запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ուր են ամենաշատը մեկնելու հայերն Ամանորին

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի բնակիչների մի մասը գերադասում է Ամանորը դիմավորել արտերկրում: Մարդիկ դեռևս սեպտեմբեր ամսից են սկսել ամրագրել Ամանորի փաթեթները: 

Հայաստանի քաղաքացիներն այս տարի ամենաշատը գերադասում են Ամանորը անցկացնել Վրաստանում, Եգիպտոսում, Էմիրություններում, եվրոպական երկրներում, սա են փաստում տուրիստական գործակալություններում մեր անցկացրած հարցումները:

Մեզ հետ զրույցում գործակալությունների ղեկավարները նաև հետաքրքիր միտում ներկայացրեցին՝ մարդկանց հոսքը չի նվազել, բայց այս տարի եկամուտները նվազել են, ամանորյա տուրփաթեթներն ամրագրելիս զգուշավորություն են ցուցաբերում, էժան տարբերակներ են փնտրում:

«Հոկտեբեր ամսից մենք նկատում ենք, որ մարդիկ փաթեթներն ամրագրելիս զգուշավորություն են ցուցաբերում, գումարի հետ կապված ինչ-որ խնդիրներ ունեն, էժան տարբերակներ են փնտրում: Ասում են՝ կարող ենք ամրագրել, բայց կարո՞ղ ենք քիչ վճարել, ապառիկով ձևակերպել: Նախորդ տարիներին այդ միտումները չէին նկատվում: Այսինքն՝ հստակ երևում է, որ այս տարի մեր հայրենակիցների մոտ կամ գումարի պակաս կա, կամ էլ, քանի որ փաթեթները մի փոքր թանկացել են, դա է պատճառը»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց «Շելբի» ընկերության տնօրեն Մարինե Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ապառիկ ձևակերպումների թիվն այս տարի էապես աճել է, այսինքն՝ մեծ թվով մարդիկ Ամանորը ապառիկ են դիմավորելու այս կամ այն երկրում: Նաև այս տարի տենդենց է նկատվում, որ մի փոքր ավելի էժան գին ստանալու համար մարդիկ տուրփաթեթները գերադասում են հունվարի 2-ից սկսած վերցնել: Այդ դեպքում Ամանորի գիշերվա գալա ընթրիքի գումարները դուրս են գալիս:

Մարինե Ավետիսյանի խոսքով՝ Թբիլիսիի ուղղությամբ այս տարի պահանջարկն էլ ավելի է մեծացել: Բայց, ի տարբերությույուն նախորդ տարիների, այս տարի մարդիկ միջին կամ ավելի ցածր կարգի հյուրանոցներ են ամրագրում Թբիլիսիում, ավելի էժան տարբերակներ են դիտարկում:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում գործող գներին, ապա Ծաղկաձորում, Ջերմուկում, Աղվերանում լավագույն հյուրանոցներում գներն էապես բարձր են: Երկու անձի համար Ամանորի փաթեթների գները տատանվում են 600 հազարից 1 մլն դրամի սահմաններում՝ 4-5 օրվա համար: Այդ պատճառով, ըստ Մարինե Ավետիսյանի, Հայաստանի ներսում այս տարի մարդիկ ավելի էժան հյուրանոցներ են փնտրում, ավելի շատ հետաքրրքված են, օրինակ, Լոռու մարզի, Գյումրիի, Գորիսի փոքր հանգստյան տներով կամ հյուրատներով:

Ծաղկաձորի, Ջերմուկի, Աղվերանի ուղղությամբ վաճառվող փաթեթների գները էապես բարձր են Վրաստանի ուղղությամբ փաթեթների գներից: Օրինակ, Մարինե Ավետիսյանի խոսքով, իրենք այս տարի առաջարկ ունեն դեպի Բաթումի, այնտեղ հինգ աստղանի Հիլթոն հյուրանոցում տոնական օրերը կարելի է անցկացնել՝ երկու անձի համար վճարելով մոտ 650 դոլարին համարժեք դրամ: Հենց գնային քաղաքականությունն է պատճառ հանդիսանում, որ Հայաստանի բնակիչները ձգտում են Ամանորը դիմավորել Վրաստանում:

«Ռիմա թրավելի» տնօրեն Ռիմա Խաչատրյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ներսում Ամանորյա փաթեթի գները շատ բարձր են: Այդ պատճառով մարդիկ գերադասում են այլ երկիր մեկնել: Հայաստանից դուրս այս տարի, նախորդ տարիների համեմատ, բարձրացել ենն դեպի Եգիպտոս ավիատոմսերի գները:

«Այսինքն՝ 600-650 դոլարին համարժեք դրամ մեկ անձի հաշվով միայն ավիատոմսի արժեքն է: Դա ըստ երևույթին պայմանավորված է նրանով, որպեսզի վնաս չկրեն տոմսերի քիչ վաճառքի դեպքում: Բայց դեպի Եգիպտոս պահանջարկը, չնայած դրան, մեծ է: Մարդիկ ակտիվ գնում են, ես այսպես եմ մտածում՝ Հայաստանի քաղաքացիներն ամեն ինչ անում են, որպեսզի դուրս գան Հայաստանից, որպեսզի Ամանորը նշեն Հայաստանից դուրս, միայն թե ամանորյա սեղաններից ու խնդիրներից խուսափեն»,- ասաց Ռիմա Խաչատրյանը:

Նա նույնպես նշում է, որ թոփ ուղղություններրը Վրաստանն ու Եգիպտոսն են, հաջորդում են եվրոպական տարբեր երկրները: «Թեպետ ասեմ, որ այս տարի միտում կա, որ Երևանից գնում են Իրան, այնտեղից Թայլանդ ու Մալազիա, քանի որ Թեհրանից ավելի էժան են այդ ուղղություններով ավիատոմսերը»,- ասաց նա:

Ռիմա Խաչատրյանը նույնպես ասում է, որ մարդիկ այս տարի ավելի մատչելի տարբերակներ են փնտրում:

Նյութի աղբյուրը՝ Լրագիր