запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Երկարատև շոգն ազդում է գլխուղեղի աշխատանքի վրա

Երկարատև շոգը բացասաբար է անդրադառնում ոչ միայն տարեց մարդկանց առողջության, այլ նաև՝ երիտասարդների և երեխաների կոգնիտիվ ունակությունների վրա: Համապատասխան եզրակացության են եկել Հարվարդի համալսարանի գիտնականները:

Ինչպես նշվում է PLoS Medicine ամսագրում հրապարակված հոդվածում, Հարվարդի համալսարանի գիտնական Խոսե Սեդենյո Լորանը և նրա գործընկերները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում գնահատել են օդի բարձր ջերմաստիճանի ազդեցությունը տարբեր տարիքի մարդկանց օրգանիզմների վրա:

Սեդենյո Լորանի խոսքով՝ իրենք ուսումնասիրել են շոգի ազդեցությունն ուսանողների վրա՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի հանրակացարաններից մեկում:

Նշվում է, որ հետազոտությանը մասնակցող ուսանողների կեսն ապրել է օդորակիչներով սենյակներում, իսկ մյուս մասը՝ ավելի հին շենքերում, որտեղ բացակայում են օդորակիչները:

Այսպես, գիտնականները գնահատել են՝ ինչպես են տարբեր պայմաններն ազդել մարդկանց ֆիզիկական և կոգնիտիվ ունակությունների վրա:

Այդ նպատակով Սեդենյո Լորանը և նրա թիմը պարբերաբար խնդրել են ուսանողներին հիշողությունը և ուշադրությունը ստուգող երկու պարզ թեստ անցնել: Օդի նորմալ ջերմաստիճանի պայմաններում բոլոր ուսանողները հավասարապես լուծել են առաջադրանքները, սակայն շոգի պայմաններում առանց օդորակիչի սենյակներում ապրող ուսանողների արդյունքները 13 տոկոսով ավելի վատն են եղել օդորակիչներով սենյակներում ապրող նրանց «մրցակիցների» արդյունքներից: Ընդ որում՝ արձագանքի արագության և պատասխանների ճշգրտության տարբերությունը երբեմն հասել է մինչև 30-50 տոկոս:

Գիտնականներն ընդգծել են, որ շոգն ավելի ուժեղ է ազդում տարիքով կամ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց կոգնիտիիվ ունակությունների և արձագանքների արագության վրա, ինչը պետք է հաշվի առնեն թե՛ բժշկական, թե՛ սոցիալական ծառայությունները: