запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ծառուկյանի ռուսաֆիկացված նվեր «Նիվա»-ները Բնախարարությանը

Այսօր ՀՀ բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Հուշագրով նախատեսվում են համատեղ գործողություններ իրականացնել շրջակա միջավայրի պահպանության, բարելավման համար, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում, էկոտուրիզմի զարգացում վերահսկողության ուժեղացում՝ ներդնելով տեխնիկական և ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ։

Որպես համագործակցության առաջին քայլ` «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը բնապահպանության նախարարությանը նվիրաբերեց տասը «Նիվա» մակնիշի մեքենա: Մինչ հուշագրի ստորագրումը խոսքով հանդես եկան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գագիկ Ծառուկյանն ու բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշեց, բնությունը Հայաստանի հպարտությունն է, հարստությունը։ Ընթացքում ցուցադրվեց նաեւ ֆիլմ , որտեղ ներկայացված էր մուֆլոնների, Բեզուարյան այծերի թվի ավելացման մասին։

Հ.Գ. Նախաձեռնությունն անշուշտ գովելի է, բայց այդ տպավորությունը կարող է փչանալ «ռուսաֆիկացվածության» տարրերով նվերը տեսնելիս... Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է, բայց չգիտես ինչու՝ մեքենաների պատկանելության կամ գործառույթի մասին նշումը՝ շատ ավելի մեծ ու տեսանելի տառերով, գրված է ռուսերենով: