запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ նոր դատական գործընթացը կսկսվի 2019թ. փետրվարին․ ԶԼՄ-ներ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին որպես մեղադրյալ պետք է կանգնի դատարանի առջև: Ինչպես հաղորդում է ANSA-ն, Բարի քաղաքի քաղաքապետարանը որոշել է դատի տալ քաղաքական գործչին՝ ուղեկցող աղջիկների գործով։ Առաջին նիստը նախատեսված է 2019 թվականի փետրվարի 4-ին՝ գրում է tass.ru-ն:

Խոսքը սկանդալային մի գործի մասին է, երբ 82-ամյա քաղաքական գործիչը ղեկավարում էր կառավարությունը: Այն նախորդել է ևս մեկ ոչ պակաս աղմկահարույց դեպքի՝ կապված անչափահասների սեռական ծառայությունից օգտվելու հետ։

Բարիի դատական գործը մինչ այժմ կենտրոնացած է երիտասարդ գործարար Ջանփալո Տարանտինիի վրա, որը կանանց սեռի հանդեպ հետաքրքրություններ ունեցող Բեռլուսկոնիի ուշադրությունը գրավելու համար նրան «աղջիկներ է մատակարարել»։ Այդ ծառայությունների համար գործարարը շահավետ պետպատվերներ է ստացել։

Բեռլուսկոնին մեղադրվում է այն բանում, որ վճարել է Տարանտինիին, որպեսզի նա սուտ վկայություն տա իր հետ հարաբերությունների մասին։