запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Փաշինյանը հայտարարեց. բացառիկ փուլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական France 24 ալիքին տված հարցազրույցում ասել է, որ հրաժարական կտա մինչև հոկտեմբերի 16-ը, և դեկտեմբերի 9-ին կամ 10-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այդպիսով, այս հարցը թերևս հնարավոր է համարել վերջնականապես լուծված, այլապես հազիվ թե վարչապետը ֆրանսիական ալիքին, այն էլ Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովի շրջանակում հայտարարեր այդ մասին:

Թեև, խոշոր հաշվով, ինչպես առիթ ենք ունեցել խոսելու այս մասին, հարցի, այսպես ասած, ապագան պարզ էր դեռևս Նյու Յորքից, որտեղ Փաշինյանը ՄԱԿ ԳԱ ամբիոնից հայտարարեց արտահերթ ընտրություն անցկացնելու հաստատակամության մասին: Այդպիսի հայտարարությունները այդպիսի ամբիոններից արվում են գրեթե հարյուր տոկոս երաշխիքներ ունենալու պարագայում, և Նիկոլ Փաշինյանը չէր կարող այդ բարձր ամբիոնից իր առաջին իսկ ելույթում թույլ տալ որևէ ռիսկային հավաստիացում:

Այս պարագայում, իհարկե, հարց է առաջանում, իսկ կարո՞ղ է լինել արդյոք ֆորս-մաժոր, կամ ի՞նչը կարող է խանգարել արդեն իսկ գրեթե որոշված հարցի լուծմանը: Այստեղ, իհարկե, կարող ենք դիտարկել տեսական ամենատարբեր վարկածներ, հավանականություններ և այլն, սակայն գործնականում չենք կարող մատնանշել քիչ թե շատ իրական մեկ նախադրյալ իսկ, որը կարող է հիմք տալ հնարավոր որևէ ֆորս-մաժորի մասին լրջորեն խոսելու համար: Իհարկե, կասկածից վեր է, որ Փաշինյանի հրաժարականից հետո հանրությունը մոտ երկու շաբաթ լինելու է լարված սպասման մեջ: Սակայն դա ոչ թե ֆորս-մաժորի հավանականության հարց է, այլ հակառակը՝ գուցե հենց հասարակության կանխարգելիչ ռեակցիայի գրավական:

Այսպիսով, երկու ամիս անց Հայաստանը կմտնի գործնականում լիովին նոր մի շրջափուլ, որը թերևս հնարավոր է չափել առնվազն հնգամյակով, թեև մեծ հավանականությամբ խոսքը միջնաժամկետ շրջափուլի մասին է: Պետք է արձանագրել, որ դա կլինի առաջընթացի վկայություն՝ իր բոլոր խնդիրներով ու թերություններով հանդերձ: Հայկական նորանկախ պետականությունը իր գոյության երրորդ տասնամյակում թերևս քաղաքական առումով կհայտնվի, այսպես ասած, պրոֆիցիտի ռեժիմում: Մինչ այժմ մենք մշտապես եղել ենք դեֆիցիտի ռեժիմում, որն ուղեկցվել է ընտրական ինստիտուտի ոչնչացումով, ընտրակեղծիքներով, պետության և կոռուպցիայի սերտաճումով, իշխանություն, բիզնես, քրեական աշխարհ սերտաճումով և այլն:

Մոտ երեք տասնամյակ քաղաքական ստագնացիայի, դեֆիցիտի աճի փուլում գտնվող Հայաստանը դեկտեմբերից, ըստ էության, առաջին անգամ կմտնի քաղաքական պրոֆիցիտի փուլ: Դա ամենևին չի նշանակում, որ ամեն ինչ ինքն իրեն կգնա առաջ: Ի վերջո, հնարավոր է մսխել նաև այդ պրոֆիցիտը, և այստեղ հարցն այն է, թե ինչքանով ենք մենք լինելու այս անգամ այդպիսի բան թույլ չտալու ունակ:

Իհարկե, իրավիճակը, մարդիկ, նաև քաղաքական թիմը, որ եկել է իշխանության, զգալիորեն տարբեր են, սակայն մյուս կողմից, իհարկե, այդ տարբերություններով հանդեձ՝ կան պատմական օրինաչափություններ, որոնցից նույն օրինաչափությամբ բխող ռիսկերը պահանջում են զգոնություն, իրավիճակը սթափ և ամբողջական գնահատելու կարողություն ու համարժեքություն, որպեսզի հասարակությունը չկրկնի իր սխալները և թույլ չտա, որ էլիտաներն էլ կրկնեն նախկին «էլիտաների» սխալները:

Նյութի աղբյուրը՝ Առաջին լրատվական