запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԱԱԾ-ն առավոտյան բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի չորս եղբայրներին

Մեր տեղեկություններով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյաններին:

Նույն այդ տեղեկություններով, առավոտյան ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են կատարել նրանց բնակարաններում:

Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը հաստատեց, որ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները Շմայսի եղբայրներին տարել են, սակայն այլ մանրամասներից տեղյակ չէր:

Մեզ առայժմ ճշտել չհաջողվեց, թե ինչ քրեական գործի շրջանակում են նրանք տարվել ԱԱԾ եւ ինչ կարգավիճակով:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսին ԱԱԾ-ն Շմայսի բնակարան էր այցելել եւ խուզարկություն իրականացրել: Ինչից հետո Շմայսը հրավիրվել էր ԱԱԾ եւ հարցաքննվել: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու հիմքով նա ազատ էր արձակվել: