запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ինչի՞ց է զգուշանում Ադրբեջանը

Երեւում է, վրաց-ադրբեջանական հարաբերություններում ձեւավորվում է անվստահության որոշակի ֆոն: Լրագրող Աֆղան Մուխթարլիի առեւանգման, Թբիլիսիից Բաքու նրա տեղափոխման հետ կապված պատմությունը թեեւ շարունակություն չունեցավ, բայց անկասկած լուրջ ահազանգ էր վրացական իշխանություններին, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում չի կարելի վստահել Բաքվի անկեղծությանը:

Գնալով ադրբեջանական մամուլում ավելի հաճախ են հանդիպում Վրաստանում ադրբեջանցիների ազգային-մշակութային «իրավունքի ոտնահարման» թեմայով հրապարակումները, որոնցում շեշտը դրվում է երբեւէ խնդրին քաղաքական հնչեղություն տալու վատ թաքցված սպառնալիքի վրա: Բայց այդ ամենը խամրում է Վրաստանի վարչապետի դեմ ադրբեջանական կողմի հարձակումների ֆոնին:

Բանն այն է, որ Դավոսում նա խոսել է պոստխորհրդային տարածքի հակամարտությունների մասին եւ ընդգծել Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակները: Վրաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտությանը», ինչը պատճառ է դարձել, որ Ադրբեջանում կասկածեն Վրաստանի հետ հետագա ինտեգրման նպատակահարմարությանը: Բայց դա խնդրի մի կողմն է: Առավել հետաքրքրական է, որ ադրբեջանական կողմը Վրաստանի պահվածքում տեսնում է տարածքային ամբողջականության սկզբունքը քաղաքական դիվիդենտների զոհաբերելու միտում:

Նկատի է առնվում, մասնավորապես, որ «ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց  Վրաստանը  կարող  է հրաժարվել Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից»: Հրապարակման հեղինակն, ընդսմին, վկայակոչում է ամերիկյան վերլուծաբանական կենտրոններից մեկի տեսակետը: Սա, իրոք, Ադրբեջանի համար կարող է լրջագույն խնդիր  դառնալ: Եթե Վրաստանն արեւմտյան կառույցներին անդամակցելու դիմաց գործնականում մի կողմ թողնի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդիրները, ապա դրանով պոստխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման նախադեպ կստեղծվի, կխախտվի Վրաստանի հետ ինտեգրման եւ համատեղ ուժերով Հայաստանի տնտեսա-քաղաքական մեկուսացման ադրբեջանական ծրագիրը:

Հնարավոր է, Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում անջատողականության հրահրման միջոցով Ադրբեջանը փորձի խոչընդոտել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: Վրացական իշխանություններն, այսպիսով, կանգնած կլինեն երկընտրանքի առջեւ՝ շարունակե՞լ Ադրբեջանի հետ ինտեգրացումը, թե՞ խորացնել կապերն Արեւմուտքի հետ: Պաշտոնական Բաքուն, կարծես, ձգտում է Վրաստանի համար ստեղծել փակուղային իրավիճակ:

Աղբյուր՝ hraparak.am