запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հարևանների ճգնաժամը. ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ

Հայաստանի հարեւան Իրանում եւ Վրաստանում ֆորս-մաժորային իրավիճակներ են: Իրանն ու ԱՄՆ-ն պատերազմի շեմին են, Վրաստանը ներքաղաքական ճգնաժամի մեջ է:

Իրանին ռազմական հարվածը չեղարկելու որոշումից հետո ԱՄՆ-ն խնդրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել: «Իրանի շուրջ վերջին իրադարձությունների» վերաբերյալ խորհրդակցությունը տեղի կունենա հունիսի 24-ին փակ դռների հետեւում, հայտնել են դիվանագիտական աղբյուրները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի կողմից ամերիկյան անօդաչու սարքի խոցումից հետո հրահանգել էր ռազմական հարված հասցնել Իրանին, բայց գործողությունից 10 րոպե առաջ չեղյալ է արել հրամանը: Թրամփը դա բացատրել է նրանով, որ հարվածի հետեւանքով մոտ 150 մարդ կզոհվեր, որն անհամաչափ կլիներ:

Դժվար է ենթադրել, թե ինչ ելք կունենար ԱՄՆ հարվածը Իրանին: Մեր հարեւանը, փաստացի, ամեն պահի կարող է ռազմական գործողությունների թատերաբեմ դառնալ:

Իրավիճակն ավելի լավ չէ Վրաստանում, որտեղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Մոսկվան ռուսաստանցիներին խորհուրդ չի տալիս մեկնել Վրաստան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան չվերթներ իրականացնել: Բացի այդ, Պուտինը կառավարությանը հանձնարարել է Վրաստանից վերադարձնել ՌԴ քաղաքացիներին ու նրանց ուղեբեռը:

Թուրքիայում եւ Ադրբեջանում եւս բարդ վիճակ է: Թուրքիային սպառնում են ԱՄՆ պատժամիջոցները եւ վտարում ՆԱՏՕ-ից, եթե Ռուսաստանի հետ C-400-ի գործարքը կայանա: Եվրամիությունը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով, եթե չդադարեցնի նավթի որոնման աշխատանքները Կիպրոսի ջրերում: Հունիսի 23-ին Կոնստանդնուպոլսում քաղաքապետի նոր ընտրություններին Էրդողանը կրկին պարտություն կրեց:

Ադրբեջանի նախագահն անսպասելի փոխել է ուժային կառույցների ղեկավարներին: Շշուկներ են պտտվում նոր դավադրությունների մասին: Էրդողանը զանգահարել է Ալիեւին: Պաշտոնական հաղորդագրությունում չի նշվում, թե նրանք ինչ են խոսել:

Տարածաշրջանում լարումը մեծանում է, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման:

Աղբյուր՝ Լրագիր