запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Բնությանը մեծ օգուտ տված կլինենք, եթե ազատվենք պլաստիկից

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում աստիճանաբար արգելվելու է մեկանգամյա պլաստիկի օգտագործումը: Նախարարի դիտարկմամբ՝ նախաձեռնվում է գործընթաց՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման հետ կապված: Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կշարունակվի մարզի մակարդակով, և Հայաստնաը կմիանա այն երկրների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկը կարգելվի:

Թեմայի շուրջ Scannews-ը զրուցեց Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող («Շրջակա միջավայրի մոնիտորնգի և տեղեկատվության» ՊՈԱԿ) Սիլվա Այվազյանի հետ։ Մեր հարցին, թե ինչ նկատի ունի նախարարն իր այս հայտարարությամբ, Ս․Այվազյանը պատասխանեց․

«Եվրոպական հանձնաժողովը մտադիր է արգելել պլաստիկից պատրաստված մի շարք մեկանգամյա պարագաների օգտագործումը։ Բացի այդ, արդեն մի քանի երկրներում պլաստիկի օգտագործման արգելք կա, այս մասին նշել է նաև նախարարը»։

Իսկ թե ինչ վտանգ է կանխարգելվում նման կերպ, Սիլվա Այվազյանն ընդգծեց․

«Ինչպես գիտենք, պլաստիկը համարվում է դարի չարիքը։ Պլաստիկի քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք, մինչդեռ թուղթը, օրինակ, քայքայվում է շատ արագ։ Այնպես որ, բնությանը մեծ օգուտ կլինի փոխարինել պլաստիկը այնպիսի նյութերով, որոնք բնության մեջ կենսաբանական քայքայման են ենթարկվում, կամ օգտագործել ապակյա բաժակներ։ Հաշվարկներ կան, որ 2050 թվականին պլաստիկը կգերազանցի ձկնապաշարներին օվկիանոսում, եթե այսպես շարունակվի»։

Մեր դիտարկմանը, թե արդյոք ավելի ծախսատա՞ր է պլաստիկը թղթով կամ ապակիով փոխարինելը, բնապահպանը նկատեց․

«Օրինակ պոլիէթիլենային տոպրակները կտորով փոխարինելը ծախսատար է, քանի որ կտորը ավելի թանկ է, բայց կտորի տոպրակը տարիներով կարելի է օգտագործել։ Մեր տատիկները ժամանակին կտորի տոպրակներ են օգտագործել։ Երբ որ մի քանի սուպերմարկետներ տոպրակները վճարովի դարձրեցին, այդ ժամանակ սպասվում էր, որ կնվազի պոլիէթիլենային աղբի քանակությունը, սակայն կարելի է ասել, որ անարդյունավետ էր, քանի որ նվազման առանձնահատուկ միտում չի նկատվում»։