запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայրենիք են եկել, խաբվել, 6 միլիոն $ կորցրել ու վերադարձել ԱՄՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորությունը վայելող, ամենօրյա ռեժիմով հարցազրույց տվող և Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից տպավորված Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում է՝ Փաշինյանը ծրագիր չունի, ուզում եմ հարցնել՝ իսկ ո՞րն էր քո ծրագիրը...

Եվ հաճախ նույն պատասխանն է մտքումս գալիս՝  երկիրը քանդելը, սփյուռքահայերին, պետությանը թալանելը: Դա ձեռնտու է եղել և' թալանողներին, և' նրանց հովանավորող և ժողովրդավարություն չհանդուրժող վերպետական ուժերին...    

Եվ ահա հերթական տուժած սփյուռքահայն է եկել դատարան՝ պատմելու իրենց հետ կատարվածը...սկսած 2005թ-ից:

Նարինե Կիրակոսյանի ընտանիքի պատմությունը շաղկապված է մեկ այլ տուժողի՝  ամերիկահայ Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին Կապիտալի» թալանի և գործով որպես մեղադրյալ անցնող Վլադիսլավ Մանգասարյանի հետ:    

Սեպտեմբերի 19-ին, Երևան քաղաքի դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հարցաքննվեց տուժողներից ԱՄՆ քաղաքացի Թոնի Ռազմիկ Նազարյանսի կինը՝ վկա Նարինե Կիրակոսյանը: 

Մինչ նիստը սկսելը՝ տիկին Նարինեն «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց, որ 2005թ.-ին իրենք՝ ամուսնու հետ միասին ցանկացել են ԱՄՆ-ից տեղափոխվել Հայաստան, որպեսզի երեխաներն այստեղ մեծանան և դպրոց գնան:

Սկզբում հաստատվել են Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Ծանոթներից մեկն իրենց տեղեկացրել է Մաշտոցի պողոտայում կառուցվող շենքի մասին և ծանոթացրել գործով ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանի հետ:

Նարինեն ամուսնու հետ գնացել է Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի հետևում գտնվող՝ Մանգասարյանի գրասենյակ: Այնտեղ համակարգչով ցույց են տվել շինարարական նախագիծը, գնորդները հավանել են և բնակարան գնելու ցանկություն հայտնել:

Այդ ընթացքում Նարինեի և Թոնի երեխաները 1-2 տարի հաճախել են գյուղի դպրոցը, իսկ իրենք՝ գնվելիք բնակարանի 100,000 դոլարից ավելի գումարը վճարելու համար ԱՄՆ-ում գրավ են դրել իրենց ունեցած ամբողջ գույքը, սակայն 6.000.000 դոլարի վնաս կրել, Երևանի բնակարանն էլ չեն ստացել մինչ օրս...

Ստիպված՝ կրկին տեղափոխվել են ԱՄՆ:        

Վկա Նարինե Կիրակոսյանը դատարանում ասաց, որ առաջին անգամ է ներկա գտնվում սույն գործով դատական նիստին, քանի որ ԱՄՆ-ում են բնակվում, և իր գալը ուղղակի զուգադիպել է: Որպես զբոսաշրջիկ է եկել Հայաստան, թեև կեցության իրավունք էլ ունեն:

Դատական նիստում, վերը նշվածին հավելեց մանրամասները: Նարինեն ասաց, որ իրենք գումարը ուղարկել են իր եղբորը՝ Արտակ Կիրակոսյանին, նա էլ վճարել է, կտրոնը վերցրել: Նշեց, որ վճարված գումարը եղել է 100.000 կամ 105.000 դոլար. լավ չի հիշում, քանի որ ամուսինն է այդ գործով զբաղվել:

Մեղադրողը, այնուհետև դատավորը փորձեցին ճշտել՝ որքա՞ն է եղել այդ գումարը՝ 100.000, թե՞ 105.000: Նարինեն հուզված ասաց, որ եթե ուզում են իմանալ՝  ինքը այդ գործարքի պատճառով 6 միլիոն դոլարի վնաս է կրել, և ինքը նյարդայնանում է այդ հարցի մասին խոսելիս. Ասաց՝ պահանջում է, և իշխանափոխությունից հետո հույս ունի, որ բանկին անցած, այնուհետև այլ անձի վաճառված իրենց տունը ի վերջո կվերադարձվի:

Դատարանը պարզաբանեց, որ գործով նա վկա է, ոչ թե տուժող, ուստի պահանջելու իրավունք չունի, կարող է միայն գործի մասին իր իմացածը հայտնել:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Թոնի Ռազմիկ Նազարյանսի լիազորված անձ Արտակ Կիրակոսյանը պայմանագիրը կնքել է Վլադիսլավ Մանգասարյանի՝ «ՎԷՌՄ» /Վլադիսլավ, Էդուարդ, Ռուբեն Մանգասարյաններ/ ընկերության հետ:

Վկայի խոսքով՝ մոտ 5 տարի առաջ ինքը եկել է Երևան և գնացել, որ իրենց տունը տեսնի: Սակայն իրեն հայտնել են, որ տունը անցել է բանկին, հետո՝ Մոսկվայից ինչ-որ մեկը գնել է: Այդ մասին լսելուց հետո Նարինեն «վատացել է» և մի կերպ է հասել տուն: Վլադիսլավ Մանգասարյանը փորձել է հանդարտեցնել իրավիճակը. Նա խոստացել է, որ կտա տունը, և վկան հույսով է, որ կստանա այն՝ թեև մի պահ նույնիսկ դա է կորցրած եղել:

Եվ այս պարագայում, որքան էլ տարօրինակ է՝ վկան ասաց, Վլ. Մանգասարյանի կողմից իրեն խաբված չի զգում. անցել է 13 տարի...  

Մեղադրողի հարցին ի պատասխան՝ Նարինե Կիրակոսյանն ասաց, որ լսել են Էդմոնդ Խուդյանի մասին, բայց նրա հետ չեն շփվել, չեն ճանաչել:

Ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանըհարցրեց, թե վկան տեղյա՞կ է, որ ինքը նրանց գումար է տվել բնակմակերեսի /145քմ./ տարբերության դիմաց: Վկան ասաց՝ այո, լսել է, սակայն նրա նշած թիվը Մանգասարյանն ուղղեց. ասաց, որ իրականում Թոմին 24.000 դոլար է տվել, և շարունակեց հարցը, թե՝ այդքան գումարը տարօրինակ չթվա՞ց մակերեսների արժեքի առումով: Վկան՝ չժխտեց, ամբաստանյալն էլ ճշտեց, որ այն ժամանակ Թոնին իրենից 20.000 դոլար պարտք է ուզել, որովհետև պետք է հոր աչքերը վիրահատեին:

Նարինեն ասաց, որ իրենք մի քանի անգամ ցանկացել են վաճառել տունը, սակայն չեն ունեցել բնակարանի սեփականության վկայական:

Վլ. Մանգասարյանը հարցրեց՝  դուք ինձնից լսե՞լ եք, որ դա ձեր բնակարանը չի:

Ն.Կ.-Ոչ...Բայց վկայական չեք տվել:

Վ. Մ.-Էդ ժամանակ ոչ մեկին էլ սեփականության վկայական տված չենք եղել:

Ն.Կ.- Բայց հետո ուրիշները ստացել են, մենք՝ ոչ:

Վ. Մ.-Ես չէի տվողը, «Արին Կապիտալը»:

Դատավորը կրկնեց տուժողի հարցը՝ ու՞ր է այս մարդկանց սեփականության վկայականը. 2005թ-ին դուք եք վերցրել գումարը, վկայականները տվել եք 2013-ին, 8 տարվա ընթացքում ինչու՞ չեք տվել այս մարդկանց վկայականը, ու՞ր է նրանց բնակարանը:

Վ.Մ.- Սնանկության կառավարչին է անցել:

Դատավոր- Իսկ ինչու՞ եք թույլ տվել, որ սնանկանա...

Մանգասարյանը պատասխան չուներ...

Հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին:

                                                                                Էլմիրա Մարտիրոսյան