запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Նիկոլ Փաշինյանը կանխարգելիչ մեսիջներ է հղում Սամվել Բաբայանին

«Փաստ» թերթը գրում է. «Հուլիսի 14-ին Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Վլադիմիր Վարդանյանը:

 Վարդանյանն ասել է, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, ի սկզբանե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փորձել խառնվել Բաբայանի հետ կապված գործընթացներին և նրա նախաձեռնած ստորագրահավաքին, սակայն հետագա զարգացումներից և արված հայտարարություններից ակնհայտ է դարձել, որ Բաբայանի թիվ մեկ թիրախն իրականում ոչ թե Արցախի, այլ ՀՀ իշխանություններն են, հենց դա է ստիպել ՀՀ իշխանություններին՝ ի դեմս վարչապետի, դիրքորոշում արտահայտել։

Փաշինյանը գիտակցում է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, դա վերաբերում է ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգությանը, և այս պարագայում ՀՀ միջամտությունն Արցախի անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքների չեզոքացման հարցում դարձել է օրակարգային։ 

Հենց դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն այս փուլում իր կանխարգելիչ մեսիջներն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի միջոցով է հասցնում։

Հիշեցնենք, որ մինչ այս տարածվել էր նաև Արցախի ԱԱԾ հայտնի հայտարարությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: