запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

9 ամսում 35 մահվան դեպքը բանակում շատ մտահոգիչ է

2019 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանի և Արցախի զինված ուժերում գրանցվել է մահվան 35 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 50 դեպք։ Մահացության դեպքերի մասին տեղեկանքը կազմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ հիմնվելով պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալների հիման վրա:

35 դեպքից 11-ը ավտովթարի հետևանքով են, 8-ը՝ առողջական խնդիրների, 4-ը՝ սպանության, 8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի։

Ինչպես տեսնում ենք, 2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում ավելի քան կրկնակի անգամ՝ 57 %-ով, նվազել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը, 33 %-ով՝ առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքերը, 20%-ով՝ սպանության հետևանքով մահացության դեպքերը, 15 %-ով՝ ավտովթարի հետևանքով դեպքերը և 75 %-ով՝ դժբախտ պատահարի հետևանքով դեպքերը։ Ինքնասպանություն որակված դեպքերի թիվը նույնն է, ինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Պաշտոնական նախնական տվյալներով՝ 35 դեպքից 15-ը կապված է զինծառայության հետ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մահացության դեպքերը չի դասակարգում՝ ըստ ծառայության հետ կապված կամ չկապված լինելու, և գտնում է, որ անկախ այն հանգամանքից, թե դեպքը տեղի է ունեցել զորամասի տարածքում կամ դրանից դուրս, այն պետք է դասակարգել որպես զինծառայության ընթացքում տեղի ունեցած կորուստ, քանի որ անձը գտնվել է զինվորական ծառայության հաշվառման մեջ:

23 դեպքի հիման վրա հարուցվել են քրեական գործեր։

Տարիներ շարունակ բանակի խնդիրներով զբաղված իրավապաշտպան Զարուհի Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ դրական է համարում բանակում մահվան դեպքերի նվազման միտումը, սակայն 9 ամսվա համար 35 դեպքը դեռևս շարունակում է մտահոգիչ լինել, մանավանդ որ դրանց մեծ մասը տեղի են ունեցել ոչ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։

«Այս պարագայում 1 դեպքն էլ է շատ, որովհետև մենք գործ ունենք ոչ կանոնադրական պայմաններում սպանված զինծառայողների հետ։ Զինծառայողները սպանվել կամ մահացել են խաղաղ պայմաններում, ինչը շատ մտահոգիչ է։ Մենք գործ ունենք մարդու կյանքի հետ, որը անփոխարինելի է»,- ասաց տիկին Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է դիտարկել, թե ինչպես է իրականացվում կանխարգելման գործընթացը։

Մեր դիտարկմանը՝ բանակում մահվան դեպքերի վիճակագրության նվազումը կարո՞ղ ենք համարել կանխարգելիչ գործողությունների հետևանք, իրավապաշտպանը պատասխանեց. «Իրականում կանխարգելիչ գործողությունների արդյունքներից մեկն էլ արդար դատաքննությունն է։ Եթե նախկին բոլոր սպանությունների դեպքերով մեղավորները պատժվեն, ապա նոր դեպքերը էականորեն կնվազեն, սակայն այս մասով մենք դեռևս շոշափելի արդյունք չունենք։ Իսկ այլ կանխարգելիչ գործողությունները՝ սպայակազմի հետ աշխատանքը, ներքին կանոնադրական հարաբերությունների հետ կապված կրթական աշխատանքը կարող են գնահատել այն մասնագետները, ովքեր անմիջական աշխատում են բանակի հետ»։

Անդրադառնալով հարցին, թե նոր իրողությունների պարագայում ինչու բանակում տեղի ունեցած սպանությունների դեպքերի մասով լուրջ տեղաշարժ չկա, դեպքերը չեն բացահայտվում, իրավապաշտպանը նկատեց, որ դեռևս խնդիր կա այդ մասով՝ չնայած որ իշխանությունը ամենաբարձր մակարդակով պատրաստակամություն է հայտնել բացահայտել այդ սպանությունները։

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ևս մտահոգիչ է համարում 35 դեպքը և արձանագրում. «Եթե բանակը տեր ունենար, եթե բանակում կարգ ու կանոն հաստատվեր, 1 դեպք էլ չէր լինի։ Բանակում չկա օրինականություն, արդարություն։ Բանակը հսկող մարմինները՝ դատախազություն, ռազմական ոստիկանություն և քննչական, իրենց աշխատանքը չեն կատարում։ Երբեմն կատարում են հակառակ գործողություններ, կոծկում են դեպքերը, և դա քայքայում է մեր բանակի հիմքերը»։ Նա նաև նշեց, որ իրենք համոզմունք ունեն, որ ՊՆ-ն ոչ բոլոր դեպքերն է հաղորդում։ «Իրենք թաքցնում են դեպքերը։ Մենք գտնում ենք, որ պետք է սպասել տարեվերջին՝ պաշտոնական հարցում անել և նոր ամփոփել բանակում մահվան դեպքերը։ Եթե դրա արդյունքում նվազում կլինի, ամեն դեպքում ողջունելի է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

1in.am