запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

«Գողականները»՝ ՔԿՀ-ի պետերի գործիք. կալանավորը հացադուլի մեջ է

«Արմավիր» ՔԿՀ-ում դեկտեմբերի 22-ից հացադուլ և ջրադուլ է սկսել 5-րդ մասնաշենքի 509 խցի կալանավոր Դավիթ Խաչատրյանը՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող անարդարության և ճնշումների: Այդ մասին «Լակմուս»-ին տեղեկացրեց նրա պաշտպանը:

 

«Հրազդան» ՔԿՀ-ից այրվածքներով, վնասվածքներով «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված Դավիթը տուժել է համախցակից Գևորգ Արսենյանից, ով խնդիրներ է ունեցել «Հրազդանում» պատիժը կրող քրեական տարրերի՝ «գողականների» հետ:

Կալանավորը տեղեկացնում է, որ ինքը ՔԿՀ-ներում տեղի ունեցող արատավոր երևույթների զոհ է, ով հանցանք չի կատարել, բայց կալանավորված է, տուժող ճանաչվելու փոխարեն դարձել է մեղադրյալ:

Պաշտպանի միջոցով մեզ փոխանցած նամակում նա գրել է, որ արդեն 2 ամսից ավելի է՝ ինքը  չի կարողանում իր անմեղությունն ապացուցել. քննիչը հավատում է հանցանք կատարած, բայց «տուժող» դարձած Գևորգ Արսենյանին,  իսկ իր ցուցմունքներում և բողոքներում տեղ գտած բոլոր ծանրակշիռ պատճառաբանություններն անտեսում է՝ շարունակելով իրեն ապօրինաբար պահել կալանքի տակ:  

Կալանավորի կարծիքով դրա պատճառը ՔԿ վարչությունում գտնվող որոշ անձանց հովանավորչությունն է:

 «Շատ հիվանդ եմ, իմ առողջական վիճակը որևէ կերպ մեղմելու համար ոչինչ չի արվում և ես վստահ եմ, որ հիմնարկում կան անձինք, որ իմ նկատմամբ այսպիսի պատժիչ գործողություններ են իրականացնում: Սրանով հանդերձ հանուն իմ անմեղության հացադուլ և ջրադուլ եմ հայտարարել 22.12.2017թվականից, որով վտանգել եմ իմ կյանքը...

Խնդրում եմ՝ այցելել ...սեղմ ժամկետում, որովհետև իմ վիճակը լուրջ է»,- գրել է կալանավորը:

Հ. Գ. Այս գործի հանգամանքներին դեռ կանդրադառնանք, բայց որ ՔԿՎ-ի պատասխանատու պաշտոններում կան հայ ազգի թշնամի անձինք, որոնք Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում բույն դրած իրենց նմանակների հետ ՔԿՀ-ների գողականներին դարձրել են իրենց «անձնական օգտագործման» գործիքը և նրանց ու «բարտերի» միջոցով կալանավորների գլխին ինչ ուզում սարքում են՝ պետական հիմնարկները դարձնելով դժոխքներ, դա ակնհայտ է:

Եվ տասնամյակների այդ աղբը պետք է մաքրել ՔԿՎ-ից և իրավապահ համակարգից ու հիմնովին, քանի որ արդեն ազգային անվտանգության խնդիր է սրվում, և մի օր բումերանգը կարող է հարվածել հենց սրողների ընտանիքներին: