запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Արցախի ԱԺ հինգ խմբակցություններից միայն երկուսն են միացել հօգուտ Քոչարյանի ստորագրահավաքին

Արցախի Ազգային ժողովի հինգ խմբակցություններից միայն երկուսը՝ «Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցություններն են միացել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու խնդրագրին, մյուս երեք խմբակցությունները՝ Դաշնակցությունը, «Շարժում-88»-ն ու «Ազգային վերածնունդը», չեն միացել։ Արցախի ԱԺ 33 պատգամավորներից ստորագրել է միայն 15-ը։

Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը նշեց, թե չմիանալու որոշմանը հանգել են քննարկումների արդյունքում։ «Չեմ կարող մյուսների համար որևէ բան մեկնաբանել, բայց Դաշնակցության ընդհանուր քննարկումների արդյունքում համապատասխան տեսակետ է որդեգրվել, մենք տվել ենք նաև մեկնաբանություններ, Հայաստանի Հանրապետության մեր կուսակցական կառույցը երկու հայտարարություններ է հնչեցրել, այդ առումով իմաստավորված չէր միանալը»,- նշեց Իշխանյանը։

Դաշնակցական պատգամավորը նաև չի կարծում, թե ստորագրահավաքը կարող է Հայաստանի ներքին գործերին միջամտություն դիտարկվել։ «Կարծեմ այդ կուսակցությունները տվել են իրենց տեսակետները, որ դա ոչ թե միջամտություն, այլ ուղղակի խնդրագրի տեսք ուներ։ Այդ առումով կարծում եմ՝ այդ մեկնաբանությունները տեղին էին։ Միջամտության որևէ ենթատեքստ չեմ տեսնում»,- նշեց նա:

Իսկ հարցին, թե ինչու Դաշնակցություն խմբակցությունը չմիացավ միջնորդագրին, պատգամավորը պատասխանեց, թե կուսակցությունն իր բոլոր քայլերը, համապատասխան տեսակետները ձևավորում է հիմնականում քննարկումների արդյունքում։

Դիտարկմանը, թե Հայաստանում ՀՅԴ ԳՄ-ն թույլատրել էր կուսակիցներին միանալ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին, և պատգամավորներից երեքը միացել են, իսկ Արցախում կուսակցությունը չի միացել, Դավիթ Իշխանյանը պատասխանեց. «Մենք ապակենտրոն կառույց ենք, և մենք պատասխանատվության որևէ չափաբաժին չունենք Հայաստանի տարածքում մեր կուսակցության կառույցի գործունեության համար»։

Դաշնակցական պատգամավորը նաև չմեկնաբանեց Հայաստանում Մարտի 1-ի վերաբերյալ բացահայտումներն ու կալանավորումները։ «Դրանք Հայաստանի Հանրապետության ներքին հարցերն են, ՀՅԴ-ն Բյուրոյի մակարդակով տարբեր առիթներով տեսակետներ է հնչեցրել, ավելացնելու բան չունեմ այդ առումով»,- նշեց նա։

Արցախի ԱԺ «Ազգային վերածնունդ» խմբակցության միակ պատգամավոր Հայկ Խանումյանն էլ «Առաջին լրատվական»-ին հայտնեց, թե ստորագրահավաքին չմիանալու որոշումը կայացվել է կուսակցության մակարդակով։ «Հինգ կուսակցություններից երկուսն են միացել միջնորդությանը, մեր կուսակցության որոշմամբ՝ ես չեմ միացել։ Կուսակցության գործադիր մարմնի որոշումով է եղել, ոչ մի այլ բան չկա։ Ձայների մեծամասնությամբ որոշել ենք չստորագրել»,- ասաց Հայկ Խանումյանը։

Նա նաև կարծում է, թե միջնորդագիրը ընդամենը խափանման միջոցը փոխելու համար է և Հայաստանի նոր իշխանությունների հետ տարաձայնությունների չի հանգեցնի։ «Միջնորդագրում որևէ քաղաքական գնահատական չկա, ընդհակառակը՝ վստահություն է հայտնվում Հայաստանի արդարադատության համակարգին»,- նշեց նա։

Նյութի աղբյուրը՝ «Առաջին լրատվական»