запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԵԽԽՎ-ն ՌԴ վերաբերյալ վիճահարույց զեկույցը հետ ուղարկեց՝ ավելի ուշ այն քննարկելու համար

Հոկտեմբերի 9-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գրեթե ողջ օրը քննարկվեց Վեհաժողովում մանդատների ու քվեարկության հետ կապված որոշումների ընդունման գործընթացի ամրապնդման վերաբերյալ բելգիացի պատգամավոր Պետրա Դե Սուտերի զեկույցը:

Թեժ քննարկումից հետո ԵԽԽՎ-ն որոշեց այն կրկին հետ ուղարկել ԵԽԽՎ Կանոնակարգի հանձնաժողով։ Զեկուցողն առաջարկեց զեկույցը հետ ուղարկել ու այն քննարկել ավելի ուշ։ Առաջարկին կողմ քվեարկեցին 99 պատգամավոր, դեմ՝ 79, ձեռնպահ՝ 16։

Նշենք, որ զեկույցը վերաբերում է ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակների մանդատների հաստատմանը,  ներկայացուցչության և մասնակցության իրավունքների վերանայմանն ու, այս համատեքստում, Վեհաժողովի քվեարկության ընթացակարգերին ու նրա անդամների քվեարկության իրավունքներին:

Չնայած ողջ զեկույցում չկա Ռուսաստանի անունը, սակայն ԵԽԽՎ-ում բոլոր ելույթ  ունեցողները նշում էին, որ իրականում այս զեկույցը նրա համար է, որ ԵԽԽՎ վերադառնա Ռուսաստանի պատվիրակությունը, որը զրկվել է քվեարկության ու մի շարք իրավունքներից 2014թ․-ին Ղրիմի «անեքսիայի» պատճառով։ Իր պատվիրակության իրավունքների սահմանափակման պատճառով Ռուսաստանը հրաժարվել է ԵԽ բյուջե վճարել անդամավճարի 3-րդ հատվածը, որը կազմում է, որ 11 մլն եվրո։

Ռուսաստանը պահանջում է անվերապահորեն վերականգնել իր պատվիրակների իրավունքները, հակառակ դեպքում սպառնալով դուս գալ Եվրոպայի խորհրդից։

Նյութի աղբյուրը՝ Պանորամա