запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ադրբեջանցի ակտիվիստները հացադուլ են սկսում Բեռլինում

Հունվարի 10-ին ադրբեջանցի մի քանի ակտիվիստներ Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց վրան են տեղադրելու, որտեղ պետք է տեղավորվեն հացադուլ իրականացնող ակտիվիստները: Այդ մասին հայտնում է թուրքական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հացադուլ իրականացնողներն իրենց բողոքն են հայտնելու Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղբանտարկյալների իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ: 

Ակցիայի մասնակիցները, մասնավորապես, ընդգծելու են ադրբեջանցի բլոգեր, քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովի նկատմամբ իրականցվող իրավախախտումները, որոնց արդյունքում Հուսեյնովը բանտում հացադուլ էր սկսել: 

Հացադուլին մասնակցելու են տասնյակ ադրբեջանցի քաղաքական վտարանդիներ, որոնք բնակվում են Եվրոպայում: 

«Մեզ աջակցում են շատ երկրներից և հացադուլի մասնակիցների թիվը աստիճանաբար ավելանում է»,-ասել է Բաքվում ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների իրականացվող հացադուլի մասնակից, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիկ Յագուբլուն: