запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Բա որ մենք էլ քննիչ դառնանք, ՀՔԾ-ին բռնենք՝ քննենք, քննենք թողենք...

 

Ամբողջ պետական համակարգը մղկտում է «մուտացիայի ենթարկված» կոռուպցիոն երևույթներից, իսկ ՀՔԾ-ն «ադիբուդի» է ուտում... Աղմկահարույց գործերն այնքան են քննում, մինչև դրանք «սարվատ են լինում» ու «ճուտ» տալիս:

Ապրիլի 6-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի  նախագահությամբ կշարունակվի  «քննիչների կաշառքի» գործի  դատաքննությունը՝ կապված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի և հարակից ամբաստանյալներ՝  նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի հետ:

Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը մեղադրվում է իր որդու՝ Սոս Գասպարյանի պատասխանատվությունը մեղմացնելու նպատակով կաշառք տալու մեջ, Գայանե Գալոյանը՝ որպես միջնորդ կաշառք տալուն օժանդակելու, իսկ քննիչ Միքայել Զադոյանն ու նրա վերադաս Բունիաթ Եղիազարյանը՝ իրենց լիազորությունների շրջանակում, առանձնապես խոշոր չափի կաշառքի դիմաց Սոս Գասպարյանի օգտին որոշակի գործողություններ կատարելու մեջ:

Խոսքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված արաքը՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, ավելի մեղմ՝ 116-րդ հոդվածով /անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը/ վերաորակելու մասին է, ինչը քննիչներն իրականում չեն արել և նախաքննությունն ավարտել ու գործը դատարան են ուղարկել 112-րդ հոդվածի մեղադրանքով:

Քննիչների կողմից կաշառք վերցնելու-չվերցնելու, շահագրգռվածության հանգամանքը պարզելու նպատակով մարտի 26-ին տեղի ունեցած դատական նիստում ցուցմունքներ տվեցին սույն գործով վկա Սոս Գասպարյանը, նրա գործի քննությունը վերահսկած դատախազ Հայկ Մովսիսյանը և Գայանե Գալոյանի հետ աշխատող Կարինե Շախմուրադյանը:

Սոս Գասպարյանը դատարանում, պատասխանելով Մ. Զադոյանի պաշտպանների  հարցերին, ասաց, որ Միքայել Զադոյանն իր օգտին որևէ գործողություն չի արել, չի զարմացել դրանից, քանի որ նման «սիտուացիայում» առաջին անգամ է հայտնվել, մտածել է, թե այդպես է ճիշտ, սակայն դրանից հետո որպես «կաշառք» ներկայացվող փողը հետ չի ուզել, քանի որ ինքը փող չի տվել: Չի էլ հետաքրքրվել դրանով. Իր խոսքով՝ իրեն միայն իր ազատությունն է հետաքրքրել:

Սոս Գասպարյանն ասաց, որ ինքը գումար չի տվել, 3000 դոլար գումարի պահանջ չունի, իսկ հարցին՝ Զադոյանն ակնհայտ սխա՞լ է վարվել, թե՞՝ ոչ, պատասխանեց, որ ինքը չի կարող ասել, քանի որ իրավագետ չէ:

Սոս Գասպարյանը պատասխանեց նաև ամբաստանյալ Գայանե Գալոյանի հարցերին: Ասաց, որ վերջինիս հետ շփվել է որպես փաստաբանի:

2016թ.-ի դեկտեմբերին, Սերգեյ Կուդրյաշովի դանակահարության գործով, երբ քննիչը Սոսին հրավիրել է հարցաքննության, վերջինս չի ներկայացել: Գայանե Գալոյանն էլ չներկայանալու պատճառը հիմնավորելու և հարցաքննությունը հարգելի պատճառով հետաձգելու համար, Սոսից բժշկի տեղեկանք է ուզել, նշելով, որ այն պետք է ճիշտ լինի, որովհետև քննիչը ստուգելու է, կարող է հարցաքննել:

«Եթե փող էիք տվել, ինչու՞ պետք է ավելորդ ստուգում արվեր»,-Գալոյանի հարցին վկան կրկին պատասխանեց՝ «չեմ կարող ասել, իրավագետ չեմ, մնացածը չգիտեմ»:  

 

Վկան չկարողացավ նաև հստակ պատասխաններ տալ, որ եթե իսկապես իր միջոցով փող են տվել Մ. Զադոյանին, ապա ինչու՞ էին անհանգստանում, որ դեպքի մասնակիցների առերեսման գործողությունն ուշանում է, ինչու՞ իր հայրը գումարը հետ չի ուզել, և նրա արարքը /հոդվածը/ քննիչի կողմից չվերաորակվելուց հետո ինչու՞ է ինքը՝ փաստաբանը, բողոք գրել Երևան քաղաքի դատախազին և ոչ թե քննիչի վերադասին:

Դատարանը հանեց վերջին հարցը՝ նշելով, որ վկան չի կարող պատասխանել այդ մասնագիտական հարցին:

Զադոյանի պաշտպաններ Հրանտ Անանյանն ու Սիմոն Ամիրխանյանը միջնորդեցին հրապարակել Սոս Գասպարյանի նախաքննական ցուցմունքները՝ նշելով, որ հակասություն կա նրա նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև. Դեպքի որոշ հանգամանքներ վկան չի նշել նախաքննության ընթացքում, որոշ դրվագներ /3000 դոլարը տալու հետ կապված/ ներկայացրել է այլ կերպ:

Մեղադրող Արա Մնացականյանն ասաց, որ չկան էական հակասություններ և ցուցմունքները հրապարակելու անհրաժեշտություն չկա:

Դատարանը մերժեց միջնորդությունը:

Պաշտպանական կողմը առարկեց դատարանի գործողության դեմ և հայտարարեց, որ դրանով պաշտպանական կողմը զրկվեց վկային հարցեր տալու հնարավորությունից, և ցուցմունքը, որը Միքայել Զադոյանի օգտին էր, դատարանը փաստորեն հանեց ապացույցների շարքից:

Այնուհետև դատարանը լսեց սույն գործով վկա, Սերգեյ Կուդրյաշովի և Սոս Գասպարյանի գործը հսկած դատախազ Հայկ Մովսիսյանին:

Նա ասաց, որ գործով ամբաստանյալներին ճանաչում է գործի բերումով, քննիչ Զադոյանի քննած Կուդրյաշովի գործը դատարան է ուղարկվել 112-րդ հոդվածի մեղադրանքով: Այսինքն, Սոս Գասպարյանի արարքը չի մեղմացվել:

Քրեական գործն ինքը պահանջել է Սոս Գասպարյանի կալանավորման հարցի կապակցությամբ, երբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու հարց է առաջացել:

Այդ հարցը քննարկվել է և' քննիչի հետ, և' վերադաս դատախազություններում, և քննիչ Զադոյանը համամիտ է եղել իրենց հետ՝ Սոս Գասպարյանի արաքը 112-րդ հոդվածով որակելուն:

Իրավական խնդիրը եղել է նրանում, թե Կուդրյաշովին ծանր մարմնական վնասվածք հասցնելը Սոսի կողմից եղել է դիտավորությու՞ն, թե՞ իսկապես նրան ծեծել են և նա անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ է ծանր մարմնական վնասվածք հասցրել: Սակայն երկրորդ տարբերակը, ըստ դատախազի՝ հերքվել է, քանի որ Սոս Գասպարյանի մարմնի վրա ծեծի՝ օբյեկտիվ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Հայկ Մովսիսյանը Զադոյանին բնութագրելիս ասաց, որ նա, իր կարծիքով, սկզբունքային քննիչ է և գործը օբյեկտիվ է քննել:

Դատախազը նաև հայտնեց, որ Սոս Գասպարյանի վերաբերյալ գործը դեռ դատարանում է՝ դատական վիճաբանությունների փուլում, և քննվում է 112-րդ հոդվածով նախարեսված մեղադրանքի շրջանակում:

Վկա Կարինե Շախմուրադյանն էլ ասաց, որ փաստաբան Գայանե Գալոյանի հետ աշխատում է արդեն 20 տարի և չի հավատում, որ նա կաշառք վերցրած լինի:

Դատարանը ապրիլի 6-ին կանցնի գործի գրավոր ապացույցների հետազոտմանը, հետո կլսի նաև Զադոյանի վերադաս Բունիաթ Եղիազարյանին, ում վերաբերյալ գործն առանձնացվել է առանձին վարույթ, իսկ հետո կհարցաքննի ամբաստանյալներին: Նրանցից քննիչ Զադոյանն ու փաստաբան Գալոյանը չեն ընդունում մեղադրանքը:  

Ի դեպ, Զադոյանի դեմ գործի քննությունը սկսվել է այն ժամանակ, երբ նրա հայրն արդարացվեց մի աղմկահարույց գործով, որին բազմիցս անդրադարձել ենք...

Հ. Գ. Արձանագրենք, որ մինչ այս պահը ամբաստանյալների մեղադրանքը հիմնավորող բավարար և համոզիչ ապացույցներ չկան և այս առիթով անընդհատ մեր հումորասեր լոռեցիների երգն է միտս գալիս՝ փոփոխված տարբերակով. «բա որ ես էլ քննիչ դառնամ, ՀՔԾ-ին բռնեմ՝ քննեմ, քննեմ-թողնեմ, նորից քննեմ, ինչ կանե՜ք, ինչ կանե՜ք, ինչ կանե՜ք...»                                         

                                                                                                Էլմիրա Մարտիրոսյան