запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Facebook-ը ջնջել է ռուսական ընկերության օգտատերերի էջերը

Facebook-ը ջնջել է իր ավելի քան 66 այն օգտատերերի էջերը, հավելվածները, որոնք պատկանում են SocialDataHub ռուսական ընկերությանը, որը զբաղվում էր օգտատերերի տվյալների անօրինական հավաքագրմամբ և ուսումնասիրությամբ։ Այս մասին ասվում է սոցցանցի հայտարարության մեջ՝ տեղեկացնում է Reuters-ը։

SocialDataHub-ը ստեղծվել է 2015 թվականին՝ Արթուր Խաչույանի կողմից։ Ընկերությունը մշակել է սոցցանցերից, բլոգերից, ֆորումներից, ԶԼմ-ներից տվյալների հավաքագրման, ուսումնասիրության, վերլուծության սեփական ալգորիթմները և ծառայություններ է մատուցում պետական մարմիններին ու ֆինանսական կազմակերպություններին։

Խաչույանը հաստատել է, որ հոկտեմբերի 9-ին SocialDataHub-ը Facebook-ից զգուշացում է ստացել։ Փաստաթղթում ասվում է, որ SocialDataHub-ը և նրա հետ կապված Fubutech ընկերությունը խախտում են սոցցանցից օգտվելու պայմաններն ու դրույթները։

Նամակում Facebook-ը պահանջել է, որ SocialDataHub-ը դադարեցնի սոցցանցի օգտատերերի տվյալների հավաքագրումը և մինչև հոկտեմբերի 12-ը զեկույց ներկայացնի, թե ինչ տվյալներ և ինչի համար է օգտագործել։ Միաժամանակ, ռուսական ընկերությունից պահանջվել է ջնջել բոլոր տվյալները, որ ձեռք են բերվել Facebook-ի միջոցով։

Խաչույանը տեղեկացրել է, որ իր ընկերությունը Facebook-ի օգտագործման որևէ օրենք կամ կանոն չի խախտել, և պատրաստվում է այդ մասին պաշտոնական պատասխան ուղարկել։

Նրա խոսքերով՝ SocialDataHub-ն, իրոք, ծրագիր ունի, որը սքանավորում է Facebook-ը և կարողանում է ճանաչել դեմքերը։«Բայց մենք դա վաճառում ենք պետությանը միայն որպես ծրագիր։ Ոչ մի լուսանկար մենք չենք հավաքում և չենք պահում մեզ մոտ»,- ասել է Խաչույանը։