запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ոստիկանությունն ուզում է ներխուժել բոլորի տները. քննարկում ԱԺ-ում

Ազգային ժողովը այսօր՝ հունվարի 17-ին, շարունակում է աշխատանքները և քննարկում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ի վերջո կիրականանա ոստիկանության երազանքը, և նա իրավունք կունենա տեսախցիկներ տեղադրելու ցանկացած տեղ. «Այս օրենքը վերաբերում է ոչ միայն հանրային, այլև մասնավոր վայրերին: Ընդ որում, խոսքը ոչ միայն հրապարակային, այլև գաղտնի նկարահանման մասին է»:

Փաշինյանի խոսքով՝ այս հարցի անհետաձգելիությունը պայմանավորված է նրանով, որ դիմացը ապրիլ է գալիս. «Եվ իշխանությանը պետք են երաշխիքներ, որ իմանան էս կամ էն պատգամավորը ինչ է անում: Չմտածեք, թե մենակ մեր տների, օֆիսների վրա են կախելու, ձեզ վրա են կախելու: Էնպես որ, մեծամասնության ներկայացուցիչներ, կոչ եմ անում ձեզ ժպտացեք և անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, որովհետև ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութերում:

Արտակ Զեյնալյանը ՀԿ-ներին կոչ արեց ընդդիմանալ այս գաղտագողի օրենքին

https://www.youtube.com/watch?time_continue=48&v=xkTlhuzSu1I

Երաշխիքներ չկան. Մարդկանց շանտաժի եք ենթարկելու. Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովը այսօր՝ հունվարի 17-ին, շարունակում է աշխատանքները և քննարկում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը՝ հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք է վերապահվելու օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այս հարցը առնչվում է մարդու իրավունքների սահմանափակմանը. «Այդ տեսանկարահանող սարքերով մարդկանց անձնական կյանքի տիրույթ ենք մտնում: Ի՞նչ երաշխիքներ կան, որ դրանք չեն օգտագործվի այլ նպատակներով՝ մարդուն շանտաժ չեն անի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=6Lne9O0zVDo