запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սկանդալային բանավեճ Ազգային ժողովում. թիրախում «գոմիկներն» ու Գարեգին Բ-ն էին

Արդեն տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի նիստը մեկնարկեց 30 րոպե ուշացմամբ: Կես ժամ շարունակ հնարավոր չէր լինում ապահովել 53 պատգամավորի ներկայություն, որպեսզի  քվեարկության դրվեին նախորդ օրը քննարկված նախագծերը: Քվորում ապահովվեց ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի գրանցումից հետո:

Երբ Սահակյանը ներս մտավ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց. «Բա որ Գալուստ Գրիգորիչն ասում էր՝ ծափ կտաք իմ գալուն»:Գալուստ Սահակյանը եկավ ու ոչ մի նախագծի քվեարկության չմասնակցեց: «Գալուստ Գրիգորիչ, չե՞ք քվեարկում»,- հարցրեց ԱԺ փոխնախագահ Շարմազանովը: Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ «ոչ»:

Իրավիճակն անկառավարելի դարձավ, երբ քվեարկության դրվեց ՀՀԿ-ական պատգամավորների «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է կաթողիկոսի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի անվտանգությունը:

ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ, եթե կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի դրա համար, ուստի դա օրենքով ամրագրելու կարիք չկա: Այս ելույթից հետո Շարմազանովը հայտարարեց. «Կաթողիկոսի անվտանգության մասին եթե-ներով խոսելու հարկ չկա եւ օրինագծի ընդունումը կարեւոր է»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նկատեց, որ ճիշտ չէ Վեհափառին դնել մի իրավիճակի մեջ, երբ ինքը կխնդրի իրեն պաշտպանել: «Լավ կյանքից չի, որ այս նախագծի անհրաժեշտությունը առաջացել է: Փաստերը խոսում են այն մասին, որ ոչ միայն Առաքելական եկեղեցու հովվապետը, այլ եկեղեցին կարիք ունի պաշտպանության»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւս համաձայնեց, որ եկեղեցին պաշտպանության կարիք ունի, մինչդեռ իրենք ձեռնպահ են քվեարկելու: Ելքից Ալեն Սիմոնյանն էլ պնդեց, որ Վեհափառին պետք չէ պաշտպանել ժողովրդից, եւ եթե նա չի կարողանում ազատ շրջել ժողովրդի մեջ, ապա դա արդեն իր խնդիրն է:

«Ամենայն հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովրդի՞ց: Եթե կան տասնյակ մարդիկ, որ պետքա ոտնձգություն անեն, կառավարությունը դրա պատասխանը տվել է: Միանշանակ է, որ նման պարագայում որեւէ բան չի կարող սպառնալ: Մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանեինք»,- արձագանքեց Սիմոնյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ արձագանքեց, որ այս օրենքը ուղղված չէ հայ ժողովրդից եկեղեցին պաշտպանելուն: «Սեռական եւ կրոնական փոքրամասնություններից պետք է պաշտպանենք, որոնք դրսից ֆինանսավորվում են եւ պայքարում են հայ պետականության եւ հայ համայնքի դեմ»,- ասաց նա:

Երկար բանավեճերից հետո նախագիծը դրվեց քվեարկության եւ, ստանալով 28 կողմ, 10 ձեռնպահ ձայն, չընդունվեց: Քվեարկությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց.

«Սա Անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր: Հայ ժողովրդին պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորությունն ու սեռական փոքրամասնությունների՝ «գոմիկների» քարոզը՝ երկրորդական դարձնելով եկեղեցու պատասխանատվությունը»:

Հայտարարությունից հետո Շարմազանովը լքեց դահլիճը: Նիստը բոյկոտեցին նաեւ մյուս ՀՀԿ-ականները եւ չմասնակցեցին մյուս նախագծերի քվեարկությանը, թեեւ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ դրանք անհրաժեշտ են: