запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Սահմանադրությունն արգելում է, բայց վարչապետն անձնական օմբուդսմեն է ուզում

Իրավական անհեթեթություն է խոսել Մարդու իրավունքների պաշտպանի «հաստիքի» վերացման մասին, քանի որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը նախատեսված է Հայաստանի Սահմանադրությամբ:

 Ավելին, հենց Սահմանադրությամբ են նախատեսված Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և բարձր անկախությունը: Այս մասին yerkirmedia.am-ին փոխանցեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե 2018 թվականից որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ Արման Թաթոյանը, չեն պաշտոնավարելու, ավելին՝ Պաշտպանի հաստիքը հնարավոր է վերացվի։

«Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում է ընտրվել Սահմանադրության հիման վրա խորհրդարանի կողմից՝ 6 տարի ժամկետով: Ուստի, այսքանով համարում ենք հարցը փակված»,-ասաց Նունե Հովսեփյանը։

Հ.Գ. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երկարամյա գործունեությունը Հայատանում շատ թանկ է նստել ու նստում Հայաստանի Հանրապետության և յուրաքանչյուր հայաստանցու անձնական գրպանի, անվտանգության վրա. ՌԴ շահերը սպասարկող վարչապետին ձեռնտու չէ, որ հայ մարդը պաշտպանված լինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից, որը բարձրաձայնում է վարչապետի գլխավորած կառավարության անդամների ապօրինությունները: Եվ Կարեն Կարապետյանի և նրա տերերի վերջնանպատակը հային անպաշտպան թողելն է՝ ՄԻՊ-ի աշխատակազմը վերացնելով և փոխարենը «անձնական օգտագործման»՝ կառավարելի, ոլորտային «օմբուդսմենիկներ» ստեղծելով: Իսկ դա անթույլատրելի է: