запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ով է կերել իմ ամորձին. քաղաքական հարց է, արտահերթ նիստ արեք

«Բոլորը հիասթափված են այս իշխանություններից, ոչ ոք ոչ մի բան չի կարողանում անել։ Արվածն էլ կապիկության է նման։ Մեր երկրում երթով ոչ մի բան չես փոխի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանը՝ անդրադառնալով վաղը «Ելք»-ի նախաձեռնած երթին։

Վիրաբյանի խոսքով՝ Հայաստանում իշխանությունն այնպիսի ահավոր վիճակում է, այնքան վարկաբեկված է, որ «մեզ մոտ պետք է սկսել պահպանակների հեղափոխություն»։

Վիրաբյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը ապագա նախագահի թեկնածուի մասին, նկատեց, որ երկրի ղեկավարի պաշտոնը քաղաքական է, և չի կարող նախագահը լինել ապաքաղաքական դեմք։ Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է նախագահի պաշտոնում դնել քաղաքականությունից հեռու մեկին, որպեսզի ինքը արդեն վարչապետի կամ կուսակցության ղեկավարի պաշտոնից շարունակի միանձնյա ղեկավարել Հայաստանը։

Անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործին՝ Վիրաբյանը նշեց, որ այս ձգձգումներով բարոյական խոշտանգում է կիրառվում իր նկատմամբ, և ինքը պատրաստվում է այդ փաստը վիճարկել դատարանում և նորից հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Վիրաբյանը նաև նշեց, որ ինքը Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին գրություններ է ուղարկել, տեղեկացրել է իր գործի հանգամանքները, նշել է, որ իր նկատմամբ բարոյական խոշտանգում է կատարվում, և պահանջել է արտահերթ նիստեր հրավիրել, խելք խելքի տալ և գտնել իր ամորձին կերած մարդուն։

Հիշեցնենք, որ 2004 թվականի հանրահավաքների ժամանակ Գրիշա Վիրաբյանը դաժան ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով կորցրել էր ամորձիներից մեկը։ ՄԻԵԴ-ը ճանաչել էր Վիրաբյանի նկատմամբ խոշտանգման փաստը, պարտավորեցրել էր Հայաստանին խոշտանգման փաստով քրեական գործ հարուցել և մեղավորներին պատժել, ինչը, սակայն, մինչ օրս չի կատարվում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=bhRsZQKnyi4