պահպանություն: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը: Դատավորին հետապնդած երիտասարդներ Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին մեղադրանք էր առաջադրվել եւ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: