запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

բուժօգնություն ստանալու նպատակով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 46 քաղաքացի, որից 6-ը` ոստիկան

Բաղրամյան պողոտայում շարունակվում է լարված իրավիճակը: Մեծ թվով վիրավորներ տեղափոխվում են բուժօգնություն ստանալու: Վիրավորների թվում են նաև ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Վերջինս վիրավոր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

hayeli.am-ի լրագրողը հայտնում է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է կանտուզիա, ունի ոտքերի բեկորային վնասվածք:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ բուժօգնություն ստանալու նպատակով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 46 քաղաքացի, որից 6-ը` ոստիկաններ։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել:

Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բժշկական օգնություն։

Ոստիկանները ստացել են բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ։ Նրանցից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։

Նշենք, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։

Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Մանրամասները՝ տեսանյութում