запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Կարճ ասեիք՝ Միշ ջան, դու թռի «սուպերջեթի» հետևից, մենք քեզ «քցենք»

«Արմավիայի» տնօրենի նախկին տեղակալ Միքայել Կեմեչեչյանին կարելի է համարել ընկերների կողմից «բարեխղճորեն», «արխային քցված» անձ: Շինարար դասընկերներ Աշոտ Հակոբյանն ու  Վլադիսլավ Մանգասարյանը ընկել են խեղճ Կեմեչեչյանի վզով, թե՝ Միշ ջան, նորակառույց  շենքում քեզ տուն պետք չի՞, Միշ ջան, էժան «ռեմոնտ» պետք չի՞, բա՝ ավտոտնա՞կ, երեխեքի համար՝ գրասենյա՞կ ... Կարող ա՞ փաստաբան էլ պետք լինի:

Կեմեչեչյանն էլ՝ «օդի» մարդ, գործերը՝ լավ, ինքն էլ՝ ամիսներով դրսում, ասում է՝ ո՞նց պետք չի... ու «քցվում»՝ չունենալով ընկերներին կասկածելու իրավունք:

Միքայել Կեմեչեչյանը Վլադիսլավ Մանգասարյանի վերաբերյալ քրեական գործով 26 տուժողներից մեկն է: Նա, 2009թ.-ին, ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին Կապիտալ» ընկերությունից  պետք է ստանար 1  բնակարան, 1 ավտոտնակ, 1 գրասենյակային տարածք:

Չի ստացել: 2010թ-ին հասկացել է, որ խաբված է, չնայած, որ ընկերությունը Երևանում փաստացի կառավարել  է իր ուսանողական ընկեր Վլադ Մանգասարյանը, և իր մտքով էլ չի անցել, որ փողը տալու է ու տանողին փնտրի:

Դիմել է 2 փաստաբանների օգնությանը, ...բայց իմ տպավորությամբ՝ անպաշտպան է ու անտեղյակ արդեն 8 տարի...  Առաջին փաստաբանն այնպես է պաշտպանել, որ տուժողը գնա «գլուխը պատին տա», երկրորդին էլ  2 օր ենք տեսել դատարանում վերջին 5 ամսվա ընթացքում , այն էլ՝ նիստից առաջ և հետո ամբաստանյալի և նրա պաշտպանի հետ «կոնսուլտացիաներ» անելիս:

Հետաքրքիրն այն է, որ տուժողի մոտ իրավիճակի պատկերը սկսեց փոխվել 3 օրվա ընթացքում, երբ «օդից» իջավ դատարան...

Այսպես, հիշեցնենք Վլադիսլավ Մանգասարյանին առաջադրված մեղադրանքը՝ կոնկրետ Մ. Կեմեչեչյանի դրվագով: 

Միքայել Կեմեչեչյանին Մաշտոցի 33/1 շենքի 1-ին հարկի 78,5քմ մակերեսով թիվ 1 գրասենյակային տարածքը վաճառելու նպատակով Վլադիսլավ Մանգասարյանը նրանից 2009թ. նոյեմբերի 24-ին ստացել է 15.463.200 ՀՀ դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլար կանխավճար, որից հետո՝ 2009թ. նոյեմբերի 25-ին ««Արին Կապիտալ» Ներդրումային» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանին հանձնարարել է նրա հետ կնքել տարածքի վերաբերյալ առուվաճառքի նախնական պայմանագիր:Այնուհետև, Վլադիսլավ ՄանգասարյանըՄիքայել Կեմեչեչյանից որպես կանխավճար ստացված գումարը և ««Արին Կապիտալ» Ներդրումային» ՍՊ ընկերությանգույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով նույն ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի մոտ՝ որպես ընկերության փաստացի բաժնետեր իր նկատմամբ ձևավորված վստահությունը, խաբեությամբ՝ ««Արին Կապիտալ» Ներդրումային» ՍՊ ընկերության ֆինանսական հարցերը լուծելու համար տարածքներ օտարելու պատրվակով, 2010թ. մարտի 26-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանին հանձնարարել է նույն ընկերությանը պատկանող՝ ընդհանուր 888.400.000 ՀՀ դրամ արժողությամբ Մաշտոցի 33/1 շենքի 3-րդ ու 9-րդ գրասենյակային տարածքների, 11-րդ, 15-րդ, 25-րդ, 40-րդ, 55-րդ, 56-րդ, 64-69-րդ բնակարանների,3-րդ ու 10-րդ ավտոկայանատեղերի, ինչպես նաև Միքայել Կեմեչեչյանին խոստացված 1-ին գրասենյակային տարածքիվերաբերյալ առուվաճառքի հիմնական պայմանագրեր կնքել իր մատնանշած անձանց հետ, որից հետո՝ դրանց դիմաց իր փաստացի կառավարման, վերահսկման և ուղղորդման տակ գտնվող «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարին 2010թ. ապրիլի 15-ից մինչև 2010թ. մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում բանկային երեք փոխանցմամբ ստացել է 384.300.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլար և ծախսել անձնական կարիքների համար:

Մինչ տուժող Մ. Կեմեչեչյանի 2-օրյա ցուցմունքներին անցնելը հիշեցնենք, որ սույն գործով տուժող է նաև «Արին Կապիտալի» հիմնադիր Էդմոնդ Խուդյանը, ով 8,5 միլիոն դոլարի վնաս է կրել, երբ պարզվել է, որ ընկերությունը սնանկ է ճանաչվել Վլադ Մանգասարյանի մեղքով:  

Դատարանը զգուշացրեց տուժողին՝ սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:

Ըստ տուժողի՝ Վլադի կողմից կառուցվող շենքում բնակարան ձեռք բերելու խոսակցությունը, առաջարկը սկսել է իր դասընկեր Աշոտ Հակոբյանը, ում միջոցով ավելի մոտիկից է ծանոթացել ուսանողական ընկեր Վլադ Մանգասարյանի հետ: Այդ ժամանակ չի ճանաչել Էդմոնդ Խուդյանին: Պայմանագիրը կնքելիս են ծանոթացրել նրա հետ՝ ներկայացնելով ընկերության 61 տոկոսի «տնօրեն»:

«2007թ.-ին ես ստորագրեցի պայմանագիր «Արին Կապիտալի» հետ՝ Էդմոնդ Խուդյանի հետ: Մինչև էդ մենք ընդհանուր ընկեր ունենք Մանգասարյան Վլադի հետ՝ Աշոտ Հակոբյանը. իմ դասընկերն է, իմ մանկության ընկերը, շինարար, ճարտարապետ: ...Ինքը ծանոթացրեց Մանգասարյանի Վլադի հետ, ասեց, որ շենք է կառուցվում...

Ինձ ծանոթացրեցին «Արին Կապիտալի» տնօրեն Էդմոնդ Խուդյանի հետ, նրա հետ նախնական պայմանագիր ստորագրեցի: Ըստ պայմանագրի՝ 50 տոկոսը, եթե չեմ սխալվում, միանգամից ես պետք է մուծեի: Դա կազմում էր 77.000$: Ես անձամբ տվել եմ Էդմոնդ Խուդյանին: Ես, Կինս, Էդիկ Եսայանն էինք: Իրանց մեքենայով գնացինք Հանրապետության հրապարակ` HSBC բանկը, 77.000 $ ը տվեցի Էդմոնդ Խուդյանին, որի հետ միասին գնացինք Սախարովի հրապարակ: Նա մտավ բանկ՝ այդ գործողությունն անելու /փոխանցելու/ համար:

Դրանից հետո ես մուծեցի առաջին մուտքը՝ 6 000 դոլար: 83.000 դոլար ես Խուդյանին եմ տվել: Մնացածի /մնացած գումարը վճարելու/ համար ինձ տվել են ժամանակացույց, որը ես պետք է փակվեի մինչև 2009թվականի ապրիլի 30-ը, բայց ես փակվեցի բավականին շուտ՝ փետրվարի կեսերին...Նույնիսկ ես գումար մուծեցի ավտոտնակի համար:

Որից հետո ես հանդիպում ունեցա Էդմոնդ Խուդյանի հետ: Ինքը ասեց, որ պայմանագրի մեջ կա 90 օր ժամկետ: Ասի տեղյակ եմ: Ասեց՝ ընդեղ մանր-մունր հարցեր կան /կադաստրում գրանցելու-հեղ./, ասի՝ հարց չկա: Բայց 90 օրն էլ անցավ, օգոստոսին հասկացա՝ ինչ-որ էն չի կատարվում: Հետո Մանգասարյանին հեռացրին...»,-պատմեց տուժողը՝ նշելով, որ ինքը դրանից հետո սկսել է նամակ գրել Խուդյանին՝ իրավիճակը հասկանալու համար, սակայն չեն պատասխանել:

Միայն իր մյուս դասընկերն է ԱՄՆ-ից զանգել՝ Աշոտ Աբրահամյանը, ով իր դասընկերն էր, նաև՝ Էդմոնդ Խուդյանի մտերիմը և Մանգասարյանից տուժածներից մեկը: 

Կեմեչեչյանն անակնկալի է եկել, երբ որդին հեռախոսով խոսելիս ասել է, որ իրենց տանը լույս է վառվում: Փաստորեն բնակարանն իրեն չեն տվել, բայց այլ անձանց սեփականության վկայական են տվել:

Հետո, 2010թ-ին, թերթերի հրապարակումներից, Էդմոնդ Խուդյանի հոդվածից են իմացել, որ նրան խաբել են, ընկերությունն էլ սնանկացման տարել:

Բրիգադով եկան  դագաղի կողքից տարան՝ թուղթ ստորագրելու.

Տուժողը պաշտպանական կողմի հետ զրույցներից հետո, ցուցմունք տալու ընթացքում, սկզբում ուղղորդվածի պես անընդհատ մի միտք էր կրկնում. եթե իրենք սնանկ են ճանաչվել 2010թ.-ին, ինքը մուծումը կատարել է մինչև սնանկանալը:

«Գումարը տվել եմ, իրանք ընդունում են, բայց սերտիֆիկատ չկա: Ու բանից պարզվում է, որ իմ տանն ապրում է ինչ-որ մի հատ կին»,- ասաց տուժողը՝ նշելով, որ սնանկության նախկին  կառավարչի օրոք իր տունը վաճառվել է երրորդ անձի:

«83.000 դոլարը տվել եմ Էդմին Խուդյանին, մնացածը՝ թղթով /ստացականով/ Վլադենց: Իրանք կուբիկ էին ասում էդ շենքին, ըտեղ էին նստում, գալիս էինք ես կամ կինս, որովհետև ես աշխատում էի, ինքը տալիս էր. եթե Էդմոն Խուդյանը չէր լինում, ապա Վլադ Մանգասարյանը, Ղևոնդ Ղալումյանը /մյուս բաժներտերը՝ նախկին ոստիկան-հեղ./, մի հատ կլոր թշերով հաշվապահ էր: Մի 4-5 հոգի միշտ ներկա են եղել:

Հետո մի քիչ ուշ հայտնվեց Եսայան Էդիկը /«Արին Կապիտալ»-ի տնօրենը/: Էդ գումարները տալիս էինք օֆիսում՝ ...առձեռն»:

Մեղադրողի հարցերին ի պատասխան, թե նա ինչ քայլեր է ձեռնարկել, երբ տեսել է՝ ոչ տունն են տալիս, ոչ գումարը, տուժողը պատասխանեց.

«Չինարյան Էդիկը իմ առաջին փաստաբանն էր: Նա էր տանում էդ գործերը: Ընթացքում ես եղել եմ հարկայինում: Չեմ հիշում՝... ես վկայություններ էի տալիս, բայց ոչ թե որպես տուժված, այլ որպես վկա, չգիտեմ՝ ինչի:

Հետո ընթացքում ես ինչու փոխեցի Չինարյան Էդիկին, որովհետև մայրս մահացել էր, էդ պահին եկան, դագաղի վրից վեկալին, տարան՝ իբր մի հատ բան գրի՝ էդ կալանքից հանելու համար: Ասեցի՝ դուք հասկանում ե՞ք՝ ինչ եք անում:

Էդ ես չէի հասկանում՝ կներեք: Ինձ համար անակնկալ էր. պետությունը կալանք դրեց իմ ամբողջ գույքի վրա...ապրիլի 17-ի կողմերը, եթե չեմ սխալվում: Էդ վախտ ես «Արմավիայում» տնօրենի տեղակալ էի, պետք է գնայի առաջին «Սուպեռջեթը»՝ ինքնաթիռը բերեի, ու պարզվեց՝ ես գումար չունեմ: Էդ վախտ կալանք էին դրել.  4600 դոլարի սահմաններում պետությունն ինձնից գանձեց:

Հետո ես տվել եմ դատարան, հետո հրաժարվել եմ ու դրա դիմաց ես տույժ եմ տարել: Ես Չինարյան Էդիկին հարցրի՝ ո՞նց հասկանանք, ես քեզ վճարում եմ, որ իմ շահերը ներկայացնես, ինձ նրբությունները բացատրես, մենք գնում ենք դատարան, հետո հետ ենք վեկալում, մոտ 4600 դոլարի չափով տույժ եմ տանում՝ չիմանալով ինչի համար:

Իր պատասխանը շատ պարզունակ էր. Վլադ Մանգասարյանը կփակի էդ հաշիվը:Ու ինչքան ես էդ մարդուն հարցնում էի, ասում էր՝ էսօր, վաղը:

Իմ աղջիկն էլ ա փաստաբան Ռուսաստանում, ինքը էն վախտ ուսանող էր, ասում էր՝ պապ էս մարդը խաբում ա, ինքը տանում ա վաղեմության ժամկետի: Ես էդ ժամանակ էլի ուշադրություն չդարձրի: Բայց մինչև էս դեպքը ես Չինարյանին տեսա, հարցրեցի, ասեց՝ ինչ ուզում ես՝ արա: Այսինքն վաղեմության ժամկետ գոյություն ունի, գնա գլուխդ պատով տուր:

 Հետո հանդիպեցի Քոչարյան Արտակի հետ, հիմա գործերն ինքն ա անում: Հիմա պատկերն ավելի պարզ է դառնում՝ ինչ ա կատարվել և ինչ ա կատարվում»:

«Հիմա պատկերն ավելի պարզ է դառնում՝ ինչ ա կատարվել»

Դատավոր Ա. Բեկթաշյանի հարցին՝ այժմ Մանգասարյանն է ամբաստանյալի աթոռին, ի՞նչ կասեք, տուժողը նախ տարակուսանք հայտնեց, որ Խուդյանն իր կարգավիճակում է, բայց անմիջապես էլ հասկացավ ու ասաց՝  այստեղ կպարզվի, իհարկե, ինչն-ինչոց ա: Ինչ վերաբերվում է Վլադ Մանգասարյանին, ապա նրան վերագրվող արարքների մասին տեղեկացել է թերթերից:

Մեղադրողը մի շարք հարցեր ուղղեց տուժողին.

- Ո՞ր հարկի որ բնակարանը պետք է լիներ Ձերը

Մ.Կ.-4-րդ հարկ. համարները չկար, տարածքը կլոր պետք է լիներ 145քմ., ...խոհանոցը վերցրել- կտրել էին, ու փաստացի դա, իմ չափածն ա,...ստացվում ա՝ 118-120քմ.: Ասի՝ տղերք, չհասկացա, բա 20 քանի մե՞տրն ուր ա: Էն վախտ էն հարաբերությունները չէր, որ կռիվների մեջ մտնեի, որովհետև ես լավ էի ճանաչում Վլադ Մանգասարյանին, հետո ընենց ստացվեց Էդմոնդ Խուդյանին էլ ճանաչեցի իմ երկու դասընկերների միջոցով: Մտքովս չէր անցնում, որ նման բաներ կարող էր լինել:

-Առաջին պայմանավորվածությունը, խոսակցությունը՝ բնակարան ձեռք բերելու, ու՞մ հետ է եղել

Մ.Կ.- Մենք եկանք Վլադի մոտ, ...Էդմոնդ Խուդյանին հըլը չէի ճանաչում, Ղալումյանն էր, չախկալ աչքերով տղա, ման էր գալիս, նկարում, մենք ուղղակի խոսում էինք, ես տեղն էի նայում, ընդհանուր հարցեր էինք քննարկում՝ երբ կլինի, ինչ կլինի, գինը և այլն: Պայմանագրի մասին հըլը խոսակցություն չկար:

Երբ որ ես ցանկություն հայտնեցի՝ գնեմ տարածքը, ինքը Վլադը ասեց՝ կգաս կուբիկը, պայմանագիրը կկնքենք: Գնացի, ընդեղ ծանոթացա Էդմոնդ Խուդյանի հետ, Եսայան Էդիկն էդ ժամանակ պաշտոնի չէր, ուղղակի որպես ընգեր ներկա էր, Վլադն էր, Ղևոնդն էր Ղալումյան, Հակոբյան Աշոտն էր, կինս էր ու մի երկու հոգի՝ ֆինանսիստ: Էդմոնին ներկայացրին 61 տոկոսի տեր, «Արին Կապիտալի» տնօրեն...»

-Ինչպե՞ս եղավ, որ պայմանագիրը կնքվեց Էդմոնդի հետ. ո՞վ առաջարկեց:    

Մ.Կ.-Ես ըսենց գիտեի՝ առաջին հարկից մինչև 4-րդ հարկը իբրև Էդմոն Խուդյանինն էր, ըստ երևույթի, իրենք իրենց մեջ բաժանել էին: Ես ըտենց եմ հիշում, 4-րդից 8-ը՝ Վլադինն էր: Էն ժամանակ, որ ստորագրում էի, 9 հարկանի շենք էր, հետո դառավ՝ 13, չգիտեմ, լավ չեմ հիշում:

 -Այսինքն պատճառն էդ է՞ր, որ մինչև 4-րդ հարկը Էդմոնինն էր, դրա համար նրա հետ կնքեցիք:

Մ.Կ.-Ըտեղ քմ.-ը 1220 դոլար էր, Մանգասարյան Վլադը մի քիչ  օգնեց ինչ առումով. ասեցի՝ կարա՞մ էդ գինը մի քիչ պակասացնեմ, ի՞նչ տարբերակներ կան: Ասեց՝ կարանք 4 պատը տանք, ներքին գործերը /հարդարումը/ հանենք, ու գինը դառավ 1050 դոլար: Ես ասի՝ հա: Մեր ընգերը՝ Աշոտը Հակոբյան, շինարար, ասեց՝ Միշ ես կվերցնեմ ու մատչելի գներով կսարքեմ:

Վլադը գիտե՞ր, որ 50 տոկոսը պետք է մուծեիք Խուդյանին:

Մ.Կ.-Երևի, որովհետև էդ ...ամբողջ խոսակցությունը եղել ա վկաներով՝ 3,4, 5 հոգի...

-Էդմոնդ Խուդյանը չի ժխտում, որ 77.000 դոլարը տվել եք, ...Ժամանակացույցով էդ 6000 դոլարները տվե՞լ եք Մանգասարյանին:

Մ.Կ.- Հա, եղել ա մի քանի անգամ:

 -Վլադը երբևէ հարցրե՞լ է՝ բա մյուս կեսը ուր ա՞:

Մ.Կ.-Չէ: Էդ հարցերը իրան տվեք, ինձ թվում ա, պետք ա տեղյակ լիներ, գործերի մեջ կա, ստորագրություն կա...Ժամանակացույցը կազմվել է Էդմոնդի հետ, փողը տալիս էինք, հաշվապահ էր, ով էր, Վլադը ստորագրում էր, ասում էր՝ գրանցի իրա վրա:

 Ես ավել եմ տվել. Պետք է տայի 152.000 դոլար, բայց դոլարը կտրուկ իջավ, ստացվեց՝ ... 156.000 դոլարի սահմաններում: Ամբողջ գումարը տվեցի: Էդմոնն ասեց՝ հենց փակես, տալիս ենք... .  

-Էդ ժամկետն էլ անցավ, հիմնական պայմանագիր չկնքեցին Ձեր հետ, Էդմոնդի հետ ուզում էիք խոսեիք՝ չկար, Վլադի հետ փորձե՞լ եք հանդիպել:

Մ.Կ.-Ես հասկացա, որ ինչ-որ 2008թ-ին իրանք ինչ-որ իրար հետ վիճվել են, իրան էդ գործից հեռացրել են, ինքը չէր ղեկավարում...Եղել են հանդիպումներ, ասել ա՝ հեսա կլինի, բայց 2009թ կամ 2010թ-ին եկա, ասի՝ Վլադ ինչ ա՞ կատարվում, ինքը խոսակցության մեջ ասեց՝ ոնց որ քցոցի ա գնում, լավ հոտ չեմ առնում. Մի պահ թռավ լեզվից..

«Ոնց որ քցոցի ա գնում, լավ հոտ չեմ առնում». Սննկացրել, հոտ էր առել

-Սնանկության մասին իմանալուց հետո, ի՞նչ է պարզել, իր բնակարանը ի՞նչ եղանակով է անցել այլ անձանց:

Մ.Կ. -«Երբ որ իմացանք սնանկության մասին և այլն, երբ որ թերթերի մեջ գրել էին, ես էն ժամանակ Չինարյան Էդիկի հետ խոսացի, արդեն ինքը ... թաքցնում էր ինֆորմացիան, չէր ասում՝ դու քցված ես: Բանից պարզվում ա՝ ինքը գիտեր, որ իմ տունը վերավաճառվել է, ես չգիտեի:

2010թ.-ի մայիսին, երբ որ տղայիս հետ խոսում էի, տղաս ասում ա՝ պապ մեր տանը լույս ա վառվում: Ասում եմ՝ ո՞նց:

Ես խնդրում եմ, ինձ արտահերթ արձակուրդ տան, գալիս եմ ու՝ իրոք. Գնում եմ սնանկության գործով կառավարչի մոտ, ինքը մի հատ հետաքրքիր բառ ասեց՝ էս մարդիկ, որ առել են, բարեխիղճ  ձեռքբերող են: Ասի՝ կներեք, դուք հասկանում ե՞ք՝ ինչ ասեցիք նոր. Այսինքն, ինքը՝ երրորդ անձ, բարեխիղճ ձեռքբերող է, առել է 500 դոլարով, իսկ իմ նմանները, որ տվել են բարձր գներով, բա մե՞նք  ով ենք: Ասի՝ էս շենքը մեր փողերով է սարքվել: Եթե ինքը բարեխիղճ ա, բա ե՞ս ով եմ: Ասեց՝ բա ես ինչ կարամ անեմ, օրենքով ա: Ասի՝ ո՞նց ա օրենքով:

-Այս պահին դուք հասկանու՞մ եք՝ ինչի եք տուժող, Վլադիսլավ Մանգասարյանն ինչու է մեղադրյալ:

Մ.Կ.- /սկզբում շեղում էր Վլադից/ Ես Վլադին հարցեր չունեմ: Գումար եմ տվել, բան չեմ ստացել դրա համար: Ես իրավական մոմենտները էդքան բան չեմ...իմ ձևով եմ հասկանում... Ես չեմ հավատում՝ սնանկության գործ ա եղել: Ո՞նց ա սնանկության գործ եղել, որ մենք տեղյակ չենք, ինձ տեղյակ չեն պահել: Ի՞նչու:

-Կան բավականին մարդիկ, ովքեր տեղյակ չեն եղել:

Մ.Կ.-Եթե ես այստեղ չեմ եղել, ինչու՞ իմ փաստաբանը տեղյակ չի պահել ինձ:

Մեղ.- Վ.Մ.Գ. գրուպը /Վլադ Մանգասարյանի/ դարձել է Ձեր բնակարանի սեփականատեր և վաճառել է այլ անձանց: Ունեցաք երկու փաստաբան, Ձեզ բացատրվել ա՞, կամ դուք երբևէ տեղյակ եղե՞լ եք էդ հանգամանքի մասին:

Մ.Կ.-Ես լսել եմ Վ.Մ.Գ. գրուպ, բայց ինձ ներկայացրել ա Չինարյանը, ասել ա՝ դու հանգիստ նստի, իրանք էդ հարցերը կլուծեն: Բայց ոնց ա էդ խոհանոցը, ինձ մի հարցրեք՝ չգիտեմ, ով ում ա տվել:

Դատավորի ասած՝ «բարեխիղճ մոլորյալի» անիմաստ դիմադրությունը...

Դատավորը Վլադին որոշ ժամանակով հեռացրեց դահլիճից՝ նիստը խանգարելու համար:

Մեղ.-4-րդ հարկի բնակարանի հետ կապված՝ ումի՞ց ի՞նչ պահանջ ունեք:

Մ.Կ.-«Արին Կապիտալից», քանի որ Խուդյանն ա տակը ստորագրել, ուրեմն իրանից:

-Որքա՞ն գումար եք տվել Վլադին այդ ժամանակացույցով: Եղե՞լ է, որ 6000 դոլարներից էլի տաք Խուդյանին:

 Մ.Կ - 77.000+6000... Մնացածը Վլադը ստանում էր, ստացականը գրում էր... 83,000, Տակը մնում ա մոտ 50,000 դոլարը՝ Վլադին ու Եսայան Էդիկին:

-էդ 50.000 դոլարի մասով հիմա պահանջ ունե՞ք Վլադի դեմ:

Մ.Կ. -Ես «Արին Կապիտալի» դեմ ունեմ:

Միշ, օֆիսային տարածք կուզե՞ս..., բանալին՝ 40,000 դոլար

- Բացի 4-րդ հարկից էլի հարց ունե՞ք տարածքի հետ կապված:

Մ.Կ -Ավտոտնակ: Մեր մոտ խոսակցությունը եղել է Էդմոնդ Խուդյանի հետ: Իրենց մոտ 2 տեսակի ավտոտնակներ էին նախատեսված, մեկը՝ փակովի, մյուսը՝ բաց: Եթե չեմ սխալվում՝  ինքը ասեց 40,000 դոլար, ասի՝ կտամ: Բայց սկզբում ասեցին՝ 19քմ., բայց երբ կինս գնաց, թղթերի մեջ 15 կամ 17քմ. էր, պակաս էր: Վլադն այդ ժամանակ ձերբակալվել էր ու ես չկարացա էդ հարցը ոչ մեկին տայի: Եսայան Էդիկին եմ տվել. Կնոջս տվել են թուղթը, որտեղ գրված է ավտոտնակի գինը:

-2 թիվ ա՝ գրասենյակային տարածքը՝ 40.000 և ավտոտնակ:

Մ.Կ - Ըսենց եղավ. ինձ մոտիկացավ Աշոտ Հակոբյանը, ասեց՝ Միշ օֆիսային տարածք վերցրու: Տղաս էլ պետք ա ավարտեր համալսարանը, ասի՝ լավ տարածք վեկալեմ, թող երեխեքը զբաղվեն, ինքը ծրագրավորող ա: Բայց եկա, թվերը բարձր էր, ասի՝ էդ գումարով չեմ կարա առնեմ: Վլադն ասել էր՝ Միշան կուզենա. 110.000 դոլարով, որը մի 50 տոկոսով ավելի քիչ էր: Երբ ինքը ցույց տվեց տարածքը, հաշվարկեցինք, հավանեցի, բայց ասի՝ ինձ ժամանակ պետք ա տաս. էս գումարը միանգամից չեմ կարա տամ: Բայց իրանք պնդում էին, տանում էին դրան, որ միանգամից փակվեմ Վլադը, հետո՝ Էդիկը Եսայան: Բայց Վլադն ասեց՝ աշխատի 3-4 ամսվա մեջ փակվես: Ես ամիսը՝ 5000 կարայի տայի:

Երբ որ ես եկա, Վլադը բանալին տվեց ինձ, 40,000 դոլարը տվեցի Վլադին, թուղթ չի ստորագրվել,... բայց ընդեղ Հակոբյան Աշոտը կանգնած էր, ինձ թվում ա՝ իրանք իրար հետ փոխադարձ հաշիվներ ունեին, իրանց գործն ա, Աշոտը շինարարություն էր արել, Աշոտն ասեց՝ Միշ, էդ 12, 000 դոլարը տուր ինձ, ես Վլադի հետ բան կանեմ: Ես ասեցի՝ ինձ միևնույն ա՝ ում տամ, կարևորը իմ թիվը աճի...

Բայց հետո իմացա՝ էդ տարածքը ռեմոնտ են արել, մանկական ինչ-որ բան էր: Ոնց որ Վլադն արդեն ձերբակալված էր, մեր հանդիպումը չեղավ...

Ես հաշվում եմ՝ 52.000 դոլար անձամբ տվել եմ՝ ներքին հարդարման գումարը հետը, 12.000՝ Աշոտ Հակոբյանին, 40,000 դոլարը՝ Վլադին: Էդ օֆիսային տարածքի մասով պայմանագիր չի եղել

-ԻսկԱշոտ Հակոբյանի և Վլադի միջև չկա՞ այդ տարածքի վերաբերյալ պայմանագիր

Մ.Կ -Ես բավականին ուշ եմ իմացել, որ առքուվաճառքի պայմանագիր կա. իմ մոտ հարցեր կան: Աշոտ Հակոբյանին էլ չեմ կարողանում տենամ: Էդ հարցը իմ մոտ մութ ա. ես ուզում եմ հասկանամ՝ ինչ ա՞ եղել, ո՞վ ա տալու այդ գումարը ինձ՝ Վլադ Մանգասարյանը, թե՞ Աշոտ Հակոբյանը, որովհետև նոտարի թղթով կարծեմ Աշոտ Հակոբյանն ա առքուվաճառքը կատարել: Հասկացա, որ խաբել են...թուղթ չունեի, առանց թղթի ի՞նչ անեմ:

Էդ տարածքի վերաբերյալ էլ Վլադ Մանգասարյանից պահանջ ունեմ, բայց առաջինը Աշոտ Հակոբյանը պետք է բացատրություն տա, որովհետև նոտարի թղթով գրած ա իր ազգանունը, որ առքուվաճառքը ինքն ա կատարել: Ըստ դրա կհասկանամ՝ ինքն ա՞, թե՞ Վլադը:

Երբ ես գալիս էի, Աշոտ Հակոբյանը խուսափում էր, անհետանում էր...մինչև էսօր...

Վլադն ասել էր՝ Վլադին չհավատալու իրավունք չունեի, ավելի մոտ մարդ էր, բայց հիմա պատկերը ուրիշ ա գալիս»:

Այնուհետև տուժողին հարցեր տալու հերթը հասավ Էդմոնդ Խուդյանի շահերի ներկայացուցիչ Լ. Հովհաննիսյանին:

Միքայել Կեմեչեչյանն ասաց, որ իր փաստաբանը պետք է լիներ Կրոմվել Գրիգորյանը, բայց Վլադենք ասել են՝ ավելի լավ փաստաբան կա, և առաջարկել են Էդվարդ Չինարյանին: Տուժողն ասաց՝ չգիտի, Չինարյանը նախկինում ճանաչե՞լ է, գործ ունեցե՞լ է Վլադ Մանգասարյանի հետ: 

Վերանորոգման, ներքին հարդարման աշխատանքները  40 օրվա ընթացքում կատարել է Աշոտ Հակոբյանը: Մեկ տարի հետո Կեմեչեչյանը եկել, տեսել է՝ տան պատը կտրված ու չի ցանկացել տունն այդպես վերցնել: Բոլորն էլ տեղյակ են եղել՝ Վլադը, Ղևոնդը:

Մեղադրողը հարցրեց տուժողին՝ սնանկ ճանաչվելուց հետո, 2010թ.ի դեկտեմբերին պարտատերերը պահանջ են ներկայացրել, Ձեր փաստաբանը պահանջ չի՞ ներկայացրել.

Կեմեչեչյանը հստակ չգիտեր պատասխանը, նրան օգնության հասավ երկրորդ փաստաբան Արտակ Քոչարյանը: Նա ասաց, որ Չինարյանը ներկայացրել է, բայց չի գրանցվել:

Տուժողն էլ հավելեց, որ իր նախկին փաստաբանը չի բացատրել դա և բերել հասցրել է նրան, որ վաղեմության ժամկետն անցնի:

Ցուցմունք տալու երկրորդ օրը տուժողը «քցելու» դրվագի առումով մի փոքր շեղում մտցրեց, իմ տպավորությամբ՝  սլաքը Վլադից հեռացնելու համար: Ասաց, որ իր տունը կիսելուց հետո, ինքը իր փողը հետ է ուզել: Դա 2008-2009թ.-նն էր, ըստ տուժողի՝ Խուդյանը իրեն ասել է, թե կարող ենք տեղափոխել 9-րդ հարկ, 20.000 դոլար վճարի, բայց Վլադը չիմանա:

«Բայց ես Վլադին ասեցի...ինքը ասեց՝ «քցոցի ա»,-փորձեց իրավիճակը փրկել տուժողը՝ նշելով, թե ինքը Չինարյանից էլ է հարցրել:

Սակայն Էդմոնդ Խուդյանի շահերի ներկայացուցիչը ճշգրտումներ արեց՝ շեղող պատասխանների առումով. ասաց, որ Չինարյանը տուժողի շահերը պաշտպանել է 2010թ-ին /այսինքն, 2009թ.ին նրանից չէր կարող պարզաբանում ստանալ-հեղ./:

Տուժողն ասաց, որ գուցե ինքը ճիշտ չի հասկացել, մտածել է՝ գործընկերներով իրար քցել են, ինքը «քիթը չի մտցրել»: Բայց Վլադենք Խուդյանին ներկայացրել են որպես 61 տոկոսի տնօրեն: Ինքն «արխային է» եղել, որ ընկերները կողքին են, իրեն ճիշտ տեղեկատվություն կտան: 

Ինչ վերաբերում է հարկ տեղափոխելուն, ապա փաստաբանը նախ հարցրեց, թե 9-րդ հարկը ու՞մ էր պատկանում:

Մ.Կ -9-րդ հարկը չգիտեմ՝ ումն էր, երևի Ղալումյանինը:

Լ.Հ.- Այսինքն, եթե Խուդյանինը չէր, նա ինչպե՞ս կարող էր բնակարանը փոխել, բարձրացնել  9-րդ հարկ:

Տուժողը նաև ասաց, որ ամեն հարկ բարձրանալը 50 դոլար էր /քմ-ը, տվյալ դեպքում՝ ընդհանուր՝ 20,000 դոլար/, չնայած դրան՝ այդ 20,000 դոլարն իր համար անհասկանալի էր, Վլադին չասելը՝ նույնպես:

Լ.Հ.-Ամեն դեպքում պե՞տք է վճարեիք այդ 20,000-ը, եթե բարձրանայիք 9-րդ հարկ,-հարցրեց Լեռնիկ Հովհաննիսյանը /պարզաբանելու համար, որ դա «քցոցի» չէ, այլ սահմանված վճար-մեկն. հեղ./:

Մ.Կ -Այո: 9-րդ հարկից տեսարանն ավելի լավն էր, քան չորրորդ հարկից:

Միկայել  Կեմեչեչյանը ասաց, որ իր համար դեռ չպարզաբանված հարցեր կան. թե ով է կատարել խարդախությունը, թող դատարանը որոշի: Ինքը սպասում է Խուդյանի պատասխանին, Աշոտ Հակոբյանի բացատրություններին,և «եթե Վլադն էլ է պատասխանատու,  թող պատասխան տա»:

Դուք ինձ խարդախ ե՞ք համարում

Հետո հերթը հասավ Վլադ Մանգասարյանի՝ հարցեր տալուն. Նա շատ դժգոհ էր «քցելու» դրվագից, «պատասխան տալու» հեռանկարից և միանգամից ասաց, որ «քցոցի» բան, էդպիսի բառեր չեն օգտագործել:

Վ. Մ.-Ասե՞լ եմ՝ չեք ստանալու բնակարանները:

Մ.Կ.- Այո:

Վ. Մ – Ասեցի՞՝ գումարը Խուդյանից ուզեք

Մ.Կ.-Այո:

Վ.Մ.-Ինչու՞ դիմեցիք դատարան:

Մ.Կ.-Չինարյան Էդիկին դուք առաջարկեցիք /ձեր «լավ» փաստաբանի մեղքով-մեկն. հեղ./:

Վ.Մ.- Լավ: Ո՞վ կտրեց ձեր բնակարանը:

Տուժողն արդեն պատասխանել էր այդ հարցին և ասաց, որ ինքը դրանից հետո հրաժարվել է կիսված բնակարանից և ասել՝փողս հետ տվեք: Ինչից հետո ամբաստանյալը շարունակեց մանիպուլացիոն հարցաշարը:

-Եթե դուք հրաժարվել եք այդ բնակարանից, ո՞նց եմ յուրացրել...

Դուք ինձ տվեցիք 52,000 դոլար, պայմանավորվել էինք 110,000 դոլար, 2010թվականին պետք է տայիք, չտվեցիք. Ինչու՞:

Մ.Կ - Որովհետև մինչև էդ մուծել էի, չէի ստացել: Այո, դուք զգուշացրել եք, որ չեք ստանալու... Դատարանում ենք, թող պարզվի:

Վ.Մ.- Ձեր պարտքը՝ 58,000 դոլար չէիք տվել, գրասենյակի տարածքը գրավի տակ էր: Ո՞վ էր տալու:

- Եթե 77,000+6000 դոլարը Խուդյանն է տալիս, բա մնացա՞ծը ով է տալու,-հակադարձեց Միկայել Կեմեչեչյանը:

Վ.Մ.-Դուք ինձ խարդա՞խ եք համարում /վրդովված/:

Կողմերը վերջում փորձեցին տուժողից ճշտել պահանջը, նա ասաց, որ նրանք մտադրված չէին գումար տալու, ինքն էլ իր տարածքն է ուզել կամ գումարը:

Վ.Մ.-Թող գումարը տան կամ տարածքը:

Տուժողի ներկայացուցիչ Արտակ Քոչարյանն էլ վերջում իր դիտարկումն արեց... Վլադի շահերից. կրկնեց՝ մինչև ընկերության սնանկ ճանաչելը բնակարանն արդեն չի եղել:

Հ.Գ. Ավելի ազնիվ չէ՞ր լինի միանգամից ասել՝ Միշ ջան, դու «արխային» թռի «Սուպերջեթի» հետևից, հենց անհուսալիորեն սնանկանաս՝ կասենք, էլ չգաս փաստաբան վարձես...       

                                                                               Էլմիրա Մարտիրոսյան