запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ղազախստանի հայության տագնապը, կամ՝ նոր «Սումգայիթի» վտանգ

Լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած սպանությունը, որի առթիվ հարուցված քրեական գործով երեք հայ է անցնում, երկրի ազգայնական հայացքներ ունեցող բնակիչների շրջանում հուզումների տեղիք է տվել:

Հարուցված քրեական գործի շրջանակում երեք տղամարդու են բերման ենթարկել` Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Սակզբում քրեական գործեր են հարուցվել՝ ՔՕ 99 («սպանություն») և 293 («խուլիգանություն») հոդվածների համապատասխան:

23-ամյա երիտասարդի սպանությունից հետո սոցցանցերում հայերի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր են հնչեցվում:

Ըստ որոշ՝ դեռ ճշտված լուրերի, հիմա արդեն քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ։

Այսպիսով՝ հայերի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը, որը մարդկային կորստով ավարտված սովորական կենցաղային վեճ էր, լուրջ խնդիրներ կարող է առաջացնել ոչ միայն Ղազախստանում ապրող ու աշխատող հայերի համար, այլ նաև՝ հայ-ղազախական հարաբերությունների համատեսքստում։

Երեկ Ղազախստանի Կարագանդա քաղաքում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել՝ ի նշան հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ բողոքի:

Ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում: Նրանք պահանջել են, որ սպանության առթիվ անկողմնակալ հետաքննություն վարվի:

Հարկ է նշել, որ ցուցարները խիստ ուրույն պատկերացում ունեն «անկողմնակալ հետաքննության» պահանջի համատեքստում․նրանք, ըստ էության, պահանջում են պատժել հայերին, իսկ որոշ դեպքերում հնչում են ավելի արմատական կարգախոսներ, որոնք ռիսկեր են ծնեւմ, որ կարող է նոր «Սումգայիթ» կրկնվել, եթե խնդիրը չկարգավորվի միջպետական բանակցությունների արդյունքում։

Համենայն դեպս, ղազախական ԶԼՄ-ները տեղեկացնում են 23 հայերի մասին, որոնք արտաքսվել են երկրից ու ինչքանով կարելի է հասկանալ իրարամերժ տեղեկատվությունից՝ այս գործընթացը շարունակվում է։

Ակնհայտ է, որ Կարագանդայում հակահայկական «ինքնաբուխ» ցուցերի հետևում կանգնած են ղազախական քաղաքական համակարգի կոնկրետ սեգմենտներ ու ադրբեջանակն լոբբին, որը, բնականաբար, հետամուտ է, որպեսզի ճգնաժամը խորանա՝ ավելի բարդացնելով հայ-ղազախական՝ առանց այն էլ, ոչ այնքան հարթ հարաբերություները։

Պաշտոնական Երևանը տեղի ունեցածին դեռևս չի արձագանքել, սակայն Կարագանդայից ամեն ժամ ստացվում են ավելի մտահոգիչ տեղեկություններ ու, բնականաբար, Հայաստանի քաղաքական շրջանակներն արդեն սկսել են կոնկրետ խնդիրներ առաջադրել իշխանության պատկան մարմիններին։

«Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիներին հաջողվել է տեղի ունեցած այս ներանձնային վեճը հրահրել այն դարձնելով հակահայկական ակցիա: Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով։

Ստեղծված իրավիճակից ելնելով ՀՀ Արտաքին քաղաքական գերատեսչությանը կոչ ենք անում անհապաղ՝ վաղն առավոտյան արտաքին գործերի նախարարություն հրավիրել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին և նրանից պարզաբանումներ պահանջել վերջին օրերին ղազախական Կարագանդա քաղաքում շարունակվող զարգացումների վերաբերյալ և հավաստիանալ, որ պաշտոնական Աստանան ամեն ինչ անում է մեր հայրենակիցների իրավունքների, անվտանգության և սեփականության պաշտպանության և նրանց սպառնացող վտանգները կանխելու համար»- իր ֆեսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հյաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Իր ֆեյսբուքյան էջում գրեթե նույնաբովանդակ գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը․«․․․Կառավարությանը ժամ առաջ անհրաժեշտ է բոլոր հնարավոր խողովակներով ներազդել իրավիճակի զարգացման վրա, հնարավորինս շուտ հարթել լարվածությունը և ապահովել մեր հայրենակիցների և տեղում գտնվող Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը: Խնդրի բարդության ընկալմամբ հանդերձ, այդ թվում նաև Ղազախստանի քաղաքական ղեկավարության հետ բազմակնճիռ հարաբերությունների համատեքստում, հորդորում եմ շտապ գործողություններ ձեռնարկել վտանգի ծավալների մեծացումը կանխելու համար»։

Հուսանք, որ Հայաստանի ԱԳՆ-ում համարժեք կարձագանքեն հնչող կոչերին, մնավանդ, որ դրանցից մեկի հեղինակը խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարն է։

Հայաստանը, բնականաբար, պետք է շահագրգիռ լինի հանցագործության բացահայտման հարցում, եթե նույնիսկ դրա մեղավորները ազգությամբ հայեր են, մյուս կողմից՝ պաշտոնական Երևանը չպետք է թույլ տա, որ միջանձնային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքին տրվի էթնիկ կամ կրոնական բնույթ, ինչը կարող է հակահայկական հիստերիայի նոր ալիք բարձրացնել ոչ միայն Ղազախստանում, այլ նաև՝ Կենտրոնական Ասիայի այլ երկրներում։

1in.am

https://www.youtube.com/watch?time_continue=5&v=nUDI6-_rofM