запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

«Սպաներին հրաժարվում են զորացրել՝ պատռելով զեկուցագրերը»

«Մենք ունենք մի շարք սպաներ, ովքեր իրենց կամքից անկախ, ավելին՝ իրենց կամքին հակառակ գտնվում են զինվորական ծառայության մեջ, քանի որ կամարտահայտել են իրենց դիրքորոշումը զինվորական ծառայությունը չշարունակելու վերաբերյալ»։

 Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առավելապես զինվորական գործերով զբաղվող փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ այդպիսի ութ սպայի գործով միայն իրենց գրասենյակն է զբաղվում, բազմաթիվ սպաներ, այդ թվում՝ բարձրաստիճան, դիմել են զորացրման և պահեստազորում հաշվառվելու իրավունքների ոտնահարման խնդրով խորհրդատվություն ստանալու համար։ Նորայր Նորիկյանի խոսքերով՝ կան զորամիավորումների հրամանատարներ, ովքեր իրենց վերագրում են պաշտպանության նախարարի իրավասություններ և իրենք են որոշում՝ այս կամ այն սպան պետք է ծառայի, թե ոչ, ավելին՝ առանձին զորամասերի հրամանատարներ հրաժարվում են սպայի կողմից ներկայացված զեկուցագիրը մուտքագրել, պատռում են այն՝ չարաշահելով իրենց լիազորությունները։

«Ես կարծում եմ՝ եթե մենք ընդունել ենք այն նորմատիվային բազան, ինչը հնարավորություն է տալիս այս կամ այն սպային շարունակելու ծառայությունը, որևէ զորամասի կամ զորամիավորման հրամանատար իրավասու չէ կանխելու կամ արգելելու նշված սպայի իրավունքը, ավելին՝ ոտնահարելու նրա դիմելու իրավունքը։ Մենք գործ ունենք սպաների տոտալ իրավունքների խախտման հետ։ Հրավիրում եմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուշադրությունը նշված խնդրի վրա և ուղղակի հորդորում եմ հատուկ հանձնարարություն իջեցնել իր ենթակա զորամիավորումների և զորամասերի հրամանատարներին, որպեսզի չյուրացնեն պաշտպանության նախարարի իրավասությունները։ Եթե նայում ենք Վիգեն Սարգսյանի հրապարակային հայտարարությունները՝ բոլորովին այլ են։

Վիգեն Սարգսյանը նոր ձեռագիր է ուզում բերել զինված ուժերում, բայց այդ ձեռագիրը չի իջնում ներքև, այդ հրահանգները, հրամանները չեն իջնում, ունենք այն, ինչ ունենք»,- ընդգծեց նա։
Նորայր Նորիկյանը տեղեկացրեց, որ խնդրով դիմել է նաև ՄԻՊ-ի գրասենյակ։

Մանրամասները՝ տեսանյութում։