запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ահա թե ինչից է վախեցած Լուկաշենկոն

Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասել է. «Հավանաբար, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել՝ լիազորված պատժելու կամ ներելու: Հնարավոր է, դա ընդունելի է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր կան: Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում: Ափսոս: Հուսով ենք ժամանակի հետ կանցնի»:

Այս հայտարարության բանալի բառերն են «փողոցային ժողովրդավարությունը» եւ «միջազգային դատախազը»: Նախագահ Լուկաշենկոն, ըստ երեւույթին, չի կարողացել թաքցնել սակրալ վախերը: Փաշինյանը եվրասիական ժամկետանց ղեկավարների համար սարսափելի է ոչ թե այն պատճառով, որ հեղափոխություն է արել ՀԱՊԿ անդամ երկրում, այլ որովհետեւ եվրասիական առօրյա է ներմուծել «փողոցային ժողովրդավարություն» երեւույթը, այսինքն՝ ժողովրդի իշխանությունը, երբ ոչ թե ժամկետանց նախագահներն են որոշում, այլ ժողովուրդը:

Լուկաշենկոն ու Նազարբաեւը չեն կարողանում քողարկել վախն այդ նոր երեւույթից: Օրինակ, Ղրղզստանում երկու հեղափոխություն տեղի ունեցավ, բայց ըստ փորձագետների, այնտեղ «Նազարբաեւի ձեռքը» կար, եւ այդ հեղափոխությունները ոչինչ չփոխեցին Ղրղզստանի իշխանության կառուցվածքում: Հայաստանում այլ է. «փողոցային ժողովրդավարությունը» չի ենթադրում սուբյեկտ, որի վրա եվրասիական ծերունիները կամ ուրիշները կարող են ազդել: «Փողոցային ժողովրդավարությունը» ցանցային իշխանություն է, յուրատեսակ «սարդոստայն», եւ այդ ցանցն աներեւակայելի ուժ է տալիս նրան, ում իշխանությամբ է լիազորել:

«Փողոցային ժողովրդավարությունը» Նիկոլ Փաշինյանին իրավունք է տալիս «միջազգային դատախազ» լինել եւ մեղադրանքներ առաջադրել: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներից պարզաբանումներ է պահանջելու: Լուկաշենկոն եւ Նազարբաեւը հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն ունի այդ իրավունքն ու մանդատը:

Առավել եւս, Վլադիմիր Պուտինի լռության ֆոնին, որը ոչ միայն չի միջամտում ՀԱՊԿ կոնֆլիկտին, այլ կարծես թե խրախուսում է Հայաստանին: Պուտինը, ի տարբերություն Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի, ավելի շուտ է հասկացել Հայաստանում «փողոցային ժողովրդավարության» ուժը:

Ինչպես ասել է մի խելացի մարդ, Հայաստանում «փողոցային ժողովրդավարությունը» Եվրասիական միությունում եւ ՀԱՊԿ-ում «ցանցային վիրուս» է դարձել, որը կարող է կոտրել ծրագիրը: ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ «ծրագիրը» կառուցված է սկզբունքների վրա, որոնցում տեղ չունի ժողովրդի «ցանցային իշխանությունը»: Հենց այդ տարրը հայտնվում է, Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի մերկությունն ու թշվառությունը տեսանելի են դառնում:

Լուկաշենկոյին համարում են Եվրոպայի վերջին դիկտատոր, Նազարբաեւին՝ «ժողովրդի հայր», Ելբասի: Նրանք իրենց ձեռքում են կենտրոնացրել ողջ իշխանությունը: Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ ժողովրդի մանդատը շատ ավելի մեծ ուժ է: Դա թույլ է տալիս «միջազգային դատախազ» լինել, հնարավոր է՝ անգամ «դատական ակտերի կատարող»:

Նյութի աղբյուրը՝ Լրագիր