запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Բերեք, կարոտել եմ էդ մարդուն, ես իր հետ քեֆի էլ կգնամ. «Ցռան մոզիի» գործ

«Ցռան մոզիի» գործով այսօրվա առաջին նիստին Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը 2 միջնորդություն ներկայացրեց. նախ միջնորդեց կարճել սույն քրեական գործը, միջնորդությանը միացավ գործով մյուս փաստաբան Հարություն Բաղդասարյանը եւ Պավլիկ Մանուկյանը։

Վերջինս իր խոսքում նշեց, որ անհիմն գործ է. «Ես իրեն էլ եմ ասել, որ ինքը լավ մարդա, բայց էս նիստը չէր կարում տաներ, հո չէի ասելու սուրբ Մինաս»։

Մեղադրողը առարկեց ներկայացված միջնորդության դեմ, նախագահող դատավոր Սերգեյ Մարաբյանը հետաձգեց միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելը՝ մինչեւ դատաքննության ավարտական փուլ։

Հաջորդ միջնորդությամբ Ինեսսա Պետրոսյանը խնդրեց դատարանին` դատավոր Արտուշ Գաբրիելյանին ընդգրկել որպես վկա եւ հրավիրել դատարան՝ հարցաքննության։

Միջնորդությանը կրկին միացան Հարությունը Բաղդասարյանը եւ Պավլիկ Մանուկյանը։ Վերջինս իր խոսքում ասաց. «Կանչեք էդ մարդուն գա, կարոտել եմ, բերեք մի հատ էլ տենամ։ Որպես մարդ ես իր հետ քեֆի էլ կգնամ»։

Դատախազը առարկեց միջնորդության դեմ։ Այս անգամ եւս դատավորը հետաձգեց միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելը՝ մինչեւ դատաքննության ավարտական փուլ։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Պավլիկ Մանուկյանը դատական նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանել էր «Ցռան մոզի»․ «Եթե իմ նկատմամբ սանկցիա եք կիրառում, ես էստեղ դատարան չեմ տեսնում եւ անվանակոչում եմ ձեզ «ցռան մոզի»։

Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով:

Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի