запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Թե ինչպես «խեղճ» Քոչարյանը չկարողացավ քվեարկել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին և չի քվեարկի։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը բացատրել է իր շեֆի տանը մնալու պատճառը։ «Առնվազն այն պարզ պատճառով, որ նրա անձնագիրը ՀՔԾ-ն վերցրել է, իր մոտ չէ»,- ասել է նա։

Պաշտոնաթողությունից հետո չենք հիշում որևէ ընտրություն, որին երկրորդ նախագահը մասնակցած լինի։ Երբ տարբեր առիթներով լրագրողները նույն Սողոմոնյանին այդ թեմայով հարցեր են տվել, նա ասել է, որ Քոչարյանը շատ կարևոր գործերով Հայաստանից բացակայում է։ Թավշյա հեղափոխությունը փաստորեն լավ իմաստով ազդել է Քոչարյանի վրա․նրա մոտ արթնացել է քաղաքացիական գիտակցութունը։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը արյունոտ խրախճանքներ կազմակերպելու փոխարեն՝ օրը մեջ հարցազրույցներ է տալիս, իհարկե՝ չմոռանալով շանտաժի ու սպառնալիքի լեզուն։ Աֆրիկայի էկզոտիկ վայրերում սադիստական որսասիրական հակումներին հագուրդ տվող Քոչարյանը զրկված է նաև այդ հաճույքից՝ դե անձնագիրը չեն տալիս, որ երկրից մեկնի։ Մի խոսքով՝ Քոչարյանն այնքան պարապ է մնացել, որ որոշել է ընտրություններին մասնակցել, բայց հիշել է, որ անձնագիրը մոտը չէ։ Տեսնես՝ ո՞ր քաղաքական ուժին էր ուզում վատություն անել երկրորդ նախագահը՝ իր քվեարկությամբ կամ նուրբ ակնարկով։ Ափսոս, որ պարզել հնարավոր չէ՝ մարդուն զրկել են ընտրության հնարավորությունից։

Ի դեպ, այս իրադարձությունը՝ թեև խոհրդանշական է, բայց իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում․Քոչարյանը հայտնվել է նոր Հայաստանի լուսանցքում։

Երկրորդ նախագահը դարձել է հակահեղափոխության խորհրդանիշը, ու հասարակությունը ոչ միայն մերժում է նրա տեսակետները, այլ դրանք լսել անգամ չի ուզում՝ լինի ասուլիսի կամ քվերակության տեսքով։ Իհարկե, ոմանք հիմա կշտապեն պնդել, թե Հայաստանում սահմանափակվում են մարդու իրավունքները։

Բացարձակապես այդպես չէ, որովհետև եթե Հայաստանում քաղաքական վենդետայի դրսևորում լիներ, Քոչարյանը վաղուց ճաղերի հետևում կլիներ ու նույնիսկ չէր կարող երազել հարցազրույցներ տալու մաին։ Քոչարյանիզմը նույնանում է ահաբեկչության, թալանի, այն ամենի հետ, ինչը հակոտնյա է քաղաքակրթությանը, պետականությանը։ Եթե հայ ժողովուրդը սկզբունքորեն մերժում է քոչարյանիզմը, ապա դա նույնիսկ ոչ թե քաղաքական, այլ՝ քաղաքակրթական ընտրություն է, ճիշտ այնպես՝ ինչպես գերմանացիները սկզբունքորեն մերժում են նացիզմը՝ որպես իրենց պատմության նվաստացուցիչ էջ կամ մերձբալթյան ժողովուրդները լուսանցքում են թողել բոլոր խորհրդանիշները, որոնք թեկուզև հեռավոր աղերս ունեն բոլշևիզմի կամ նացիզմի հետ։

Թավշյա հեղափոխության շնորհիվ Հայաստանի հասարակությունը քաղաքակրթական նոր բարձունքի հասավ՝ սկզբունքորեն մերժելով ահաբեկչությունն ու թալանը, դրա հետ նույնացող քրեաօլիգարխիային ու նրա «պախան» Ռոբերտ Քոչարյանին։ Սա նույնիսկ ժողովրդավարության դրսևորում է, ոչ թե այն սահմանափակելու կամ ոտնահարելու։

Քոչարյաններն էլ ատում են Հայաստանն ու նրա ժողովրդին։ Մի ժամանակ բոլորին դատի էր տալիս Ռոբերտ Քոչարյանը, հիմա այդ սովորությունը ժառանգել է նրա որդի Սեդրակը։ Երեկ հայտնի դարձավ, որ Սեդրակ Քոչարյանը միանգամից երկու դատական հայց է ներկայացրել, մեկը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, մյուսը՝ «Մոդուս–Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի դեմ: Մարդը թերևս վիրավորվել է, որ բացահայտվում են իրենց հանցավոր կապիտալի հիմքերը կամ՝ գուցե Սեդրակ Քոչարյանը ԱԱԾ տնօրենից, օրինակ, վիրավորվել է, որ վերջինս իր բարի անունն ու բիզնեսը կապել է հոր արյունոտ ու կեղտոտ փողերի հետ։

1in.am