запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Ստեփան Հակոբյանը միտումնավոր է իմ դեմ ցուցմունք տվել, որ իմ վրա քցի»

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտին է մոտենում ԱԺ նախկին պատգամավոր, «Մալաթիա» ջոկատի հրամանատար, լուսահոգի Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի պատվիրված սպանության գործով դատաքննությունը՝  պատվիրատուներից Նարեկ Խաչատրյանի մասով:

Պաշտպանական կողմը դեռ շարունակում է հույսեր փայփայել, որ պատժի կրմանը խոչընդոտող  հիվանդության հայտնաբերման հնարավորություն կստեղծվի և 15 տարվա բանտարկության դատապարտված Նարեկ Խաչատրյանը նշված պատժաժամանակից  ավելի շուտ ազատ կարձակվի:

Կայացած վերջին նիստի ընթացքում պաշտպան Վարդուհի Էլբակյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը մինչև «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացվեր Նարեկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցման պատասխանը:

Այն ստացվել էր, սակայն մինչ դրան անդրադառնալը, ապրիլի 4-ին կայացած դատական նիստում դատարանը՝ Սերգեյ Չիչոյան, Ռուբեն Մխիթարյան, Մհեր Արղամանյան կազմով և վերջինիս նախագահությամբ, վերաքննիչ բողոքի հետ կապված պարզաբանումներ ստանալու ակնկալիքով որոշ հարցեր ուղղեցին ամբաստանյալին:

Դատարանում ամբաստանյալը հայտնել էր, որ ինքը դեպքից հետո Հայաստանում է եղել, փախուստի մեջ չի եղել: Դատարանը, հիշեցնելով նրա այդ հայտարարությունը, հետաքրքրվեց, թե որտե՞ղ է նա բնակվել այդ ժամանակ, երբ հայտարարված է եղել միջազգային հետախուզում և իրավապահների կողմից ինտենսիվորեն փնտրել են նրան: Բացի այդ, ինչու չի ներկայացել իրավապահներին, երբ հետախուզում է հայտարարված եղել նրա նկատմամբ՝ Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական գործով:

Ամբաստանյալն ասաց՝ իմ բնակության հասցեում եմ բնակվել: Իմացել է, որ Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քրեական գործ կա, բայց չի ներկայացել, քանի որ սպանությունից հետո իրեն մի անգամ արդեն տարել էին 10 օր պահել ոստիկանությունում, հետո՝ բաց թողել. ըստ նրա՝ անօրինական էին պահել: Ասաց՝ էլ ինչու պետք է նորից գնայի 1 տարի հետո: «Հետո իմ հետ ի՞նչ կապ ունի Ստեփան Հակոբյանի դատավճիռը»,-դժգոհեց ամբաստանյալը:

Դատարանն էլ պարզաբանեց/սպանության պատվերի հնարավոր շարժառիթը-հեղ./, թե ինչ կապ ունի. Ստեփան Հակոբյանն է իր ցուցմունքում նշել, որ Զատիկյանները վեճ են ունեցել նաև Նարեկի հետ «Օպերա» ակումբում, և նրա վրա էլ են կրակել այդ վեճի ժամանակ՝ դեռ մինչև դեպքը:

Ամբաստանյալն ասաց, թե առաջին ատյանի դատարանն այդ ցուցմունքն արժանահավատ չի համարել: Հետո ավելացրեց՝ Ստեփան Հակոբյանն իր վրա է գցել մեղքը, որ ինքն ավելի մեղմ պատիժ ստանա:

Դատարանը շարունակեց հարցադրումները. գործով անցնող անձանց ցուցմունքներ կան, ըստ որոնց սպանության պատվերը կատարած Արսեն Առուշանյանը ձեր՝ Նարեկի, հոր ընկերոջ՝ Ֆելոյի /Ջրվեժի/ տղան է: Հիշեցնենք, որ ըստ գործի նյութերի՝ հենց Նարեկն է Արսենին  «գտել» որպես թեկնածու՝ «հարմար թվի» դիմաց /100,000 դոլար՝ Սեդրակ և Անդրանիկ Զատիկյաններին սպանելու համար/ սպանության պատվերը կատարելու համար:  

Ամբաստանյալի պատասխանը խուճուճ, անհամոզիչ, անհասկանալի ստացվեց այն իմաստով, որ գործի հանգամանքների հետ տրամաբանական կապ չկար: Սակայն ամբաստանյալը միաժամանակ հայտնեց, որ 2001թ-ին, երբ իր հայրը /մականունը՝ «պրոֆեսոր»/ դատապարտված է եղել ու մահացել, նրան ամբողջ Սովետական Միությունն է ճանաչել: Ինքն այդ ժամանակ 18 տարեկան է եղել:  

Ստեփան Հակոբյանի և Արսեն Առուշանյանի ու նրանց հեռախոսահամարների միջև եղած հեռախոսազանգերի հնարավոր կապն էլ  բացատրեց կամ փորձեց ներկայացնել հետևյալ կերպ: Ասաց՝ ճշտել է. Ստեփան Հակոբյանը Ֆելոյենց հողի կողքի կազինոն է վարձակալությամբ վերցրել:

Դատարանը հիշեցրեց սպանության դեպքից հետո Ստեփանի հեռախոսից գործով անցնող որոշ անձանց կատարված զանգերի մասին և նշեց Ստեփան Հակոբյանի ցուցմունքի այն մասը, որտեղ նա ասել է, որ Նարեկն այնքան է զանգել իր հեռախոսով, որ շատերը գիտեին, թե դա նրա հեռախոսն է:

Ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանը նախ հարցին հարցով պատասխանեց, թե՝ ինքն ինչու՞պետք է նրա հեռախոսից օգտվեր...  Հետո հավելեց, որ նա միտումնավոր է իր դեմ ցուցմունք տվել, որ իր վրա գցի, քանի որ ինքն այդ ժամանակ հետախուզման մեջ է եղել:

Դատարանը այս անգամ հիշեցրեց վկա Ահարոն Հակոբյանի նախաքննական ցուցմունքը. նա ևս հայտնել էր, որ Սեդրակ Զատիկյանի սպանությունից հետո, նույն օրը, երբ իրենք գտնվել են Արամուս գյուղի՝ Ստեփան Հակոբյանի ընտանիքին պատկանող ամառանոցում, Ստեփանն ու Նարեկը կանչել են իրեն, տվել փաթեթի մեջ դրված 5000 դոլար, որը ինքը՝ Ահարոն Հակոբյանը Արմեն Բեկջանյանի /Նարեկ Խաչատրյանի փեսայի/ հետ և նրա մեքենայով տարել են Ջրվեժ, և ինքն այն տվել է սպանությունը կատարած Արսեն Առուշանյանին /որպես սպանության դիմաց խոստացված գումարի մի մաս-հեղ./:

Ընդ որում, Ահարոն Հակոբյանը, անհատականացնելով իր մատնանշած Նարեկին, նշել է, որ այդ Նարեկի հետ նաև ըմբշամարտ են պարապել:

Ամբաստանյալը փորձեց շրջանցելով խուսափել ուղիղ պատասխանից. ասաց, որ ինքը Սեդրակ Զատիկյանի հոր՝ Վահան Զատիկյանի մոտ է պարապել, ապա՝ շեղվեց. նշեց, որ Ահարոնն այս գործով վկա չէ, գրածն էլ նրա ձեռագրով չէ, և հետո՝ ինչու՞ է նա ուրիշ ցուցմունք տվել դատարանում Ստեփան Հակոբյանի գործի ժամանակ:

«Հետո իրար չի բռնում»,-փողը որպես փաստաթղթերի փաթեթ ներկայացրած իր վարկածով փորձեց իր գտած «հակասությունը» «հիմնավորել» ամբաստանյալը. մի տեղ ասվում է, որ փաստաթուղթ է եղել Ջրվեժ տարված փաթեթի մեջ, մյուս դեպքում՝ փող: Արմեն Բեկջանյանը /ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի փեսան/ ասում է փաստաթղթերի փաթեթ էր, Ահարոնն ասում է փողը վերցրեցի, գնացի ընդեղ տվեցի:

Փաստորեն, եթե ամբողջացնելու լինենք Նարեկ Խաչատրյանի ասածը, կստացվի, որ ինքը Հայաստանում է եղել և հայրենի իրավապահները հանցավոր անգործություն են դրսևորել նրան չկալանավորելով, իր դեմ ցուցմունք տված անձինք էլ սուտ ցուցմունքներ են տվել, ինչը ևս քրեորեն պատժելի արարք է:

Հնարավոր է, որ նրա ասածի մեջ ճշմարտության տոկոս կա, բայց դա այնքան քիչ է, որ չի կարող հերքել մեղադրանքը և մեծ հաշվով իր դեմ տրված այն ցուցմունքները, որոնք բխում են գործով ձեռք բերված ապացույցներից, հանգամանքներից, գտնվում են տրամաբանական փոխադարձ կապի մեջ և մեծամասամբ հաստատված են արդեն օրինական ուժ ստացած դատավճիռներով:      

Հետո պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալին ստացիոնար դատաբժշկական և դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու անհրաժեշտություն կա, քանի որ առողջական վիճակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում ավելի է վատացել:

Որպես  հիմք՝ ներկայացրեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Սերոբ Հարությունյանի գրությունը, որտեղ նշված էր, որ Նարեկ Խաչատրյանը գտնվում է ՔԿՀ-ի բժշկի հսկողության տակ, ինչպես նաև բժշկական քարտի պատճեն՝ էնցեֆալոպատիայի «էպիզոդիկ փոփոխություն» նշումով:

Պաշտպանն ասաց, որ բազմաթիվ դիմումներ են եղել ՔԿՀ-ին, որպեսզի Նարեկ Խաչատրյանին ուղարկեն «Դատապարտյալների հիվանդանոց» կամ նրա նախընտրած բժշկի մոտ, սակայն չեն ուղարկել: 

Ամբաստանյալը միացավ պաշտպանի միջնորդությանը և հավելեց, որ 3 տարի նստած է այնտեղ, երբ մեկի ձեռքը խազ է լինում, 21 օրով ուղարկում են բուժման, «ինձ չեն ուղարկում, չեն ստուգում, ասում են՝ դու իմ հիվանդը չես»:  

Մեղադրող Վահագն Պողոսյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ՔԿՀ-ումբժշկի պարտականությունն է անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալը, իսկ բարեխիղճ կամ անբարեխիղճ բուժօգնություն ցույց տալը այլ հարց է:

Կարծում եմ՝ ստացիոնար բուժօգնության հարցն է, ոչ թե լրացուցիչ: Մեղադրողն ասաց, որ առաջին ատյանում հարցաքննվել են Նարեկին Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան համալիր փորձաքննություն իրականացրած և եզրակացություն տված փորձագետները՝ նշելով, որ նա խրոնիկ հոգեկան հիվանդությամբ չի տառապում, փսիխոպատ անձնավորություն է, մեղսունակ է, կարող է հաշիվ տալ իր արածների համար՝ ՔԿՀ-ում պետք է գտնվի նյարդահոգեբույժի հսկողության տակ: Եվ դա բավարար է:

«Թե չէ՝ լավ է զգում, վատ է զգում, մի հատ էսօր փորձաքննություն նշանակենք, մի հատ վաղը, համամիտ չեմ: Այստեղ այլ ծանր հիվանդության մասին չէ խոսքը, այլ նույն հիվանդության, ուստի այն պետք է մերժել»,-ասաց դատախազը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանն էլ միացավ մեղադրողի հնչեցրած փաստարկներին: Հավելեց, որ ՔԿՀ-ի հոգեբույժի կողմից տրված ախտորոշումը՝ «անձի շիզոյի խանգարում՝ էպիզոդիկ փոփոխություն», «հետտրավմատիկ էնցեֆալոպատիա», ներառված չէ պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում, որոնք սահմանված են կառավարության համապատասխան որոշման մեջ, ուստի պետք է մերժել միջնորդությունը:

Դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 26-ը:

                                                                                               Էլմիրա Մարտիրոսյան