запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԱՄՆ-ը կարող է սառեցնել Ռուսաստանի 100 միլիարդ դոլարը

ԱՄՆ իշխանությունները սառեցրել են Ղազախստանի ակտիվները, որոնք պահպանվում են ամերիկյան արժեթղթերում: Ղազախստանի կառավարության դեմ հայցը ներկայացրել է մոլդովացի գործարար Անատոլի Ստատին:

 Նա Ղազախստանից պահանջել է 1,5 միլիարդ դոլար` խնդրելով կալանքի տակ առնել Բելգիայում, Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում գտնվող նրա ակտիվները: Անգլիական դատարանը բավարարել է հայցը, սակայն Բելգիայում գտնվող ամերիկյան բանկը գնացել է աննախադեպ քայլի և կալանք է դրել ղազախական ամբողջ գումարի` 22 միլիարդ ամերիկյան դոլարի վրա:

Ռուսաստանցի փորձագետները լուրջ մտավախություններ ունեն, որ Վաշինգտոնը ղազախական նախադեպը ստեղծել է` Ռուսաստանի դեմ նույն մեթոդները կիրառելու համար: Ռուսական ներդրումներն ամերիկյան արժեթղթերում գերազանցում է 100 միլիարդ դոլարը:

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը գնա նման քայլի, դա կնշանակի` ֆինանսական պատերազմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Ըստ ամենայնի, այս սցենարը Ռուսաստանում միանգամայն հավանական են համարում, որովհետև Դաշնային խորհրդում կարծիքներ են հնչում Կենտրոնական բանկի ազգայնացման անհրաժեշտության մասին:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Վաշինգտոնը վերջին շրջանում Մոսկվայի դեմ կիրառում է նպատակային ու թիրախային պատժամիջոցներ և հարկադրանքի այլ մեխանիզմներ` Պուտինի համակարգը ֆինանսական հոսքերից զրկելու, նրան ինստիտուցիոնալ ճգնաժամի առջև կանգնեցնելու համար: Ամերիկյան համանման քաղաքականությունը 80-ականներին հանգեցրել է ԽՍՀՄ փլուզմանը: Ամեն ինչ գնում է նրան, որ Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը խորհրդանշելու է կայսրության գաղափարի ֆիասկոն` հեռանկարներ բացելով հետխորհրդային տարածքում ապագաղութացման երրորդ ալիքի համար:

1in.am