запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայաստանի ԱԳՆ-ն՝ մեր շահերի դեմ. Վոլինկինին մեդալ հանձնելը դավաճանություն է

«Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի պաշտոնավարման այս ամբողջ ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները մեծ առաջընթաց չեն ապրել, որի համար կարելի էր Վոլինկինին պարգևատրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց լեզվաբան, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ Նարինե Դիլբարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին «արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար», ինչպես նաև «Հայ-ռուսաստանյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար» նախարար էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ Պատվո մեդալ է հանձնել դեսպան Իվան Վոլինկինին։

Նարինե Դիլբարյանի խոսքերով՝ գուցե ընդունված է դեսպանների պաշտոնավարման ավարտին հավուր պատշաճի ճանապարհել նրան, պատվոգիր կամ շնորհակալագիր հանձնել, բայց իրականությունը մնում է այն, որ Վոլինկինի պաշտոնավարման այս ամբողջ ընթացքում մենք նրա գործողություններում ինչ-որ նշանակալի բան չենք տեսել․«Որպես կանոն, Ռուսաստանի կողմից մեզ մոտ վառ, ազդեցիկ, կշիռ ունեցող անձինք դեսպան չեն նշանակվում։ Վոլինկինի դեպքում էլ մենք ականատես ենք եղել կշռի բացակայության։ Մենք ականատես չեք եղել, որ Վոլինկինը փորձ է արել Հայաստանի կշիռը Ռուսաստանի աչքում բարձրացնել ինչ-որ առումով։ Հիշենք Գյումրիի դեպքերը Պերմյակովի հետ կապված, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը։ Մենք երբեք հստակ դիրքորոշում նրա կողմից չենք լսել այդ հարցերի հետ կապված»,- ասաց տիկին Դիլբարյանը՝ հավելելով, որ Վոլինկինին տրված մեդալն էլ հավուր պատշաճի դիվանագիտական քայլ է, որի ներքո բովանդակային աշխատանք չկա։

Նարինե Դիլբարյանը Պատվո մեդալի շնորհումը Վոլինկինին մեկնաբանեց նաև այն կոնտեքստում, որ Հայաստանը ցանկացել է հաճոյանալ իր «մեծ եղբորը», ըստ պատշաճի ճանապարհել «մեծ եղբոր դեսպանին. «Եղբայրների բարդույթը անընդհատ տանջում է մեզ։ Ռուսաստանը երբեք էլ մեզ համար մեծ եղբայր չի եղել։ Սա ավելի շատ արևելյան դիվանագիտությանը բնորոշ առանձնահատկություն է։ Բայց կրկնում եմ, Վոլինկինը չջանաց էլ հայ հասարակության հետ կապ հաստատել, հասարակության մոտ փոխել, ասենք, Ռուսաստանի նկատմամբ առկա վերաբերմունքը։ Այլ կերպ ասած՝ այդ մեդալը մեզանում շատ հաճախ բաժանվող մեդալներից է, որը վաղուց արդեն արժեզրկվել է»,- ասաց Նարինե Դիլբարյանը։

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը չի հիշում, որ ԱԳՆ-ն Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացրած և ավարտած որևէ դեսպանի շքանշան տրված լինի, իսկ Վոլինկինին այդ մեդալը շնորհվել է՝ հաշվի առնելով Երևանի առանձնահատուկ հարաբերությունները Մոսկվայի հետ։ «Պատվո մեդալի շնորհումը տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Վոլինկինը հենց Հայաստանում շատ է վիրավորել հայ ժողովրդին և հանդես է եկել հայ ժողովրդի ու Հայաստանի շահերի դեմ։ Նա վաղուց ի վեր Հայաստանում, հասարակության կողմից անցանկալի անձ է դիտարկվում։ Նրա այս տխրահռչակ գործունեության ֆոնին շատ տարակուսելի է մեր արտգործնախարարի նման քայլը։ Ինձ համար նա եղել և մնում է անցանկալի անձ՝ ինչպես Կիսելյովը, Մոսկվայի մյուս դրածոները, ովքեր մշտապես հանդես են եկել Հայաստանը Ռուսաստանին հնազանդելու հայտարարություններով»,- ընդգծեց Նարինե Մկրտչյանը։

Մեր զրուցակիցը տարակուսած է, թե ինչպես է Հայաստանի արտգործնախարարությունը Անկարա-Մոսկվա հարաբերությունների այս մերձեցման ֆոնին գնում նման քայլի։ «Այս պայմաններում ռուս դեսպանին մեդալ հանձնելը խոսում է այն մասին, որ պաշտոնական Երևանը հայ ժողովրդի, Հայաստանի շահերի դեմ է հանդես գալիս։ Սա պարզապես դավաճանություն է»,- եզրափակեց Նարինե Մկրտչյանը։

Նշենք, որ Վոլինկինի պաշտոնավարման ժամանակահատվածում արված ամենաաղմկահարույց հայտարարությունը, ըստ էության, Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում ասված մտքերն էին։ Դեսպանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում, որ «չեզոքացվեն» Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք «սեպ են խրում ռուս-հայկական հարաբերություններում»։ «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»,- ասել էր Վոլինկինը։

Կամ 2016-ին հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին Վոլինկինը լրագրողների հետ զրույցում ասել էր «Ցույց տվեք ինձ փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին», այն պարագայում, որ իր այդ հայտարարությունից մեկ օր առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն էր հայտարարել, թե Ռուսաստանը շարունակում է զենքի վաճառքը Ադրբեջանին։

Ուշագրավ է, որ Իվան Վոլինկինը ռուս այն երեք դիվանագետներից է, որոնց Վրաստանը անցանկալի անձ է ճանաչել և վռնդել է Վրաստանից 2007 թվականին։ Վոլինկինից բացի անցանկալի անձանց թվում են եղել նաև Պյոտր Սոլոմատինը և Ալեքսանդր Կուրենկովը: