запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Կրակոցներ Երևանում և Էջմիածնում. տուժողը վիրահատվում է

Երեկ կրակոցներ են հնչել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՝ թիվ 116 հիմնական դպրոցի բակում։ Կրակոցների հետևանքով զոհեր կամ տուժածներ չկան։

Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի՝ կրակոցներ արձակած տղամարդու թիրախում ոչ թե մարդիկ են եղել, այլ թափառող շները։ Տղամարդը ինչ-ինչ պատճառներով թափառող շներ է ոչնչացրել։

Ոստիկաններին հայտնի է դարձել տղամարդու ինքնությունը։ Նա զենքով ու մեքենայով տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:

Նոյեմբերի 14-ին, առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում բազմաթիվ կրակոցներ են հնչել։Դեպքի վայրում իրավապահները գտել են փամփուշտների բազմաթիվ հետքերով ավտոմեքենա։

Այս պահին մեծ թվով իրավապահներ գործողություններ են իրականացնում Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում։

Այս պահին Վաղարշապատ բժշկական կենտրոնում մոտ 30 տարեկան մի տղամարդու են վիրահատում, որը միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել։

Ամենայն հավանականությամբ բազմաթիվ կրակոցներ են հնչել, քանի որ դեպքի վայրում իրավապահները գտել են բազմաթիվ փամփուշտների հետքերով ավտոմեքենա, որը տուժած անձինն է։

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը քիչ առաջ հայտնել է, որ իրավապահները պարզել են տուժածի ինքնությունը. Նա Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Առաքելյանն է՝ տարիներ առաջ ՌԴ-ում մի թուրքի սպանած և ազատազրկման դատապարտված Արմեն Առաքելյանի որդին: