запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Հարձակումներ՝ «Ոսկե Տակառ Ալկո»-ի, «Իմպիգրա»-ի տնօրենների վրա

Նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 45-ամյա Սամվել Պետրոսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա վարչական շրջանից:

 Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատից խումբը, ովքեր պարզել են, որ նա տեղափոխել է իրենց շենքի բակից, որտեղ նրա վրա է հարձակվել հարևանը՝ 38-ամյա Սերգեյ Պետրոսյանը, ով վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ս. Պետրոսյանին: Վերջինս էլ վերին և ստորին շրթունքի պատռված վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նշված բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Սամվել Պետրոսյանը Սերգեյ Պետրոսյանի կողմից ստացել է նաև սպառնալիքներ, ով ասել է, որ դանակով կհարվածի նրան: Սամվել Պետրոսյանը աշխատում է «Ոսկե Տակառ Ալկո» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Ոստիկանները հայտնաբերել են տնօրենին ծեծի ենթարկած Ս. Պետրոսյանին և տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Կրակոցներ Գեղարքունիքում. դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատի կրակված պարկուճներ, հետքեր մեքենայի վրա:   

Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել. ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Կ.-ից, որ Կարճաղբյուր գյուղում ավտոմատից կրակել են իրեն պատկանող «ԿՌԱԶ» մակնիշի 06 ՕԼ 803 համարանիշի ավտոմեքենայի վրա:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ Կարճաղբյուր գյուղի բնակիչ 50-ամյա Արսեն Ա.-ին պատկանող մթերային խանութի մոտ կայանված է եղել «ԿՌԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որից 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 6 հատ 7.62 տարմաչափի /ԱԿՄ/ ինքնաձիգի կրակված պարկուճ, 2 հատ դատարկ գնդակի միջուկ, իսկ ավտոմեքենայի հովացման համակարգի վրա հայտնաբերվել են 7 հատ գնդակի վնասած հետքեր:

Աղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը. նավ Կարճաղբյուր գյուղի բնակիչ է և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռուբեն  Կ.-ն աշխատում է «ԻՄՊԻԳՐԱ» ՓԲԸ-ի տնօրեն: