запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Որպեսզի այս համաներումը լինի աննախադեպ ու ամենածավալունը, այն պետք է շոշափի ցմահներին

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի դատապարտյալների համաներման նախագիծը: Այս մասին Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ դա լինելու է «ամենածավալուն համաներումը»: Զեյնալյանը նաև նշել է, որ մինչ ԱԺ-ի կողմից նախագծի քննարկումը, քննարկումները փակ են լինելու։

Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:

Իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքերով՝ որպեսզի այս համաներումը լինի ամենածավալունն ու աննախադեպ, ապա այն պետք է անդրադառնա նաև ցմահ դատապարտյալներին և ներառի ծանր հանցագործությունները։ «Պետք է համաներումը շոշափի ցմահներին։ Տարբերակներից մեկը, իմ կարծիքով, կարող է լինել այն, որ ազատ արձակվեն այն անձինք, ովքեր արարքը կատարել են 18-21 տարեկան հասակում, ինչը տրամաբանական է։ Ես ինքս ճիշտ չեմ համարում 18-20 տարեկան անձանց ցմահ ազատազրկման դատապարտելը։ Այլ լուծումներ ևս կարելի է գտնել թե՛ այս մասով, թե՛ ծանր այլ հանցագործությունների մասով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռևազյանը։

Նրա խոսքերով, որպեսզի այս համաներումը լինի ամենամեծն ու հաջորդիվ այլևս համաներման անհրաժեշտություն չլինի, պարզապես պետք է, որ դատական համակարգը ճիշտ աշխատի՝ սկսած անձին դատապարտելուց, որպեսզի դատապարտումը լինի ծայրահեղ միջոց, եզակի պատիժ։ Բացի դրանից՝ մեր զրուցակցի խոսքերով, անհրաժեշտ է, որպեսզի լիարժեք և որակյալ գործի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը. «Եթե այս հարցերը լիարժեք կարգավորվեն, ապա համաներման անհրաժեշտություն չի լինի։ Հայաստանում պրակտիկան այնպես է զարգացել, որ համաներումը կիրառում էին կա՛մ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, կա՛մ բանտերը բեռնաթափելու համար, բայց եթե նշված ինստիտուտները նորմալ գործեն, ապա այլևս նման անհրաժեշտություն առաջ չի գա»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս կարծում է, որ համաներումը պետք է լինի շատ ծավալուն և այն պետք է վերաբերի ոչ թե մի քանի հարյուր դատապարտյալի, այլ վերաբերի հազարների, քանի որ այսօր կալանավայրերում դատապարտյալների թիվը շատ մեծ է։ «Որպես կանոն՝ Հայաստանում կալանավորների թիվը չի գերազանցել 3 հազարը, բայց այսօր կրկնակի մեծ է թիվը, որը վերջին տարիների Հայաստանի չակերտավոր արդարադատության հետևանք է։ Համաներումն անհրաժեշտություն է և, կրկնում եմ, պետք է ընդգրկի հազարներ»,- ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքերով՝ համաներումը պետք է տարածվի առաջին անգամ կալանավայրում հայտնվածների վրա, համաներումը պետք է տարածվի անչափահասների վրա և պարտադիր պետք է տարածվի ցմահների վրա, որոնց դեպքում որոշները կարող են հայտնվել ազատության մեջ, որոշների ռեժիմը փոփոխվի։ «Սա պարտադիր է, քանի որ այս տարիների ընթացքում ցմահների հանդեպ որևէ վերաբերմունք, ուշադրություն չի եղել, բայց ցմահները իրավունք ունեն բողոքարկելու, վերանայելու իրենց վիճելի դատավճիռները։ Ցմահ դատապարտյալները պետք է մղվեն առաջին պլան»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին համաներումը տեղի է ունեցել 5 տարի առաջ՝ 2013-ին՝ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այդ ժամանակ ազատազրկվածների թիվը նվազեց 500-600 մարդով։ Այդ ժամանակ քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 4700 մարդ, այն դեպքում, երբ շենքային պայմանները նախատեսված էին 4100-ի համար։ Այսօր բանտարկյալների թիվը շուրջ 5000 է։

Նյութի աղբյուրը՝ Առաջին լրատվական