https://naro-fominsk.hh.ru/employer/9025060 http://khimki.hh.ru/employer/9025060 https://domodedovo.hh.ru/employer/9025060 https://catalog.sibnet.ru/org/124945 https://spvtomske.ru/forum/index.php?topic=31364 http://www.komcity.ru/info/?id=15407 http://www.priorovod.ru/group.php?do=discuss&group=&discussionid=342 https://duster-clubs.ru/forum/album.php?albumid=471&pictureid=6649 http://www.fordexplorerclub.ru/forum/index.php?action=media;sa=item;in=7536 https://www.romanticcollection.ru/users/id7328195733293242351/photo/67391

Lakmus

Հուլիսի 1-ից Սևանում գործելու է 3 հանրային լողափ

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են լողափնյա սեզոնի նախապատրաստական՝ կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Սևանում գործելու է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝ 

Ավտոկայանատեղի

Շվաքարաններ

Հանդերձարաններ

Սանհանգույցներ

Ցնցուղարաններ

Խաղահրապարակներ

Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր և ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։ Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

Հասցեներ՝

N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա),

N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),

N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։