https://naro-fominsk.hh.ru/employer/9025060 http://khimki.hh.ru/employer/9025060 https://domodedovo.hh.ru/employer/9025060 https://catalog.sibnet.ru/org/124945 https://spvtomske.ru/forum/index.php?topic=31364 http://www.komcity.ru/info/?id=15407 http://www.priorovod.ru/group.php?do=discuss&group=&discussionid=342 https://duster-clubs.ru/forum/album.php?albumid=471&pictureid=6649 http://www.fordexplorerclub.ru/forum/index.php?action=media;sa=item;in=7536 https://www.romanticcollection.ru/users/id7328195733293242351/photo/67391

Lakmus

Վահանգն Խաչատուրյանը շնորհավորել է Ջո Բայդենին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Տարիներ առաջ Ֆիլադելֆիայում ստորագրված Անկախության հռչակագիրը դարձել է ժողովրդավարության, մարդու և ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության ամրագրման կարևորագույն հանգրվանը՝ բեկումնային ազդեցություն ունենալով համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է: Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև առկա բարեկամությունը, ինչպես նաև բազմոլորտ սերտ համագործակցությունը:

Վստահ եմ, որ հա­մա­տեղ ջան­քե­րով կամրապնդենք առկա փոխգործակցությունը՝ հարստացնելով երկկողմ օրակարգը և ընդլայնելով գործընկերային հարաբերությունները ռազմավարական երկխոսության շրջանակներում:

Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցու­թյունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպան­մանը, այնպես էլ ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին»: