запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել Աղվանից, Մնացից ու մնացածից

Դատաիրավական համակարգը ավանդական կոռուպցիոն կապերից այնպես է նեխել, որ արդեն միջազգային կառույցներն ու Սերժ Սարգսյանն են ահազանգում կոռուպցիայից ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին:

Բոլորը տեսնում, զգում են դատաիրավական համակարգի նեխվածությունը, բայց դրա մեղավորներն ու  ՀՀ արդարադատության խորհրդի որոշ անդամներ սովորաբար չեն տեսնում: Ուստի, lakmoes.am-ը 2018-ին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նոր թափով է հանրայնացնելու, «չտեսնողների» աչքը մտցնելու այն օրինախախտումները, որոնց հետևանքով Հայաստանում վտանգվում են ժողովրդավարական արժեքները, քայքայվում մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծված ինստիտուտները, և մարդը մնում է անպաշտպան:

Այսպես. ովքեր ինչը չտեսնելու համար են հայտնվել «Լակմուս»-ի նշանառության տակ...

Տողերիս հեղինակ, լրագրող Էլմիրա Մարտիրոսյանը նախորդ տարեվերջին դիմում էր ներկայացրել ՀՀ Արդարադատության խորհրդին, ՀՀ ԱՆ Դավիթ Հարությունյանին, ուղեկցական նամակով՝ նաև Սերժ Սարգսյանին՝ դատավոր Լ. Կատվալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:

Պատճառը դատավորի կողմից ներպետական և միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ, կոպիտ և պարբերական խախտումներն են ի վնաս՝ լրագրողի և լրատվամիջոցի խոսքի ազատության, և հօգուտ՝ աղմկահարույց դատավարություններում փաստաբան-իրավապաշտպանի կարգավիճակով մասնակցող, բայց իմ կարծիքով՝ Աղվան Հովսեփյանի հետաքրքրության կամ նրա շահի շրջանակում «բարտերով» աշխատող Լուսինե Սահակյանի ու նրա բարեկամների:

Վերջիններս Արամազդ Կիվիրյանի միջոցով դատական հայց են ներկայացրել Էլմիրա Մարտիրոսյանի և «Լակմուս» կազմակերպության դեմ՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը «փրկելու» համար, քանի որ լրատվամիջոցը համարձակվել է լուսաբանել Լուսինե Սահակյանի բարեկամներից տուժած ռազմական բժիշկ Աշլի Մինասի ունեզրկման, 600,000 դոլարի անհետացման և որդուց զրկվելու դատական գործերը: 

10 տարի գաղտնիության քողի տակ խմորված և Աղվան Հովսեփյանի ՔԿ-ի թողտվությամբ արդեն վերջնակետին հասցված դատական գործերի մասին միայն վերջերս է հայտնի դարձել Սերժ Սարգսյանին:

Եվ ահա, երբ երկրի առաջին դեմքը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, լրագրողը  կոռուպցիոն երևույթը «սվաղելու» հերթական որոշումն է ստանում, այս անգամ՝ ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից /այսուհետ՝ Հանձնաժողով/:

Այն ստորագրել է Հանձնաժողովի նախագահ, մարտի 1-ի գործերով և ընդհանրապես աղմկահարույց գործերով հայտնի, հանրության կողմից բազմիցս քննադատված դատավոր, Կատվալյանների համերկրացի-գեղարքունիքցի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նաև՝ անդամներ Ա. Աբովյանը, Ն. Բարսեղյանը, Ս. Թադևոսյանը, Մ. Պապյանը, Ն. Գրիգորյանը, Ս. Թորոսյանը:

Նրանց հասցեագրված 23 էջանոց դումումում հանգամանալից նշվել է խախտված իրավական հիմքերը. այն, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատավոր Լիլիթ Կատվալյանը խնդրո առարկա գործը քննելիս պատշաճ չի ծանուցել կողմին՝ նշանակված նախնական դատական նիստի մասին, անորոշ իրավական հիմքով /նաև՝ կեղծ տվյալ մտցնելու փորձի միջոցով/ դռնփակ դատական նիստեր է անցկացրել, սահմանափակել է գործի քննության հրապարակայնությունը, խախտել խոսքի ազատության իրավունքը:                 

Սակայն Հանձնաժողովը մերժել է դիմումը՝ 23 էջանոց  հիմնավորումներին «հակադարձելով» գործի նյութերից  չբխող՝ 1 էջանոց ընդհանուր «պատճառաբանություններով և եզրահանգմամբ»: Պարզապես կրկնել է մեր մատնանշած իրավական հիմքերը՝ դատավորի կողմից նյութական և դատավարական խախտումների՝ ակնհայտ, կոպիտ և միաժամանակյա լինելու դրույթները, ԱԽ-ի երկու որոշումները՝ ԱԽ-7-Ո-18 /2007թ/ և ԱԽ-7-Ո-3 /2014թ./:

Ըստ դրանցից առաջինի՝ «Օրենքի նորմերի կոպիտ և ակնհայտ խախտումներ են արդարադատության ընթացքում ՀՀ Սահմանադրության, օրենքների նորմերի այնպիսի էական խախտումները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը»:

Իսկ ըստ հիշատակված ԱԽ 2-րդ որոշման՝ «...դատավորին վերագրվող խախտումը չի կարող համարվել ակնհայտ և կոպիտ, եթե այն չի պարունակում ՀՀ Սահմանադրության կամ օրենքների նորմերի այնպիսի էական, անվիճելի և անհերքելի խախտումներ, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը կամ չպատճառաբանված որոշման կայացմանը, այն չի կարող նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ»:

    Եվ Հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, գտել է, որ արդարադատություն իրականացնելիս դատավոր Լիլիթ Կատվալյանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական նորմերի էական, անվիճելի և անհերքելի խախտումներ, ուստի որոշել է նրա նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցել:

Քանի որ Հանձնաժողովի որոշման մեջ, մեր համոզմամբ, ըստ էության բացակայում է հիմնավորվածությունն ու պատճառաբանությունը, ԱԽ-ին ուղարկված դիմումը հանրությանն ենք ներկայացնում ամբողջությամբ՝ գնահատականը թողնելով ընթերցողին:     

 

                                                                                                                                        

                                                      Դիմում

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի նկատմամբ կարգապահական վարույթ                                                              հարուցելու մասին    

Հարգելի հանձնաժողով և պարոն Հարությունյան,

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը թիվ ԵՄԴ/2248/02/17 քաղաքացիական գործի քննության ընթացքում, դեռևս նախնական դատական քննության փուլում կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 31-րդ հոդվածի 2-րդ մասի, 39-րդ հոդվածի, 42-րդ հոդվածի 1-ին մասի, 78-րդ հոդվածի, 79-րդ հոդվածի, 80-րդ հոդվածի, 81-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները,  ՀՀ դատական օրենսգրքի 4-րդ, 7-րդ հոդվածի 2-րդ մասի, 8-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ  մասերի, 16-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերի, 17-րդ հոդվածի, 20-րդ հոդվածի 1-ին մասի  պահանջները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ դատական օրենսգրքի՝ դատավորի վարքագծի կանոնների մասով՝ 87-րդ հոդվածի 1-ին մասի, 88-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին,  2-րդ և 3-րդ կետերի պահանջները,  ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, նույն օրենսգրքի 153.2–րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի պահանջները, որոնց հիմքով  ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի համաձայն դատավորը պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության՝ հետևյալ պատճառաբանությամբ՝

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք:Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: 

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք էպիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

ՀՀ սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

ՀՀ դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր դատավոր օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ:

 ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմիցողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:

ՀՀ  դատական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատարաններն արդարադատությունն իրականացնում են Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին և օրենքներին համապատասխան

ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է:

ՀՀ  դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն՝ բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  Իրավունքների, ազատությունների և պարտականությունների խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները)պարտադիր են դատարանի համարնույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

ՀՀ  դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն՝ դատարանում գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով կողմերի մասնակցությամբ, որպես կանոն, իրականացվում է գործի դատական քննության նախապատրաստական փուլ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործի դատաքննության նախապատրաստությունը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում

ՀՀ դատական օրենսգրքի 17-րդ հոդվածիհամաձայն՝ դատական  քննությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, մրցակցային է:

ՀՀ դատական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատարաններում գործերի քննությունը դռնբաց է:

 

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատական քննությունը կամ դրա մի մասն անցկացվում է դռնփակ` միայն դատարանի որոշմամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով: Որդեգրման գործերով որդեգրողի պահանջով դատական քննությունն անցկացվում է դռնփակ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  8-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն՝  Դատարաններում քաղաքացիական գործերի քննությունը դռնբաց է:

Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝ գործի քննությունը դռնփակ նիստում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև որդեգրման գաղտնիությունը, քաղաքացիների անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունն ապահովելու, առևտրային կամ այլ գաղտնիք պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից բավարարվելու դեպքում:

3. Գործը դռնփակ նիստում քննելու մասին կայացվում է որոշում:

4. Գործը դռնփակ նիստում քննելիս ներկա են գտնվում գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները, որոնցից վերցվում է ստորագրություն` բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և չօգտագործելու մասին:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստերի միջոցով՝դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված վայրում/դատական նիստերի դահլիճ/, որի մասին պարտադիր կարգով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք և դատավարության այլ մասնակիցները

ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն՝ Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական  իրավունքներից անբարեխղճորեն  օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու  կամ  ոչ  պատշաճ  կատարելու,  դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք  ունի դատավարությանը  մասնակցող անձանց,  ներկայացուցիչների և դատական նիստին  ներկա  գտնվող  այլ  անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նախազգուշացում.

2) նիստերի դահլիճից հեռացնել.

3) դատական տուգանք.

4) դատախազին կամ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմել:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Դատական տուգանքը կիրառվում է դատավարությանը մասնակցող անձանց և փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով:

ՀՀ դատական օրենսգրքի 67-րդ հոդվածիհամաձայն՝ Դատական իշխանությունն ունի պաշտոնական ինտերնետային կայք,որը կառավարում է Դատական դեպարտամենտը: Սույն օրենսգրքով նախատեսված տեղեկատվությունը կայքում զետեղվում է հանրության համար հասանելի ձևով:

ՀՀ դատական օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն՝ Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատավորների համար:

ՀՀ դատական օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն՝ Դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաև նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:

Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝  դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը:

ՀՀ դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ  ենթակետետրի համաձայն՝ Դատարանում ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ 

1/  ենթարկվել օրենքին, արդարադատություն իրականացնելիս լինել անկախ և անաչառ. 

3/չնախաձեռնել, թույլ չտալ և հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա փաստաբանի մասնակցության ("ex parte", այսուհետ՝ ընդդիմազերծ) դատավարության մյուս կողմի կամ նրա փաստաբանի հետ շփումները, զերծ մնալ օրենսդիր և գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից, ազատ լինել քննադատության մտավախությունից և անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ: Սույն կանոնից բացառությունները թույլատրելի են միայն հետևյալ դեպքերում.

ա) երբ հանգամանքների բերումով ընդդիմազերծ շփումներն անհրաժեշտ են կազմակերպական նպատակներով, ինչպես, օրինակ, նիստի ամսաթիվը և ժամը համաձայնեցնելու կամ նմանատիպ այլ անհետաձգելի դեպքերում, և այն պայմանով, որ շփումները չեն վերաբերում գործի էությանը, դրանց արդյունքում դատավարության կողմերից մեկը չի ստանում դատավարական կամ այլ առավելություն մյուս կողմի նկատմամբ, և դատավորը անհապաղ հայտնում է այդ շփումների բովանդակությունը մյուս կողմին՝ նրան հնարավորություն տալով արձագանքելու...

 

5/  առանց արդարադատության արդյունավետության շահերին վնասելու, ողջամիտ ժամկետում և նվազագույն ծախսերի կատարմամբքննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը.

6/իր պարտականություններն իրականացնելիսդրսևորել անկողմնակալություն, զերծ մնալ խոսքով կամ վարքով կողմնակալություն ցուցաբերելուց, խտրականություն դրսևորելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց, ինչպես նաև նմանատիպ վարքագիծ պահանջել դատարանի աշխատակազմից.

9/ համբերատար, արժանապատիվ և կիրթ վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե, ինչպես նաև նմանատիպ վերաբերմունք պահանջել դատարանի աշխատակազմից և այլ անձանցից, որոնք դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո են:

 

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն՝ Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթենա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմանակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ...

 

ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ինմասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը:

 

Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերի համաձայն՝ Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝

1/արդարադատություն իրականացնելիս նյութական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.

2/  արդարադատություն իրականացնելիս դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.

3/դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը:

 

ՀՀ դատական օրենսգրքի 153.2 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերիհամաձայն՝ սույն  գլխի իմաստով ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

2. Կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը,որը հեղինակազրկում է արդարադատությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ:

3. Կոպիտ է նաև պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է արդարադատությունը կամ դատավորի բարձր կոչումը:

 4. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը կատարված է չարամտությամբ, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

 

ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ ենթակետերի՝  առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորի և դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն`

1) արդարադատության նախարարը.

2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը

Ըստ նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի՝  Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

2) անձի դիմումը.

5) դատական պրակտիկայի ամփոփման կամ ուսումնասիրման արդյունքներով կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի հայտնաբերումը.

6) վարույթհարուցողանձանցկողմիցկարգապահականպատասխանատվությանհիմքհանդիսացողարարքիինքնուրույնհայտնաբերումը:

ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի՝ Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1/ նախազգուշացում.

2/ նկատողություն, որը զուգորդվում է՝ դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.

3/ խիստ նկատողություն, որը զուգորդվում է՝ դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.

4/ դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:

Ըստ նույն հոդվածի 4-րդ մասի՝  դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Արդարադատության խորհուրդը հաշվի է առնում նաև խախտման հետևանքները, դատավորի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, դատավորին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ, գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...

 

Թիվ ԵՄԴ/2248/02/17 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու և կողմին պատշաճ չծանուցելու մասով

10.06.2017թ. –ին «Lakmoes.am» կայքում, որի հիմնադիրը «Լակմուս» իրավապաշտպան, ազգապահպան հասարակական կազմակերպությունն է /այսուհետ՝ Կազմակերպություն/, տպագրվել է «Ռազմական բժշկին ունեզրկել են, որդուն՝ խլել. որքան է Աղվանի լռելու գինը» վերտառությամբ հոդվածը /այսուհետ՝ Հոդված/:

10.07.2017թ.-ին Արմինե Արտաշեսի Պողոսյանի, Արմեն Արտաշեսի Պողոսյանի, Լուսինե Հովսեփի Սահակյանի և Կարինե Արտաշեսի Ավետյանի /այսուհետ՝ Հայցվորներ/ կողմից  պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

Հայցադիմումի հետ միասին նաև միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես փոխհատուցում պահանջվող 1 000.000 /մեկ միլիոն/ դրամի չափով արգելանք դնել Պատասխանողներ՝ «Լակմուս» Կազմակերպության և Հոդվածի հեղինակ Էլմիրա Մարտիրոսյանին պատկանող դրամական միջոցների և գույքի վրա: 

12.07.2017թ. «Հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը դատաքննության նախապատրաստելու մասին» որոշմամբ Հայցվորների ներկայացրած հայցադիմումն ընդունվել է վարույթ և ստացել Թիվ ԵՄԴ/2248/02/17 հերթական համարը: 

Պատասխանողները հայցադիմումը ստացել են 2017թ. օգոստոսի 19-ին՝ համապատասխան նամակով, որին կից «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման մեջ որպես գործի դատական քննության օր և ժամ  նշված է 2017թ. սեպտեմբերի 12-ը ժամը՝ 12:45-ը:

Հետագայում նիստեր են նշանակվել հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ին, նոյեմբերի 17-ին ժամը 14:00-ին:

Սակայն հոկտեմբերի 13-ին, նիստից հետո, Դատական իշխանության «datalex.am» պաշտոնական կայքի՝ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված քաղաքացիական գործերով դատական նիստերի ցանկի ուսումնասիրությունից պարզվել է, որ սույն գործի վերաբերյալ տեղեկությունները ներառված չեն դատական նիստերի ժամանակացույցի ցանկում:

ՀՀ դատական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով նշված չեն և  հանրությանը հասանելի չեն սեպտեմբերի 12-ին, հոկտեմբերի 13-ին և նոյեմբերի 17-ին նշանակված նիստերի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը՝ անկախ դրա սահմանափակված լինելուց կամ չլինելուց: 

Ավելին, նույն այդ կայքից հայտնի է դարձել, որ Արմինե Պողոսյանն ու մյուսները՝ ընդդեմ «Լակմուս» Կազմակերպության գործով առաջին դատական նիստը նշանակված է եղել 2017թ. սեպտեմբերի 4-ին, որի մասին Պատասխանողներն ընդհանրապես ծանուցված չեն եղել և հետագայում էլ Դատարանի կողմից  չեն տեղեկացվել այդ նիստում քննարկված հարցերի, մասնակցած անձանց  ու շփումների բովանդակության մասին, ինչը նախատեսված է ՀՀ դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ ա/ ենթակետով: 

Դատելով «datalex.am» պաշտոնական կայքի՝ սեպտեմբերի 4-ի դատական նիստերի ժամանակացույցում՝  Թիվ ԵՄԴ/2248/02/17 գործի դիմաց առկա   «Ինֆորմացիան սահմանափակված է» նշումից՝ պետք է ենթադրել, որ հենց այդ օրը, երբ դեռ պաշտոնապես նշանակված առաջին դատական նիստն էլ կայացած չի եղել, Պատասխանողներից գաղտնի, ինչ-որ մեկի հետ կամ ցուցումով  դռնփակ դատական նիստ անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Դատական գործի հետագա ընթացքը ամրապնդել է կողմերից մեկի դատավարական կամ այլ առավելություն ձեռք բերելու հնարավորության մասին՝ Պատասխանողների կասկածը:

Պատասխանող կողմի բանավոր հարցմանն ի պատասխան՝ դատավոր Լ. Կատվալյանի կազմում ընդգրկված դատական նիստի քարտուղարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 4-ին նիստ չի եղել:  Սա նշանակում է, որ դատական համակարգի պաշտոնական կայքում կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությու՞ն է զետեղվել...

Դատարանում ուսումնասիրելով գործի նյութերը՝ աչքի զարնեց  ձեռագիր գրությամբ մի փոքրիկ թուղթ՝ սույն գործով նշանակված դատական 3 նիստերի օրերի վերաբերյալ, որոնցից առաջինի դիմաց կար այսպիսի գրառում՝ «երրորդ անձ դռնփակ»:

Պատասխանող կողմը հայցադիմումի պատասխանում և սեպտեմբերի 12-ի նիստում առանձին միջնորդությամբ դատարանին խնդրել է որպես երրորդ կողմ ներգրավել նախկին գլխավոր դատախազ և ներկայում Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին և բժիշկ Աշլի Մինասին, քանի որ դատավարության ընթացքում շոշափվելու են նաև նրանց շահերը:

Հաշվի առնելով, որ Աշլի Մինասը Հայցվորների ստեղծած անելանելի վիճակի պատճառով այժմ Հայաստանում չէ, իսկ նրա ներկայացուցիչ փաստաբանը դատական նիստի մասին տեղեկություն չունի, մնում է եզրակացնել, որ սեպտեմբերի 4-ի «գաղտնի նիստի գաղտնի երրորդ անձը» Աղվան Հովսեփյանն է կամ գործի ելքով շահագրգռված այլ անձ:

ՀՀ ՔԿ նախագահ Ա. Հովսեփյանը սույն գործով շահագրգիռ անձ է, տեսականորեն կարող էր ի սկզբանե ազդել դատական քննության ընթացքի վրա՝ բանավոր կարգով դռնփակ նիստ պահանջելով, որին հետագայում՝ սեպտեմբերի 12-ի նիստում իրավաբանական «պատշաճ ընթացք» է տվել Հայցվորների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը՝ բանավոր միջնորդելով դռնփակ դատական նիստ անցկացնել, ինչը դատավորը բավարարել է միայն հոկտեմբերի 13-ի նիստում: 

Այլ կերպ ասած՝ դատական նիստը պաշտոնապես դռնփակ է համարվել հոկտեմբերի 13-ին /անկախ նրանից՝ հիմնավոր է եղել, թե անհիմն/, սակայն նման որոշում եղել է դեռ սեպտեմբերի 4-ին՝ նույնիսկ մինչ պաշտոնապես ծանուցված առաջին նիստը: Սա  ողջամիտ կասկած է հարուցում Դատարանի կանխակալ վերաբերմունքի մասին, որով խախտվում է ՀՀ դատական օրենսգրքի 87-րդ, 88-րդ, 89-րդ, 91-րդ հոդվածներով սահմանված՝ մատնանշված վերոնշյալ դրույթները:

Մինչ այդ, Պատասխանող կողմը, սույն գործով, Դատարանի հեղինակությունը, վստահությունը խարխլող ակնհայտ որևէ հիմք չի նկատել:Ընդհակառակը, անկախ ամեն ինչից, վստահել է Դատարանին՝ հաշվի առնելով, որ արդարադատություն իրականացնող մարմինը օբյեկտիվորեն մերժել է Պատասխանողների դրամական միջոցների և գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ՝ Հայցվորների միջնորդությունը՝ անհարկի չմիջամտելով խոսքի ազատության իրավունքի իրացմանը:  

Վերոնշյալ հանգամանքները ողջամիտ կասկած են հարուցում առ այն, որ Աղվան Հովսեփյանի անունը գործում հայտնվելուց հետո Դատարանի վրա ազդեցություն է նկատվել և Դատարանի մոտ ձևավորվել է կողմի նկատմամբ կանխակալ վերաբերմունք, ինչը դրսևորվել է սույն գործը հանրությունից թաքցնելու, իսկ որոշ հանգամանքներ նաև հենց Պատասխանողներից թաքցնելու և ի շահ ոմանց ուղղորդելու ձգտումների մեջ կամ ձևով:

Դատարանի վերոնշյալ գործողություններով ակնհայտորեն խախտվել է «զենքերի հավասարության» սկզբունքը՝ հետևյալ իրավական հիմքերի շրջանակում

Պատասխանող կողմը պարտադիր կարգով չի տեղեկացվել 2017թ. սեպտեմբերի 4-ի դատական նիստի օրվա և ժամի մասին, ինչը պարտավոր էր անել Դատարանը համաձայնՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի:

ՀՀ  դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն՝ դատարանում գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով կողմերի մասնակցությամբ, որպես կանոն, իրականացվում է գործի դատական քննության նախապատրաստական փուլ:

Դատարանը խախտել է այն. Պատասխանող կողմին մասնակից չդարձնելով 4.09.2017թ.-ին նշանակված նիստին՝ զրկել է նրան արդյունավետ պաշտպանության իրավունքից կամ առնվազնսահմանափակել այն՝ ի սկզբանե վտանգելով բուն գործի օբյեկտիվ, բազմակողմանի և արդյունավետ քննության ընթացքը: 

ՀՀ  դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասն  արգելում է  Իրավունքների, ազատությունների և պարտականությունների խտրականությունը...:  

Մինչդեռ Դատարանը խտրական վերաբերմունք է դրսևորել Պատասխանող կողմի նկատմամբ:

Դատավորը, ով պաշտոնատար անձ է,  օժտված լինելով արդարադատություն իրականացնելու իրավասությամբ,  /ՀՀ դատ. օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մաս/, պարտավոր է լինել  անկախ /ՀՀ դատ. օրենսգրքի 11-րդ հոդված/, ենթարկվել միայն օրենքին  /ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի 4-րդ հոդված/, արդարադատությունն իրականացնել Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին և օրենքներին համապատասխան  /ՀՀ դատ. օր-ի 8-րդ հոդված/՝ հիմնվելովմրցակցային դատավարության  /ՀՀ դատ. օրենսգրքի 17-րդ հոդված, ՀՀ քաղ. դատ. Օրի 6-րդ հոդված/ և օրենքի ու դատարանի առջև բոլորի հավասարության /ՀՀ դատական օր-ի 15-րդ հոդված, ՀՀ քաղ. դատ. օրի 5-րդ հոդված/ սկզբունքների վրա:

Սակայն դատարանը գործել է հակառակ վերոնշյալ և  ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջների՝ խախտելով դրանք, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետի խախտմանը...:

 

Թիվ ԵՄԴ/2248/02/17 քաղաքացիական գործով սկզբում կեղծ տվյալ մտցնելու փորձի միջոցով, ապա՝անորոշ իրավական հիմքով դռնփակ դատական նիստ անցկացնելու մասով

Թիվ ԵՄԴ/2248/02/17 քաղաքացիական գործով,12.09.2017թ.-ի դատական նիստի ընթացքում Պատասխանող կողմը Դատարան է ներկայացրել երկու միջնորդություն՝ հետևյալ բովանդակությամբ ու նպատակով՝

1.      ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանին և Աշլի Մինասին՝ սույն գործով որպես երրորդ անձ  ներգրավելու մասին՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ դատաքննությանը նպաստելու նպատակով.

2.      Հայցվորների  ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանին՝ վարույթից հեռացնելու մասին՝  Դատարանին հնարավոր ապակողմնորոշումներից զերծ պահելու, գործի օբյեկտիվ ընթացքը չխաթարելու նպատակով՝ ելնելով հետևյալ նկատառումներից.

Պատասխանող կողմը դատարանում հայտնել է, որ Հայցվոր կողմը՝ ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի հետ միասին, դատարան է ներկայացրել հայց՝ խնդրո առարկա Հոդվածի համատեքստից կտրված, մասամբ թաքցված և խեղաթյուրված փաստերով ու մեկնաբանություններով, ինչը վկայում է Արամազդ Կիվիրյանի՝ գործիօբյեկտիվ լուծմամբ շահագրգռվածչլինելու մասին:

Պատճառը՝ պարզ է. Դատարանում Արամազդ Կիվիրյանը սկզբում ներկայացրել է Աշլի Մինասի շահերը՝ նրա առաջին կնոջ հետ ամուսնալուծվելիս և համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելիս, իսկ հետո հանդես է եկել նրա դեմ՝ որպես երկրորդ կնոջ ներկայացուցիչ՝ նույն գույքն արդեն վերջինիս անունից պահաջելիս:

Պատասխանող կողմի տեղեկություններով՝ փաստաբան Արամազդ Կիվիրյանը, ՓՊ-ի կողմից ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ շահերի ակնհայտ բախման պայմաններում կողմերին փաստաբանական ծառայություն մատուցելու համար /հիմք՝ Թիվ կգ/50317/:

2008թ-ից սկսված-ներպետական ատյաններում ավարտված ու ՄԻԵԴ-ում գտնվող, չավարտված և դեռ շարունակվող դատական, նախաքննության ընթացքում գտնվող գործերով մասնակցած փաստաբան Արամազդ Կիվիրյանը, օգտվելով համապատասխան օրենքներով նախատեսված ու չնախատեսված՝ «ցուցմունք չտալու», «փաստաբանական գաղտնիք չհայտնելու» և այլ «սողանցքներից», գործողություններ է կատարել հօգուտԹիվ ԵՄԴ/2248/02/17 քաղաքացիական գործով Հայցվորներ Արմինե Պողոսյանի, Արմեն Պողոսյանի, Կարինե Ավետյանի:

Աղվան Հովսեփյանի ղեկավարած ՀՀ ՔԿ-ն պատշաճ քննություն չի կատարել Աշլի Մինասի՝ հանցագործությունների մասին հաղորդումների կապակցությամբ՝ կրկին հօգուտ սույն գործով Հայցվորների.կարճվել են քրեական գործերի վարույթները՝ չնայած նախաքննության օրինականության նկատմամբ վերահսկող դատախազի կողմից՝ կարճման որոշումները վերացնելուն և պատշաճ քննություն կատարելու բազմաթիվ ցուցումներին /հիմքերից մեկը՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի՝ «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը թիվ 14814213 քրեական գործով/ 18.02.2014թ/:   

Սակայն վերոնշյալ հիմնավորումները ստուգելու ուղղությամբ՝ Թիվ ԵՄԴ/2248/02/17 քաղաքացիական գործով Դատարանը օբյեկտիվ քննություն սկսելու տրամադրվածություն չի դրսևորել՝  հայցադիմումի պատասխանը ստանալուց հետո: 

Այսպես, 12.09.2017թ.-ի նախնական դատական նիստի ընթացքում Հայցվոր կողմը հայցի առարկան, հիմքը թերի, լղոզված ներկայացնելիս՝ նշել է, որ երեխայի հարց է /խոսքը Արմինեի մոտ մեծացող Հայկ Աշլի Մինասի մասին է, ում կենսաբանական հայրը Աշլի Մինասն է, իսկ Արմինեն  նրա հետ կենսաբանական կապ չունի, իր մոտ պահելու որևէ իրավական հիմք՝ պայմանագիր, որդեգրման փաստաթուղթ չունի.թիվ ԵԱՔԴ/3296/02/2015 քաղաքացիական գործ/,անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության հարցեր են. երեխան մեծանալու է և հետագայում կարող է կարդալ՝ Հայցվորի բնորոշմամբ՝  այդ «պատվիրված», «էժանագին» հրապարակումները, ուստի ՀՀ քաղ. դատ. Օր-ի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պետք է ընդհանրապես արգելվեն դատական նիստում քննարկվելիք հարցերի, փաստերի վերաբերյալ հրապարակումները, որոնք կարող են հետո օգտագործվել: Ավելի ուշ Հայցվոր կողմը, Դատավորի հուշմամբ, դատական նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ բանավոր միջնորդություն է ներկայացրել /հիմք՝ 12.09.2017թ. դատական նիստի ձայնագրառում/, որին  անդրադարձ կարվի ներքևում:

Պատասխանող կողմը նախ Դատարանի ուշադրությունը հրավիրել է Հայցվորի ներկայացուցչի վիրավորական արտահայտություններին՝ խնդրելով կարգի հրավիրել և թույլ չտալ կողմին՝ վիրավորել Պատասխանողներին:

Սակայն Դատարանը չի արձագանքել որևէ կերպ և իր լիազորությունների շրջանակում չի ձեռնարկել որևէ միջոց՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիաներից որևէ մեկը կիրառելու ևՀՀ դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 9-րդ  ենթակետերի դրույթները պահպանելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է հայցապահանջին, ապա Պատասխանող կողմն ամբողջությամբ առարկել է հայցապահանջի դեմ՝ նպատակահարմար համարելով հայցադիմումի առարկայի, հիմքի հստակեցմանը, խեղաթյուրումներից մաքրելուն և առարկության հիմքում դրված ապացույցներին անդրադառնալ Հայցվորների ներկայացուցչին՝ վարույթից հեռացնելու և երրորդ կողմին ներգրավելու մասին միջնորդությունների հարցը լուծելուց հետո:    

Պատասխանող կողմն առարկել է նաև դռնփակ դատական նիստ անցկացնելու դեմ, նկատի ունենալով, որ Աշլի Մինասին առնչվող դատական գործերից որևէ մեկը դռնփակ կարգով չի անցկացվել, և խնդրել է մերժել՝ մատնանշելով Սահմանադրությամբ նախատեսված հիմքն ու հետևյալ պատճառները.

1.       ՀՀՍահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով`պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: /Սույն դրույթը նշվել է նաև հայցադիմումի պատասխանում/:

2.    Որդեգրման գաղտնիք առկա չէ:

3.    Աշլի Մինասը, դիմելով կազմակերպությանը՝ ինքն է խնդրել, լրատվամիջոցին մասնակից դարձրել իր մասնավոր, ընտանեկան կյանքի խնդիրներին: Եվ նրա ու երեխայի շահերը ոչ մի կերպ չեն կարողստորադասվել Արմինե Պողոսյանի շահին:

4.       Վիճարկվող փաստական տվյալները, տեղեկությունները հրապարակվել են և հանրությանը հայտնի են դարձել խնդրո առարկա Հոդվածի հրապարակումից 1 տարի առաջ՝ 2016թ. ապրիլ, մայիս ամիսներին և դրանից հետո, որոնք նախկինում չեն վիճարկվել Հայցվորների կողմից՝ սպառելով վաղեմության բոլոր ժամկետները: Ուստի, այժմ դռնփակ դատական նիստ անելու և ինչ-որ բան թաքցնելու իմաստ էլ չկա:

5.       Հոդվածաշարի հրապարակումներն սկսվել են Ապրիլյան պատերազմի օրերին՝ պայմանավորված հանրային գերակա շահով. երբ պարզվել է, որ հակառակորդի հարվածի տակ հայտնված Ասկերանում, որտեղ գտնվում է Աշլի Մինասի հիմնադրած բժշկական կենտրոնը,որից նախկինում զինվորականներն ու նրանց ընտանիքներն են անվճար օգտվել, կարող էր ապրիլյան պատերազմի օրերին  օգտակար լինել վիրավոր զինվորներին, բայց փակ է: Հայցվորները ՔԿ-ի և դատական համակարգի որոշ ներկայացուցիչների օգնությամբայնպիսի անելանելի պայմաններ են ստեղծել Աշլի Մինասի՝ հայրենքում ապրելու և աշխատելու համար, որ նա ստիպված հեռացել է երկրից՝ դադարեցնելով նաև իր բոլոր ծրագրերը, այդ թվում՝ բարեգործական:     

Չնայած այս ամենին և այն հանգամանքին, որ Պատասխանող կողմը ավելի շուտ է ներկայացրել իր միջնորդությունները, որոնց Հայցվորների ներկայացուցիչը սկզբում չի ցանկացել ծանոթանալ և որևէ կարծիք հայտնել, և որոնց մասով Դատարանը պետք է որոշում կայացներ կամ որևէ կերպ անդրադառնալուց հետո անցներ այլ միջնորդության, միանգամից հարցրել է Հայցվորի ներկայացուցչին՝ թե դուք չունե՞ք միջնորդություն: Արամազդ Կիվիրյանը սկզբում ասել է՝ ոչ, իսկ երբ դատավորը զարմացել է՝ նա բանավոր ավելացրել է, թե ունի՝ խնդրում է դռնփակ նիստ անել /հիմք՝ 12.09.2017թ. դատական նիստի ձայնագրառում/, ինչից Դատավորի և Հայցվորի ներկայացուցչի միջև ներքին պայմանավորվածություն ունենալու տպավորություն է ձևավորվել Պատասխանողի մոտ:

Դատարանը, խախտելով հերթականությունը, քննության է առել Հայցվոր կողմի միջնորդությունըև հետաձգել դատական նիստը մինչև հոկտեմբերի 13-ը:

 

13.10.2017թ. դատական նիստին 5 րոպե ուշացումով ներկայացած Պատասխանող կողմն անակնկալի է եկել. Դատական նիստերի դահլիճ մտնելուն պես Դատավոր Լ. Կատվալյանը տեղեկացրել է, որ Դատարանը արձանագրային որոշմամբ դռնփակ դատական նիստ անցկացնելու մասին որոշում է կայացրել և Պատասխանող կողմը պետք է մոտենա և ստորագրի նախազգուշացման թերթիկը:

Հարցին՝ թե՝ ի՞նչ հիմքով է դռնփակ կարգով հայցը քննելու որոշում կայացվել, Դատարանը խուսափել է պատասխանել՝ խորհուրդ տալով հետո վերցնել դատական նիստի կրիչը և լսել, իսկ մինչ այդ ստորագրել թերթիկը

Երբ Պատասխանողը կարդացել է նախազգուշացման թերթիկը՝ պարզվել է, որ այնտեղ գործի հանգամանքներին չհամապատասխանող և գործում կեղծ տվյալ մտցնելու առերևույթ հատկանիշներ կան. թերթիկը ստորագրողը ՀՀ քր. Օրի 169-րդ հոդվածի սպառնալիքով նախազգուշացվում էր՝ չհրապարակել որդեգրման մասին գաղտնի տեղեկությունները /հիմք՝ դատական նիստի ձայնագրառում/:

Պատասխանող կողմը հրաժարվել է ստորագրել այն՝ պատճառաբանելով, որ որդեգրման վերաբերյալ որևէ հիմք չկա գործում: Ծանոթ լինելով Հայցվորների աշխատանքի մեթոդներին՝ Պատասխանողը, ամեն դեպքում, հարցրել է Դատավորին՝ գործում կա՞ որդեգրման մասին որևէ ապացույց, պատասխան չստանալուց հետո /դատարանում գտնվող գործի նյութերում այդպիսի հիմք չկա/, պնդել է՝ պատշաճ պարզաբանել և տրամադրել դռնփակ դատական նիստ անցկացնելու որոշման պատճեն, սակայն դատարանը կրկին հրաժարվել է՝ նշելով, որ այն արձանագրային է:

Դատարանը,որոշումը նման ձևով կայացնելով, փաստորեն, սահմանափակել է Պատասխանող կողմի՝ պատշաճ տեղեկացված լինելու իրավունքը՝ այդ պահին, ինչպես նաև որոշումը բողոքարկելու հնարավորությունը: Մինչդեռ դատարանը պարտավոր է առանձին որոշմամբ լուծել այդ հարցը՝ իհարկե, միայն հիմքերի առկայության դեպքում:

Այդուհանդերձ Դատարանը՝ ստիպված, փոխել է նախազգուշացման թերթիկի նշումը՝ հիմքի մասով. Երկրորդ փուլում թերթիկ ստորագրողը նախազգուշացվել է՝ ՀՀ քաղ. դատ. Օր-ի 8-րդ հոդվածի  4-րդ մասով՝ չհրապարակել գաղտնի տեղեկությունները, որոնք կարող են բացահայտվել դատական նիստի ընթացքում: Պատասխանողի հարցին, թե ի՞նչ գաղտնի տեղեկությունների մասին է խոսքը, երբ նախկինում ամեն բան արդեն հանրայնացված է եղել /հայցադիմումին կից էլ ներկայացվել Դատարանին/, Դատավորը կրկին խուսափել է կոնկրետացնել, պարզապես նշել է՝ անձնական բնույթի:

Պատասխանող կողմը կրկին հրաժարվել է ստորագրել այդ տեսքով՝ նշելով, որ դատարանը ստեղծել է իրավական անորոշության վիճակ, որի դեպքում կողմի համար պահանջը հասկանալի չէ, հետևանքներն էլ կանխատեսելի չեն: Պատասխանող կողմը փորձել է վկայակոչել ՄԻԵԴ-ի նախադեպերը՝ նշելով, որ եթե սույն գործն այսպես հասնի ՄԻԵԴ, միանշանակ կճանաչվի Պատասխանող կողմի իրավունքի խախտման փաստը:

Այդ ամբողջ ընթացքում Դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և Հայցվորների հետ միասին ոչ միայն խանգարել է Պատասխանող կողմին՝ մինչև վերջ արտահայտել իր դիրքորոշումը, այլ նաև անընդմեջ՝ համոզել, հորդորել և սանկցիաներ կիրառելու սպառնալիքով փորձել է՝ հասնել նախազգուշացման թերթիկի ստորագրմանը: Իսկ որպես պատճառաբանություն՝ նշել և տպավորություն է ստեղծել, թե պատասխանողն անբարեխիղճ է օգտվում դատավարական՝ իր իրավունքներից /հիմք՝ դատական նիստի ձայնագրառում/:

Պատասխանող կողմը Դատարանի պահվածքը որակել է կանխակալ վերաբերմունք. Կրկին պահանջել է՝ պատշաճ ձևակերպել այն հիմքը, պարտավորությունը, որը որպես օրինական պահանջ Դատարանը փորձում է դնել կողմի վրա:Պատասխանողը միաժամանակ միջնորդել է դատարանին՝ հետաձգել դատական նիստը Դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:

Դատարանը պատրաստվել է՝ հեռանալ միջնորդությունը քննարկելու, սակայն Արամազդ Կիվիրյանը կանխել է դա՝ հորդորելով դատարանին՝ թող անմիջապես ստորագրի դռնփակ դատական նիստ անցկացնելու նախազգուշացման թերթիկի տակ, հետո նոր դատարանը թող քննարկի միջնորդությունը:

Դատարանը լսել է Հայցվոր կողմի հորդորը և շարունակել պնդել նույն ձևով, սակայն Պատասխանող կողմը կրկին հրաժարվել է ստորագրել՝ փոփոխված և անորոշ հիմք, պարտավորություն և ոչ կանխատեսելի հետևանք ենթադրող նախազգուշացման թերթիկի՝ ոչ երկրորդ և ոչ էլ երրորդ տարբերակը, որտեղ արդեն ընդհանրապես որևէ հիմք չի նշվել, «գաղտնի» բառն էլ հանվել է: Դատավորը պատճառաբանել է, թե՝ պարտադիր չէ, որ հիմքը նշվի: Պատասխանողը հակադարձել է. այդ տրամաբանությամբ՝ առանց հիմքի և փաստի կարելի է բոլոր նիստերը կամայականորեն դռնփակ անցկացնել... 

Հայցվոր կողմից՝փաստաբան Լուսինե Սահակյանը և նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը ստորագրել են նախազգուշացման թերթիկը, իսկ Պատասխանող կողմը չի ստորագրել: Այդ կապակցությամբ, Դատարանը նշել է, որ Պատասխանողը նախազգուշացված է՝ անկախ նրանից՝ ստորագրել է թերթիկը, թե ոչ:  Դրանով Դատարանը կողմին պարտադրել է անհիմն, անհասկանալի, օրենքի տրամաբանությանը չենթարկվող պարտականություն:

1,5 ժամ տևած համոզումներից, Դատարանի հեղինակությունը բարձր պահելու՝ Պատասխանող կողմի պնդումներից հետո Դատարանն ի վերջո հետաձգել է դատական նիստը՝ Պատասխանող կողմին հնարավորություն տալով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Դատավորի դեմ:

Վերոնշյալ հանգամանքները համադրելով, Պատասխանող կողմի մոտ համոզմունք է ձևավորվել, որ Դատարանը դիտավորությամբ է անընդմեջ և հետևողականորեն խախտել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջը, այն է՝ «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

Փաստորեն, Դատարանը, չորոշակիացնելով Պատասխանող կողմի իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմքերը, ծավալը, շրջանակը,  դուրս է եկել արբիտրի՝ իր լիազորություններից և  «ստանձնել» Հայցվորների շահերի պաշտպանությունը՝ նրանց համար ստեղծելով մանիպուլիացիայի հնարավորություն և դատավարական առավելություն՝ մյուս /հակառակ/կողմի նկատմամբ:

Դատարանը, շրջանցելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 8-րդ հոդվածի 1-ին մասը /որը նախատեսում է դռնբաց դատական նիստ անցկացնելու տարբերակը/, խուսափելով նախազգուշացման թերթիկում որպես հիմք նշել  2-րդ մասը /դռնփակ կարգը, որի դեպքում սահմանված է դատական նիստի հրապարակայնությունը սահմանափակող թեմաների ցանկը/, և նշելով միայն 4-րդ մասը, որը պարտավորեցնում է չհրապարակել գաղտնի տեղեկությունները, նպատակ է ունեցել խուսափել հետագա հնարավոր պատասխանատվությունից:Իսկ երբ «գաղտնի» բառը հանվել է նախազգուշացման թերթիկից՝դռնփակ դատական նիստ անցկացնելու իմաստն իսպառ վերացել  է:

Դատարանն անտեսել է Պատասխանող կողմի մատնանշած ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի նորմը, որը նախատեսում է անձնական կյանքի անձեռնմխելիության սահմանափակման հիմքերը, այդ թվում՝ հանցագործությունների կանխման, բացահայտման և այլոց իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասով: 

Դատարանի համար դա պետք է ակնհայտ լիներ որպես ապացույց դատարան ներկայացված խնդրո առարկա Հոդվածներում հիշատակված՝ քրեական և քաղաքացիական գործերին արված հղումներից:

Ամբողջացնելով Դատարանի՝ վերոնշյալ գործողությունները, որոնցով կոպտորեն խախտվել են ՀՀ Սահմանադրության,ՀՀ դատական օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ երկու տասնյակից ավելի դրույթներ և, Պատասխանողների տպավորությամբ՝ փորձ է արվել հատել նաև քրեական իրավունքի սահմանագիծը, միտված են եղել՝ ի սկզբանե ապահովելու գաղտնի, անխոչընդոտ ճանապարհ՝ Հայցվորների խմբակային շահերից բխող արարքներն ու ակնհայտ անհիմն հայցը հանրությունից թաքցնելու և ակնկալվելիք ավարտին հասցնելու համար:

Պատասխանող կողմի համոզմամբ՝ այդ նպատակով է Դատարանը մինչ նախնական դատական նիստը կեղծ կամ գուցե իրականում տեղի ունեցած /երկու դեպքում էլ օրենքի խախտում կա/ նիստի մասին կասկածելի՝ «Ինֆորմացիան սահմանափակված է» գրառմամբ տեղեկատվություն զետեղել Դատական համակարգի պաշտոնական կայքում՝ հետաքրքրվող վերադասների հնարավոր կասկածները վանելու, իսկ հետո՝ ձևական հիմքեր ստեղծելով՝ արդեն դատական նիստի ընթացքը թաքցնելու համար:

Դատարանն իր դրսևորած վարքագծով խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 6-րդ և 9-րդ  ենթակետերի պահանջները: Դատարանը դրանով հիմք է ստեղծել՝ ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի մասով՝ Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու, ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով՝ դատավորի  կողմից  վարքագծի կանոնների կոպիտ  կամ  պարբերաբար  խախտման  փաստով դատավորին կարգապահական պատասխանատվության  ենթարկելու  համար,  ինչը  ենթադրում է պատասխանատվություն՝ ՀՀ դատական  օրենսգրքի 153.2 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերի տրամաբանության մեջ և ՀՀ դատական  օրենսգրքի 155-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ ենթակետերով, նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով և ՀՀ  դատական  օրենսգրքի  157-րդ հոդվածով  սահմանված կարգով:      

 

Թիվ ԵՄԴ/2248/02/17 քաղաքացիական գործի հրապարակայնությունը սահմանափակելու, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտման մասով

ՀՀ Արդարադատության խորհրդի հարգելի անդամներ և հարգելի Արդարադատության նախարար

Պատասխանող կողմն անհրաժեշտ է համարում Ձեր ուշադրությունը հրավիրել  երկրի ժողովրդավարացման վարկանիշի համար պատասխանատու ինստիտուտների դերին, որոնց  առանցքում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն է:  

Դատական համակարգը, լրագրողական ու փաստաբանական համայնքները հանրության շահը սպասարկող օղակներ են և հենց այդ հանրության վստահությանն արժանանալու խնդիր ունեն: Այն լուծելու լավագույն տարբերակը հենց հրապարակային դատաքննությունն է:

Եթե նույնիսկ համարենք, որ հրապարակայնորեն արատավորվել է մարդու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, ապա այն հրապարակայնորեն էլ պետք է վերականգնվի՝ եթե կան ապացուցողական հիմքեր:  Հանրությունը պետք է իմանա՝ վստահե՞լ  իր իրավունքների պաշտպանությունն այդ փաստաբաններին, թե ոչ, վստահե՞լ, հավատա՞լ  այդ լրատվամիջոցին, իրավապաշտպանին, թե ոչ:

Այստեղ է, որ կարևորվում է Դատարանի դերը՝ որպես պետության կողմից լիազորված մարմնի,  որի  Բարձր հեղինակությունը պայմանավորված է ոչ միայն Հայցվորների իրավունքների ապահովմամբ, այլ նաև՝ Պատասխանողների:

Եվ ինչ է ստացվում.

Պատասխանողները՝ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը, լրագրողը, ովքեր հնարավորություն ունեն անձամբ համոզվելու դատական համակարգի անկախության, անաչառության, օրենքի առջև բոլորի հավասարության և արդարադատության բաղադրիչ այլ սկզբունքների պահպանման մեջ, և ունեն հանրությանն այդ մասին իրազեկելու պարտավորություն, պարզում են հակառակը.   

«Դատարանը ոչ ոքի չի կարող զրկելհավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից  ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից »/ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս/, բայց զրկում է՝ հանրությանը պաշտոնապես խեղաթյուրված տեղեկատվություն հրամցնելով, այնուհետև՝ գործի հանգամանքներից չբխող՝ ձևական, կեղծ հիմք ստեղծելով:

Սա հանցագործությունները թաքցնող իրավապահներին բնորոշ մեթոդ է, որը կիրառելու փորձ է անում դատարանը՝ իրավական գիտելիքներ ունեցող լրագրողի հետ: Իսկ ի՞նչ է կատարվում իրավական գիտելիքներ և բարեխիղճ փաստաբան չունեցող հասարակ քաղաքացիների հետ... Սա չափազանց լուրջ ահազանգ է իշխանությանը:

Եվ օրենքին, օրինականությանը խորթ այդ մեթոդով ստացված «հիմքով»՝ Դատարանը արգելք է դնում Թիվ ԵՄԴ/2248/02/17 քաղաքացիական գործիքննության հրապարակայնության վրա՝ խախտելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության իրավունքը:  

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք էպիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված  նպատակին  հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք  լինեն սահմանափակվող  հիմնական  իրավունքի  և ազատության  նշանակությանը:

Սակայն տվյալ դեպքում սահմանափակման միջոցը ոչ միայն անպիտան է, ոչ անհրաժեշտ ու ոչ համարժեք, այլ նաև՝ ակնհայտ անհիմն, ինչը խոչընդոտում է Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելուն. այն է՝ բացահայտել հնարավոր հանցագործությունների /ՀՀ Սահմ. 31-րդ հոդվածի 2-րդ մաս/և դրանց մասնակիցների շրջանակը, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով, Պատասխանողների համոզմամբ՝ շուրջ 9 տարի խախտվել և խախտվում են անձի՝ Աշլի Մինասի, նրա 4-ամյա երեխայի և, որպես հետևանք՝ նաև Պետության՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները /համապատասխանաբար՝ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի1-ին, 2-րդ մասեր՝ ծնողական իրավունքն ու դրանից զրկելը, ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի3-րդ մաս՝ ծնողի հետ կանոնավոր և անմիջականորեն շփվելու՝ երեխայի իրավունքը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդված՝սփյուռքի հետ կապերի զարգացման, հայապահպանության, ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդված՝ պետության քաղաքականության, ծրագրերի իրականացումը՝տնտեսական, առողջապահական, մարզական,բարեգործական, այդ թվում՝զինվորների, նրանց ընտանիքների առողջության պահպանման/:   

Պատասխանողները, մեկուկես տարվա ընթացքում տպագրած Հոդվածաշարով բարձրաձայնել են շարունակական խախտումների վերջնարդյունքում ձևավորված վտանգի մասին, որն զգացնել է տվել  հայրենիքի, զինվորի պաշտպանության համար շատ ճակատագրական պահին: Եվ այդ ամենը լայն հանրությունից և իշխանությունից թաքցնելու համար Հայցվորները ջանք չեն խնայել և չեն խնայում նաև այսօր:

Նպատակ է դրվել՝ հնարավոր բոլոր միջոցներով լռեցնել մամուլը:

Այդ առումով հարկ է՝ խոսքի ազատությանն անհամաչափորեն միջամտելու վերաբերյալ մի քանի դիտարկումներ անել.

1.      Եթե Հայցվորների իրական նպատակը լիներ իրենց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելը, ապա նրանք ի սկզբանե կարձագանքեին պատշաճ ձևով.  կօգտվեին հերքման կամ պատասխանի իրավունքից՝ ներկայացնելով համապատասխան ապացույցներ /եթե այդպիսիք կան/, առանց դատարան հասնելու և ժամանակ վատնելու:

2.      Դատարան հայց ներկայացնելու դեպքում՝  կպահանջեին  հերքում  տպագրել կամ հրապարակավ՝  լրատվության նույն միջոցով ներողություն հայտնել՝  առանց 1,000,000 դրամի փոխհատուցման պահանջ և Պատասխանողների դրամական միջոցների, գույքի վրա արգելանք  դնելու  մասին  միջնորդություն ներկայացնելու՝  սեփական փորձից լավ հասկանալով, որ անհամաչափ նյութական բեռը կամ սահմանափակումը կարող է վտանգել խոսքի ազատության իրավունքը՝  հանգեցնելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտման:

3.      Դատարանհայց ներկայացնելու դեպքում  կպահանջեին հրապարակային դատավարություն, հատկապես որ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը բավարար մասնագիտական հմտություններ ունեն՝ պաշտպանելու Հայցվոր կողմի իրավունքները, եթե իսկապես խախտվել են դրանք:

4.      Հայցվորների՝  դռնփակ դատական նիստ պահանջելու նպատակը 9 տարվա գործունեության խայտառակ պատկերը քողարկելն է, որնամեն դեպքում հայցադիմումում թաքցվել է խեղաթյուրված փաստերով ու մեկնաբանություններով,և որոնց բացահայտման դեպքում շատերի ճակատագիրը կարող է փոխվել մասնագիտական կամ ոչ մասնագիտական առումով:    

Պատասխանող կողմի դիտարկմամբ՝Դատարանը, Հայցվոր կողմի հետ միասին, ստեղծելով իրավական անորոշություն և մեծ շահագրգռվածությամբ կազմակերպելով դռնփակ դատական նիստ անցկացնելու գործը, խախտել է ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի պահանջը՝ կողմին պարտադրելով կրել անորոշ բովանդակությամբ ու ծավալով պարտականություններ, որոնք, փաստորեն, սահմանված չեն օրենքով, ավելի ճիշտ՝ վկայակոչված, հստակեցված չեն սահմանված օրենքին համապատասխան:       

Խախտվել է նաև ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի պահանջը՝ կարծիքն ազատ արտահայտելու,տեղեկատվության որևէ միջոցովտեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

ՀՀ  դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի  4-րդ մասի համաձայն՝ Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները)պարտադիր են դատարանի համարնույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ...

Պատասխանող կողմը հիշատակել է ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների /«Sunday Times»-ն» ընդդեմ Միացյալ Թագավորության 1979թ. գործով , «Օբզերվերը և Գարդիանն» ընդդեմ Միացյալ Թագավորության/բովանդակության մասին, որոնց ի սկզբանե հաշվի առնելը կարող էր կանխել Դատարանին անվստահություն հայտնելու գործընթացը, սակայն Դատարանն անտեսել է այն, փորձ էլ չի արել՝ պարզելու դրանք:

Մինչդեռ Հոդվածն ու առկա փաստերը ՄԻԵԴ-ի մոտ մեկ տասնյակ նախադեպային որոշումների /որոնք կներկայացվեն դատաքննության ընթացքում/ լույսի ներքո դիտարկելոու դեպքում անմիջապես պարզ կդառնա հայցադիմումի ակնհայտ անհիմն լինելը, որի համար օրենսդրությունը նաև պատասխանատվություն է նախատեսում:

Ամփոփելով նշվածը՝ հավելենք փոքրիկ, բայց կարևոր շեշտադրումներ.

Պատասխանող կողմը՝ մամուլը, ստանձնելով «հանրային հսկիչի» դեր և հանրությանն իրազեկելու պարտավորություն, պատասխանատվություն է վերցրել ի հայտ բերել անձի և հանրային շահը ոտնահարողներին՝ բարեխղճորեն ու անաչառությամբ պահպանելով հասցեականությունը: /Պատասխանող կողմը դիմում է ներկայացրել ՓՊ՝ խոսքի ազատությանը խոչընդոտող փաստաբաններ Լուսինե Սահակյանին և Արամազդ Կիվիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար/:

Արդարադատության խորհրդի և Արդարադատության նախարարի դերն այս առումով շատ ավելի ԲԱՐՁՐ ու ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ է՝ ապացուցելու, որ Դատարանի և օրենքի առջև բոլորը հավասար են՝ անկախ հասարակության մեջ ունեցած դիրքից, դավանանքից, գրպանի պարունակությունից, մաշկի գույնից  և հայերեն գրելու ունակությունից կամ իմացությունից:

Հարգելի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱԿԱՆՆԵՐ և հարգարժան պարոն ՆԱԽԱՐԱՐ, հիմք ընդունելով վերը նշված իրավական հիմնավորումներն ու հանգամանքները, խնդրում եմ՝

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի Դատավոր Լ. Կատվալյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում միջնորդությամբ դիմել ՀՀ արդարադատության խորհրդին՝ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետով և ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվության ենթարկելու համար:

Խնդրում եմ՝ վստահության մթնոլորտ ստեղծելով՝ վերականգնել «հանրային հսկիչի» արտահայտվելու ազատության իրավունքը:  

 

  Էլմիրա Մարտիրոսյան

Հ. Գ. Պատասխանող կողմը նաև ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորի դեմ, որի վերաբերյալ բողոքն այժմ ՀՀ վճռաբեկ դատարանում է, ինչպես նաև՝ հակըննդեմ հայց հայցվորների դեմ, որը կրկին Լ. Կատվալյանի վարույթում է, քանի որ հակակոռուպցիոն պայքարը դեռ չի կտրել ավանդական հովանավորչական կապերը: