запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Արտահերթ ընտրությունների ֆավորիտը Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժն է. BBC-ի անդրադարձը

BBC-ն ծավալուն անդրադարձ է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ու Հայաստանում դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հրապարակված տեսանյութում բրիտանական լրատվամիջոցը հարց է բարձրացնում՝ արդյոք 2017 թ-ի ԱԺ ընտրություններին 7 տոկոս քվե ստացած Նիկոլ Փաշինյանը (ԵԼՔ դաշինքով), այս ընտրություններին կկարողանա հաղթանակ տանել: Այդ հարցին պատասխանում է հայաստանցի լրագրող, Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

«Դժվար է ենթադրել, որ այս ընտրություններին, բացի Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժից, այլ ուժ կկարողանա հաղթանակ տանել: Հարցն այն է, թե որքան քվե կստանա Փաշինյանի ղեկավարած ուժը: Այն կլինի շուրջ 80 տոկոս, ինչպես Երեւանի ավագանու ընտրություններին, թե դրանից մի փոքր ավել կամ պակաս»,- նշում է Գրիգորյանը:

Նա նշում է, որ անկախ նրանից, թե 80 կամ դրանից ավել տոկոս կհավաքի Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժն այս ընտրություններում, թե՝ ոչ, այն ունենալու է ԱԺ-ում 70 տոկոս ներկայացվածություն. սա օրենսդրության պահանջն է: