запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Դեպի Քոչարյան տանող ճանապարհը մենք ենք մեր Փաստահավաք խմբի զեկույցում ցույց տվել

 

Զրուցել ենք փաստաբան, Մարտի 1-ի դեպքերն ուսումնա­սիրող լուծարված Փաստահավաք խմբում «Ժառանգությունը» ներկայացրած անդամ Սեդա Սաֆարյանի հետ

- Տիկին Սաֆարյան, Ռոբերտ Քոչարյանն ու Վիկտոր Սողոմոնյանը հերքում են, որ Մարտի 1-ին բանակն օգտագործվել է քաղաքական նպատակով, իսկ վերջինս մեղադրել է, թե Փաստահավաք խումբը բաց է թողնում Սահմանադրության այն դրույթները, որոնք բա­ցարձակապես օրինականություն են հաղոր­դում Ռոբերտ Քոչարյանի գործողություննե­րին: Կա՞ նման «բացթողնված» դրույթ:

- Ռոբերտ Քոչարյանի և իր աշխատակազմի հայտարարությունները մի տեսակ բամբա­սանքի բնույթ են կրում, որովհետև երբ Ռ. Քո­չարյանի աշխատողին հրավիրում են «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարին և ու­զում են իր կարծիքն իմանալ, նա հրաժար­վում է գալ, բայց, չգիտես ինչու, մեր ցանկա­ցած հարցազրույցից հետո ինքն ինքնուրույն հարցազրույցներ է տալիս: Եթե բաց ենք թող­նում ինչ-որ դրույթներ, թող իրենք ասեն, թե որ հոդվածներն են, որ թույլ են տալիս զորքը քա­ղաքական կյանքում օգտագործել: Իսկ զորքը ներքաղաքական կյանքում օգտագործվել է: Երևի Վիկտոր Սողոմոնյանը չգիտի, որ մենք շատ ավելին գիտենք, քան իրեն թվում է: Դա այդպես է բնորոշվում, որովհետև Փաստահա­վաք խմբում բազմաթիվ զինվորականներ եկել, մեր վրա մուննաթ են եկել և ասել են՝ «ի՞նչ է, ուզում էիք հեղաշրջում լիներ, և Լևոն Տեր-Պետրոսյանը գա՞ր, տիկին»: Այսինքն՝ իրենք չեն էլ թաքցրել ենթատեքստը, որի հա­մար զորքը եկել և ներքաղաքական կյանքին խառնվել է: Դա իշխանափոխության մտավա­խությունն է եղել, դա իշխանությունն անպայման իրենց ձեռքին պահելու մտավախությունն է եղել: Եվ այսօր խոսել այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն իրավունք է ունեցել զոր­քը տանել և օգտագործել ներքաղաքական կյանքում, դա անկարելի է: Միայն մի կետ կա, որ Ռ. Քոչարյանին պաշտպանում է․նա հան­դիսացել է գերագույն գլխավոր հրամանա­տարը և Սահմանադրությամբ իրավունք ու­ներ որոշակի գործողություններ անել ու զոր­քի տեղաշարժով զբաղվել: Միայն այս տե­սանկյունից է, որ Ռ. Քոչարյանի դիրքերն ու­ժեղ են, բայց որ Մարտի 1 է տեղի ունեցել և Մարտի 1-ում զորք է օգտագործվել, դա բա­ցարձակապես Սահմանադրության որևէ նոր­մի մեջ չի տեղավորվում: Եթե ինքը կարող է, թող վերլուծի, ասի՝ այս-այս նորմերը թույլ են տալիս նախագահին զորքն օգտագործել: Ես Վ. Սողոմոնյանին ասելու բան չունեմ, մի տե­սակ բամբասանքի հոտ է փչում նրանց հայ­տարարություններից:

- Նրանք հայտարարում են, թե 0038 հրա­մանը ՊՆ ներքին հրաման է, և Քոչարյանը որևէ կապ չի ունեցել դրա հետ:

- Չի կարող այդպիսի բան պատահել: Այդ­տեղ թող հղում անեն Սահմանադրության այն նորմին, որ առանց ՀՀ նախագահի հնարավոր է ՀՀ-ում զորք տեղաշարժել: Եվ ընդհանրա­պես այն, ինչ փետրվարի 23-ից հետո տեղի է ունեցել, խոսում է այն մասին, որ ինքն ամեն ինչից տեղյակ է եղել: Ես մնում եմ այն կարծի­քին, որ սա ոչ թե այն ժամանակվա պաշտպա­նության նախարար Միքայել Հարությունյանն է արել, այլ Ռ. Քոչարյանն է ցուցում տվել, որովհետև Մ. Հարությունյանին բացարձակ պետք չէր Մարտի 1-ին խառնվել: Ավելին, Մ. Հարությունյանը եղել է Վրաստանում, և նրան կանչել են այնտեղից: Այս կարգի մեկնաբանությունները որևէ մեկին չեն կարող հավատ ներշնչել: Ուղղակի ես հասկանում եմ, որ Ռ. Քոչարյանը փորձում է իր կողմից նախկինում հպարտաբար հայտարարած սպառնալիքնե­րի տակից այլ եղանակով դուրս գալ, որով­հետև նրան հրավիրել են ՀՔԾ հարցաքննու­թյան: Եթե նա ունի ինչ-որ բաներ, որոնք հա­կադրվում են մեր հայտնած տեսակետներին, թող գնա հարցաքննվի: Ի՞նչն է պատճառը, որ այսքան ժամանակ չի հարցաքննվել: Ոչ թե մամուլով դա պետք է ասի, այլ գնա հարցաքննության և իր շահերը պաշտպանի:

- Ռ. Քոչարյանը նշել է, թե, «որքանով իրեն հայտնի է, բանակային ստորաբաժանումները Մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին»: Եթե բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում, ի՞նչ էա­կան է զենք կիրառե՞լ են, բախվե՞լ են ցուցա­րարներին, թե՞ ոչ:

- Չեմ կարծում, որ դա նշանակություն ունի, իհարկե չունի: Բանակը եկել և Օպերայի բա­կում կանգնել է դեռևս կեսօրին: Կարո՞ղ է բա­ցատրել, թե ինչպես եղավ, որ սկսեցին մեկնաբանել, թե արտակարգ իրավիճակից հետո սկսվեց ռազմական ուժերի օգտագործումը, այն էլ երկրի անվտանգության, հանրության շահերի պաշտպանության և նման հետաքրքիր մեկնաբանություններով: Ես կարծում եմ, որ զորքի ինքնին մասնակցությունը քաղաքա­կան կյանքին նախ՝ հզորացրել է այն ուժերին, որոնք բուն այդ օրը գործել են ժողովրդի դեմ, էլ չեմ ասում այն, թե որտեղի՞ց Ռ. Քոչարյանին հայտնի դարձավ, որ ռազմական գործողու­թյուններին չեն մասնակցել, որտեղի՞ց հայտ­նի դարձավ, որ չեն կրակել, և այլն: Ես ոչ կա­րող եմ հաստատել, ոչ հերքել, որովհետև մեր աշխատանքը բավականին կիսատ մնաց, և չեմ կարող ասել հրաձգությանը մասնակցե՞լ են, թե՞ ոչ, որևէ մեկի մահն արդյոք կապ ունե՞ր զինվորականների կիրառած հրազենային կրակոցի հետ, թե՞ ոչ: Դա քննությունը կպարզի, Ռ. Քոչարյանն էլ թող ակտիվ մասնակցի որպես ՀՀ նախկին նախագահ: Պետք չէ մա­մուլի խոսնակներով, մամուլի միջոցով խոսել: Իրավասու մարմինը քննություն է տանում, ավելի լավ է գնան և այնտեղ իրենց ասելիքն ասեն: Հանրությանն այսօր այդ բոլոր ասած­ներն ավելի շատ վրդովվեցնում են, քան ինչ-որ բան են տալիս: Հանրությանը նաև վրդովվեցնում է, որ այդքանն անելուց հետո դեռ շարունակում են փորձել Սահմանադրությունն իրենց շահերին համահունչ մեկնաբանել: Սա շատ ցավալի իրավիճակ է: Եթե անգամ իրենք իրենց սահմանադրորեն ինչ-որ ձևով ամ­րագրել են, ինչ-որ օրենքներ են իրենց համար հորինել, որ հետո օգտագործեն կամ իրենց անձեռնմխելիության վերաբերյալ հայտարա­րություններ անեն, սա ոչնչի մասին չի խոսում: Սա այն բեսպրեդելն է, որ տարիներ շարունակ գործել է և ժողովրդին պահել սարսափի մեջ:

- Վիկտոր Սողոմոնյանը Ձեզ մեղադրել է նաև Ձեր հայտարարության համար, որ Ձեզ «ՀՔԾ-ում ցույց են տվել դեպի Քոչարյան տա­նող ճանապարհը», և ասել է, որ դա օբյեկտիվ և ապաքաղաքականացված չէ:

- Դեպի Քոչարյան տանող ճանապարհը մենք ենք մեր Փաստահավաք խմբի զեկույ­ցում ցույց տվել: Մենք հերթականությամբ նաև շարադրել ենք բոլոր այն իրավական փաս­տաթղթերը. որոնք օրինականության վերաբերյալ բավականին նշումներով են, այսինքն, որ Սահմանադրությունը, պաշտպանության մասին օրենքն արգելում են բանակի գործածումը կոնկրետ այն հանգամանքներում, ինչ հանգամանքներում Մարտի 1-ին կիրառվել է, և շարադրել ենք այն բոլոր փաստերը, որոնք մեր ձեռքի տակ եղել են, այդ թվում՝ փետրվա­րի 23-ից հետո քաղաքական զարգացումները, զուգահեռ զարգացումները, մի կողմից իշխա­նությունների գործելաոճը, մյուս կողմից փողոցում ընդդիմադիր ուժերի ներկայացրած պահանջները: Եվ այս ամբողջ փաստերի շա­րադրանքից գտել ենք, փաստել ենք, հաստա­տել ենք, արձանագրել ենք, որ, այո, Ռոբերտ Քոչարյանը և իմացել է, և պարտավոր էր իմա­նալ, և ոչ միայն իմացել է, այլև ուսանողների հետ հանդիպման ժամանակ բավականին սպառնալից արտահայտություններ է արել, և այլն: Այս բոլոր փաստերը մենք արձանագրել ենք: Եվ Փաստահավաք խմբի զեկույցները դարձել են քննության առարկա: Ինչի՞ց է զար­մանում պարոն Քոչարյանը: Դրանք 2008-2009 թթ. նույնպես պետք է դառնային քննության առարկա, և Փաստահավաք խմբի ստեղծման նպատակը հենց դա էր, որ փաստեր հավա­քենք և տրամադրենք նախաքննական մարմ­նին կամ հանձնաժողովին: Հիմա մենք դա արել ենք, որևէ մեկը որևէ մեկին չի ուղղոր­դում: ՀՔԾ-ն ինքնուրույն մարմին է և կարող է վերհանել, մեր հետ որոշակի քննարկումներ կատարել որոշակի փաստերի հետ կապված: Ընդամենը դա, բայց որպես իրավասու մար­մին՝ անկախ է, և մեր խոսքը չի կարող 100%-անոց վճռորոշ լինել անձանց մեղադրանք առաջադրելու հարցում, այսինքն՝ մենք չենք ուղղորդում որևէ մեկին: