запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայաստանում շատ հանցանքներ կազմակերպվում են հենց ՔԿՀ-ներից

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՔԿՀ-ների պայմաններին: ԱՆ նախարար Արտակ Զեյնալյանը փորձում էր վարչապետին համոզել, որ ՔԿՀ-ներում անլեգալ գումարներ չեն շրջանառվում աշխատակիցների շրջանում, այսինքն՝ կոռուպցիայի ճանապարհները փակ են, ինչն էլ բերել է նրան, որ համակարգում աշխատելը հրապուրիչ չէ:

Վարչապետն ասաց, որ համաձայն չէ: «Չնայած տվյալներ կան, որ այնպես չի, որ լրիվ փակել եք: Էս վերջերս Արթիկ քրեակատարողական հիմնարկում դեպք էիք չէ՞ բացահայտել: Չենք փակել, եկեք խոստովանենք, որ չենք փակել կոնկրետ քրեակատարողական հիմնարկներում: Եվ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում, և այլն: Այս հարցերը լուծված չեն: Շատ կարևոր է հասկանալ մի բան, որ պարտադիր չէ երկրի վարչապետը գնա բոլոր տեղերը մտնի, ասի որտեղ ինչ պետք է լինի: Այդ մարդիկ այսօր ՀՀ-ում ապրում են, թե՞ չէ, հեռուստացույց նայում են, թե՞ չէ, լրատվությանը ծանոթանում են, թե՞ չէ: Էդ մարդիկ հետևություննե՞ր են անում: Ի՞նչ է նշանակում քրեակատարողական հիմնարկում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում, կարա՞ք բացատրեք դա ինչ ա նշանակում: Եվ այդ քրեակատարողական հիմնարկի պետը դեռ շարունակում ա աշխատել իր պաշտոնո՞ւմ»,- ասաց վարչապետը:

Զեյնալյանն ասաց, որ այդպիսի փաստ չկա, որ  հանձնուքը չի ստուգվում, հանձնարարված է բոլորինը ստուգել, որևէ մեկի խցի դուռը բաց չէ, որևէ մեկը արտոնյալ չէ: «Այո, հայտնաբերվում են արգելված իրեր»,- ասաց Զեյնալյանը: Վարչապետը հարցրեց՝ հեռախոսնե՞ր էլ չկան քրեակատարողական հիմնարկներում: Նախարարն ասաց, որ կան, պարբերաբար դրանք հայտնաբերվում են:

«Հայտնաբերելուց առաջ պետք է դրանց ներս մտելու ճանապարհները փակել, որովհետև կարող եմ ասել, որ եթե ավանդույթների մասին ենք խոսում, հայտնաբերում ենք, հետո վերադարձնում ենք: Պետք է ճանապարհները փակել, որովհետև այսօր Հայաստանում բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են հենց քրեակատարողական հիմնարկներից, հենց այդ կապի միջոցների օգտագործմամբ»,- ասաց Փաշինյանը:

Ըստ Զեյնալյանի՝ ՔԿՀ-ները ստուգման սարքավորումներով հագեցած չեն, դրանք շարքից դուրս են եկել: Բացի դա, աշխատակիցների աշխատավարձերը ցածր են, դա ինքնին կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում: Եվ մտածում են, որ լավագույն տարբերակը կապը խլացնելն է: Ըստ նախարարի՝ պետք է մտածել ու յուրաքանչյուր ՔԿՀ-ում այդպիսի մեխանիզմ ներդնել, որովհետև այդ հեռախոսներով դատապարտյալները նաև ազարտային խաղերին են մասնակցում: «Ես գիտեմ մի բան՝ առանց ՔԿՀ աշխատողների աջակցության դա հնարավոր չէ իրականացնել, ուղղակի հնարավոր չէ: Եկեք չդնենք՝ խլացուցիչ չկա, էս չկա, էն չկա: Առանց քրեակատարողական համակարգի աշխատողների էդ ամեն ինչը հնարավոր չէ իրականացնել»,- հակադարձեց Փաշինյանը:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ նման դեպքերով բազմաթիվ գործեր կան հարուցված, բայց պետք է քայլեր անել՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար: «Կոռուպցիայի նվազեցման լավագույն ճանապարհը կոռուպցիոներներին համակարգից հանել ու իրենց գործերին ուղարկելն է»,- ասաց Փաշինյանը:

Զեյնալյանն ի պատասխան նշեց, որ նախորդ շաբաթ երկու քրեակատարողական հիմնարկում նման միջոցառոումներ իրականացվել են, այդ աշխատանքները շարունակական են: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՔԿՀ-ներում ստեղծված են բոլոր պայմանները, որ այդ հիմնարկներում, մարդիկ ժամանակ անցկացնելով, դառնան ավելի ու ավելի հանցավոր վարքագծի կրողներ: Ոչ մի շանս թողնված չէ, գերմարդկային ճիգեր են պետք, որպեսզի մարդը, ով հայտնվում է այնտեղ, ինքն այնտեղից դուրս չգա որպես պրոֆեսիոնալ հանցագործ: Եվ սա պայմանավորված է նաև քրեակատարողական ծառայությունում տիրող փիլիսոփայության ու գաղափարաախոսության հետ: