запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ուզում եմ նայել որդուս վրա կրակողի աչքերին ու հարցնել՝ ի՞նչու

Մարտի 1-ի զոհերից Հովհաննես Հովհաննիսյանի այրին՝ Լիլյա Մինասյանը, Վերաքննիչ դատարանում այսօր կարծիք հայտնեց, որ Արցախի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը պետք է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն ներկայացնեին դատարան, այլ հանդես գային որպես վկա ու պատասխանեին հարցին, թե ինչպես Ղարաբաղից զորք բերվեց Հայաստան:

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում ելույթ ունենալով՝ Լիլյա Մինասյանը նշեց. «Հովհաննես Հովհաննիսյանի կինն եմ, որը զոհվել է 46 տարեկանում, որը կռվել է Ղարաբաղի համար, ունի պարգեւատրում, կարմիր գրքույկ: Ինքը պայքարել է Ղարաբաղի համար, բայց տեսեք իր հայրենիքում ղարաբաղցին կրակում է իր վրա: Ինչի համար, որ հերո՞ս է:

Նույնիսկ այնքան անխիղճ են գտնվել, որ զոհերի քառասունքի օրը տեղափոխեցին, սարքեցին 36 օր, քանի որ Սերժը իր կեղտոտ, արյունոտ ձեռքը պետք է դներ գրքի վրա: Նույնիսկ այդ պահը չեն հարգել: Ոնց կարելի է ներել, ես ինքս չեմ հասկանում: Ես մնացել եմ իմ երեխեքի հույսին, ինչու պետք է ես այդ տարիքում ամուսին կորցնեի, որ սպասեմ՝ ով ինձ պետք է պահի: Ինչու համար, որ հերո՞ս եմ ունեցել, որ պայքարե՞լ է: Ամբողջ կյանքում ինքը պայքարել է, որ Ղարաբաղը մերն է, մերը պետք է լինի, բոլորի հետ վիճում էր, որ մի կտոր հացը չէր փոխի ոչնչի հետ, միայն Ղարաբաղը մերը լինի, ու այսօր ինչի է հասել, հուշարձանի՞: Ինչու համար, որ լա՞վ մարդ է եղել, որ մեծատառով կոնդեցի՞ է եղել, որ մեծատառով ապարանցի՞ է եղել, որ այդ թասիբն ու նամուսը ունեցող մա՞րդ է եղել, որ ղարաբաղցի՞ չէր, որ ղարաբաղցին կարող էր իր հայրենիքի մեջ իրեն կրակե՞լ:

Ամեն արձանների մոտով անցնելիս ասում էր՝ ա՛յ, մարդ սենց պետք է հերոս լինի, ովքեր հերոս էին: Ինչի՞ համար, էսօր իր արձանը պետք է կանգնեցնե՞ն: Հերո՞ս, ինչի համար: Որ իմանաս պատերազմ է, որ իմանաս թուրքն է եկել, որ իմանաս ինչ-որ մեկի դեմն ես կանգնում, գնաս կռվես, իսկ այսօրվա օրով Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը չեն իմացել՝ ոնց է Ղարաբաղից զորք եկել Հայաստան, գալիս միջնորդություն են ներկայացնում: Ոչ, նրանք վկայություն պետք է ներկայացնեին՝ ոնց են զորք իջեցրել ներքեւ, ում դեմ, հայերի՞, հայը հայի՞: Ես չեմ հասկանում՝ հիմա թուրքին մեղադրեմ, թե հային: Ոչ թուրք են, ոչ հայ են»:

Մարտի 1-ի երկու զոհերը մահացել են նույն օրը, նույն ժամին

Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը Վերաքննիչ դատարանում այսօր համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը, ինչի հետեւանքով սպանվել է առնվազն 10 հոգի:

«Եթե չլիներ սահմանադրական կարգի տապալումը, բնականաբար չէին զոհվի մեր երեխաները, չէին վիրավորվի եւ չէին ձերբակալվի»,- ասաց Էդիկ Հարությունյանը: 

Այսօր նա չցանկացավ մանրամասն անդրադառնալ որդու մահվան հանգամանքներին: Միայն նշեց, որ տղան ծանր վիրավորվել էր գլխից եւ մահացել 41-րդ օրը: Մեկ այլ հիվանդանոցում նույն օրը, նույն ժամին մահացել էր Տիգրան Աբգարյանը:

Նա օբյեկտիվ քննություն էր ակնկալում դատարանից:

Ուզում եմ նայել որդուս վրա կրակողի աչքերին ու հարցնել՝ ի՞նչու

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր ելույթ ունեցավ նաեւ մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը:  Նրան հետաքրքրող հիմնական հարցը հետեւյալն է՝ ինչո՞ւ սպանվեց իր տղան: Որդեկորույս մոր համար կարեւոր չէ՝ Քոչարյանը կդատապարտվի՞, թե չէ, նա ընդամենը ուզում է նայել որդու վրա կրակողի աչքերին ու հարցնել՝ ինչու: Ռուզաննա Հարությունյանը նկատելիորեն հուզված էր ու ձայնը կերկերում էր... 

Մանրամասները՝ «Ազատության» և «Առաջին լրատվականի»  տեսանյութերում

https://www.youtube.com/watch?time_continue=77&v=GYTJoVTmYmE

Գոնե մի անգամ Քոչարյանը հայտարարություն աներ զոհերի ծնողներին ուղղված. Արմեն Ֆարմանյանի հայրը

Ես չեմ կարող չանդրադառնալ պաշտպանական կողմից ձեր հասցեին հնչեցրած սպառնալիքներին․Դավթյան

Լուսանկարը՝ ֆոտոլուրի