запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

խղճում եմ Սերժ Սարգսյանին, քանի որ համարժեք չի ընկալում իրավիճակը

«Ես գիտեմ երկու Սերժ Սարգսյան։ Մեկ Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն էր, և մենք միասին այն ժամանակ մեկը մյուսի հետևից միասնաբար, Արցախի բանակով, Հայաստանից ժամանած գաղափարական կամավորական ջոկատներով ազատագրում էինք մեր գյուղերը, քաղաքները, և մենք իսկապես պաշտպանում էինք մեր երկիրը։

 Եվ գիտեմ մեկ ուրիշ Սերժ Սարգսյան, որ, ստանձնելով նախագահի պաշտոնը, արյունով եկավ իշխանության։ Արդյունքում մենք ունենք աղքատ երկիր, կորցրած ինքնիշխանություն, քաղաքացիների աղքատացում, արտագաղթ, ունենք կեղծված սահմանադրություն, ոչ նորմալ օրենքներ, բարդ իրավիճակ և վտանգված Արցախ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։ Նրա խոսքով՝ ունենք չորս տարի առաջ Սերժ Սարգսյանի խոստացած տեքստը, որտեղ խոստովանում էր, որ ինքը բարձրագույն պաշտոնների չի հավակնում, և փաստորեն ստել է և այս պաշտոնը ստանձնեց ոչ թե օրենքով և ժողովրդի կամքով, այլ հակառակ ժողովրդի կամքի։ «Հիմա ակնարկում է իր կառավարումը մինչև քառասուն թիվը, որ պետք է բնակչությունը հասցնի չորս միլիոնի և չգիտեմ էլ ինչ ստեր։ Նրա ստերին չի հավատում ոչ ոք, անգամ իր թիմակիցները»,-հավելեց Վահան Բադասյանը։

Հրաժարական տալը, նրա խոսքով, նույնպես մեծ հայրենասիրություն է․«Հանրահավաքում Նիկոլ Փաշինյանին առաջարկվեց ոչ թե երկխոսելու, այլ բանակցելու տարբերակը՝ օրակարգում ունենալով հրաժարականի հարցը։ Այսօր Սերժ Սարգսյանն առավոտյան նույնպես ստեց, իսկ ջահելությունը Սերժ Սարգսյանի ստերի համար է ոտքի կանգնել, որ ասում էր՝ չի հավակնելու այդ պաշտոնին, և եթե որևէ մեկը մի հրաշքով կարողանա կանգնեցնել ժողովրդի ընդվզումը, միևնույն է, Սերժ Սարգսյանը այդպիսի եղանակով և այդպիսի բնավորությամբ չի կարող Հայաստանը ղեկավարել։ Իրենք նույնիսկ կոխկռտում են իրենց կողմից հռչակված օրենքները, այսինքն՝ մարդու ազատ խոսքի արտահայտվելու իրավունքը, և վերջապես իրենց օրենքներով և կանոններով ընտրված պատգամավորների անձեռնմխելիությունն իրենց համար ոչ մի արժեք չունի»,-հավելեց Վահան Բադասյանը։

Այս պրոցեսը, նրա դիտարկմամբ, կանգնեցնել հնարավոր չէ․«Ես շրջեցի Երևան քաղաքի բոլոր ծայրամասերը,  հատվածները, ամեն տեղ ինքնաբուխ կերպով մարդիկ կանգնում և փողոցում ցույց են անում, բոլորն ազդանշան են տալի ի նշան աջակցության, և շրջաններում նույնն է։ Իսկ նա չի ուզում իշխանությունից հեռանա,  մարդ, ով երկիրը հասցրել է այս վիճակի։ Ես այսօր խղճացի Սերժ Սարգսյանին, քանի որ համարժեք չի ընկալում իրավիճակը, այնքան է կտրվել իրականությունից, որ չի իմանում՝ ինչ է կատարվում, ես խղճում եմ նրան, քանի որ նա չի ընկալում՝ ինչ է անում։ Առավոտյան նա բարկացավ, և բարկությունը թափեց նրա վրա, որ խախտեց օրենքը՝ արհամարհելով միջազգային կառույցների հայտարարությունները։ Նա պետք է իրավիճակը սթափ գնահատի։